Գլխավոր » Լրահոս

Ղազախստանի ու Թուրքիայի նախագահների զրույցում ղարաբաղյան հարցն է քննարակվել

Հոկտեմբեր 23, 2009թ. 09:30

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պաշտոնական այցով Անկարայում է։ Նա իր թուրք պաշտոնակցի` Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի հետ միասին  քննարկել է ինչպես երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները, այնպես էլ՝ կովկասյան տարածաշրջանի խնդիրները։

Կողմերը խոսել են նաև հայ-թուրքական արձանագրությունների մասին: Նազարբաևը խոստացել է, անհրաժեշտության դեպքում, իր աջակցությունը ցուցաբերել սկսված գործընթացում։ Նա համակարծիք է թուրքական կողմի այն տեսակետին, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը կնպաստի ղարաբաղյան խնդրի լուծմանը։

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն