Ռուսաստանում սպանել են պատգամավորին
Հոկտեմբեր 22, 2009թ. 10:19
«Միացյալ Ռուսաստան» կուսակցության պատգամավոր է նախօրեին սպանվել Մերձմոսկովյան շրջանի Գոլովենկի գյուղում: Սպանված Գրիգոր Նոսիկովը Կուբինկա բնակավայրի պատգամավորն է եղել և ղեկավարել է տրանսպորտային խոշոր ընկերություն, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ձեռնարկատիրոջ դիակը հայտնաբերել է նրա կինը իրենց սեփական տան դարպասների մոտ:
Իրավապահների մոտ սկզբում առաջացել է այն վարկածը, որ պատգամավորը մահացել է կրծքին ուղղված կրակոցով: Սակայն փորձագետը պարզել է, որ մահվան պատճառը դարձել է վերքը:
Armar.am












