Պակիստանը Իրանին է հանձնել Սավբեզում կայացած ահաբեկչության մասնակիցներին
Հոկտեմբեր 22, 2009թ. 14:10
Պակիստանի իշխանությունները Իրանին են հանձնել « Ջունդ Ալլահ» խմբավորման 18 ծայրահեղականների, ովքեր Սավբեզի ահաբեկչության մասնակիցներ էին: Հանձնվածների թվում է նաև խմբավորման առաջնորդ Աբդուլա Մալեկ Ռիգիի եղբայրը:
Տարբեր տվյալներով` ահաբեկչության զոհ են դարձել 40-49 մարդ:
Ահաբեկչությունից հետո Թեհրանը Իսլամաբադից պահանջեց հանձնել խմբավորման առաջնորդ Աբդուլա Մալեկ Ռիգիին և նրա համախոհներին: Ընդ որում, Իրանի իշխանությունները հայտարարեցին, որ եթե Պակիստանի կառավարության հետ ընդհանուր հայտարարի չգան, պատրաստ են գնալու ամեն քայլի` ահաբեկիչներին ձերբակալելու համար:












