Գլխավոր » Լրահոս

ՀԿ-ները կոչ են անում` թույլ չտալ ազգադավ արձանագրությունների վավերացումը.

Հոկտեմբեր 21, 2009թ. 19:40

«Մենք միակամ ու վճռական ենք’ թույլ չտալու մեր պատմական հայրենիքից հայության հայրենազրկումը, ըստ էության, փաստող արձանագրությունների վավերացումը ՀՀ խորհրդարանի կողմից»,-նման բովանդկությամբ հայտարարություն են տարածել վեց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նրանց խոսքով, Հայաստանի Հանրապետության ու Արցախի օրվա իշխանություններն իրենց օրենսդիր ու գործադիր ողջ գործունեությամբ պատասխանատու են բովանդակ հայության առաջ, և չպետք է առաջնորդվեն այն սխալ ու թյուր մեկնակետով, թե 3 միլիոնին են հաշվետու:

«Կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին միանալու այս հրատապ ու հասարակական քաղաքացիական պահանջին և թույլ չտալու ազգադավ արձանագրությունների վավերացումը’ հանուն Հայրենիքի ու Արցախի ինքնիշխանության ու միասնականացման, հանուն հայազարմ հաջորդ սերունդների անվտանգ ու լուսավոր ապագայի»,-ասված է հայտարարության մեջ, որի ներքո ստորագրել են Արփինե Գալֆայան -Թեղուտի պաշտպանության խմբի անդամ, Հրայր Սավզյան – Թեղուտի պաշտպանության խմբի անդամ, Զարուհի Փոստանջյան – Թեղուտի պաշտպանության խմբի անդամ, ԱԺ պատգամավոր, Սեդա Մելիքյան – Փաստաբաններ մարդու իրավունքների համար ՀԿ, Լալա Ասլիկյան – ՀՀ Քաղաքացի, Դանիել Իոաննիսյան Քաղաքացիական ազգային նախաձեռնություն ՀԿ:

Նրանք նաև տեղեկացնում են, որ վաղը նույն պահանջներով Կառավարության շենքի դիմացից կմեկնարկի ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հասարակական-քաղաքացիական բողոքի գործողությունը, ապա երթը դեպի նախագահական նստավայր:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն