Ստամբուլ-Կահիրե չվերթը բարեհաջող հասել է Կահիրե
Հոկտեմբեր 22, 2009թ. 13:22
Ինչպես տեղեկացնում են պաշտոնական աղբյուրները, ուղևորներից մեկը դանակով սպառնացել է ինքնաթիռի անձնակազմին և պահանջել` փոխել ուղղությունը դեպի Երուսաղեմ: Անձնակազմին հաջողվել է զինաթափ անել ահաբեկչին, և ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Կահիրեում:
Ահաբեկիչը հանձնվել է Եգիպտոսի ոստիկանությանը, որտեղ էլ փորձում են պարզել նրա ինքնությունը: Ներկայումս հայտնի է միայն, որ նա Սուդանի քաղաքացի է:
Armar.am












