Կիպրոսի թուրքական հատվածը չի ստանա նախատեսված 42 մլն եվրո օգնությունը
Հոկտեմբեր 22, 2009թ. 19:15
Թուրքական «CNN Turk» հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Եվրահանձնաժողովը չեղյալ է հայտարարել Կիպրոսի թուրքական հատվածին 42 մլն եվրո օգնություն ցուցաբերելու մասին նախապես ընդունած որոշումը:
Եվրահանձնաժողովի այս քայլը պայմանավորված է այն փաստով, որ Հյուսիսային Կիպրոսում ստեղծվել է քաղաքական լարվածություն, ավելին, կիպրական հարցը մտել է փակուղի:
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Եվրամիությունը Եվրահանձնաժողովում Կիպրոսի հարցերով զբաղվող նախկին պատասխանատու Լեոպոլդ Մաուռերիին գործուղել է Կիպրոս: Նպատակն այն է, որ վերջինս կարողանա իրավական անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կիպրական խնդրի լուծմանը: Վերջինս Եվրահանձնաժողովի հատուկ ներկայացուցչի կարգավիճակով մասնակցելու է Կիպրոսում ընթանալիք բանակցություններին:
Armar.am












