Գլխավոր » Լրահոս, Հարցազրույցներ

Տիգրան Բալայանը հակադարձում է Դավութօղլուն

Հոկտեմբեր 22, 2009թ. 15:38

BalayanԹուրքիայում երեկ մեկնարկած հայ-թուրքական արձանագրությունների վավերացման շուրջ խորհրդարանական լսումների ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ինչպես միշտ, իր «բարձրության» վրա էր։ Նա, ինչպես և ենթադրվում էր, իր ելույթը կառուցել էր՝ շեշտադրումներ անելով այն նախապայմանների վրա, որոնցով մտահոգված են Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներից շատերը։

Ի՞նչ տեսակետ ունի Դավութօղլու հայտարությունների շուրջ ՀՀ ԱԳ նախարարությունը։

Մեր հարցերին պատասխանում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Բալայանը:

-Պարոն Բալայան, Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ նույնիսկ վարչակազմի փոփոխման ժամանակ հնարավոր չէ դուրս գալ այն պայմանագրերից, որոնց կետերով սահմաններ են սահմանվում, ուստի այս արձանագրություններով Թուրքիան հասել է իր գլխավոր նպատակներից մեկին՝ Հայաստանը և Թուրքիան ընդունելու են միմյանց տարածքային ամբողջականությունը, որը և ենթադրում է Կարսի պայմանագրի վերահաստատում։ Ի՞նչ կասեք այս մասին։

-Արձանագրությունների տեքստերը հրապարակված են, այնտեղ Կարսի պայմանագրի մասին խոսք չկա։

-Պատմաբանների խումբ ստեղծելու առնչությամբ հայտարարել է,  թե դրանով «նոր շունչ կտրվի պատմությանը»։  Գիտական և անկողմնակալ ուսումնասիրությունն էլ, ըստ թուրքական կողմի այն է, որ Հայաստանը  ընդունի այն մոտեցումը, թե հնարավոր չէ հարցերը լուծել միակողմանի ընկալմամբ։ Փաստորեն, ակնհայտ է նրանց նպատակը` փոխել Ցեղասպանության գաղափարախոսությունը

-Ցեղասպանության փաստն անհերքելի է և որևիցե մեկը չի պատրաստվում քննարկել ցեղասպանության եղելության հարցը։ Իսկ ինչ վերաբերում է արձանագրություններին և տարբեր տեսակի հանձնաժողովներին, ապա միջկառավարական հանձնաժողովի ենթահանձնաժողովներից մեկը զբաղվելու է երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնման հարցերով։

«Խաղաղությունը կտիրի այն ժամանակ, երբ այն վերաբերի բոլորին, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պահպանվի։ Արձանագրությունը պետք է այսպես ընկալել»,- ասել է Դավութօղլուն։ Սրանով նա մեկ անգամ ևս ակնարկում է Ղարաբաղյան խնդրի կարգավորման իրենց տարբերակը…

-Դա նրանց իրավունքն է։ Հայկական կողմը ղարաբաղյան խնդիրը երբևէ թուրքական կողմի հետ չի քննարկել։

Armar.am


Դիտել Լրահոս, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն