Գլխավոր » Լրահոս

Պուտինը և Բեռլուսկոնին Էրդողանի հետ հեռախոսով քննարկել են էներգետիկ խնդիրները

Հոկտեմբեր 22, 2009թ. 19:22

«Հարավային հոսք» գազատարի շինարարությունն այսօր Իտալիայի, Ռուսաստանի և Թուրքիայի վարչապետների նախատեսված բանակցությունների հիմնական թեման էր: Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը և Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին «Հարավային հոսք» խողովակաշարի շինարարության հետ կապված խնդիրները Թուրքիայի վարչապետ  Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ քննարկել են հեռախոսով:

Ինչպես հիշեցրել է թուրքական TRT հեռուստաալիքը, մի քանի օր առաջ Դմիտրի Մեդվեդևի և Աբդուլա Գյուլի  հեռախոսազրույցի ընթացքում Գյուլը նշել է, որ իրենք թույլ կտան ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության մասնագետներին երկրաբանական աշխատանքներ իրականացնել Սև ծովի թուրքական հատվածում:

Բացի այդ, հայտնի է դարձել, որ այսօրվա եռակողմ հեռախոսազրույցի ընթացքում վարչապետներն էներգետիկ խնդիրներից բացի անդրադարձել են նաև հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտությանը»:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն