Գլխավոր » Լրահոս

Նոր նյութեր Արցախի, Բաքվի և Սումգայիթի կոտորածների մասին

Հոկտեմբեր 23, 2009թ. 13:50

Sumgayit (1)Ադրբեջանցիներն այսօր քարոզչական լայնածավալ աշխատանքներ են իրականացնում միջազգային հանրությանն ապացուցելու  համար, թե իրենց իսկ կողմից Խոջալուի բնակչության տեղահանման ժամանակ եղած զոհերը հայերի սխալ գործողությունների հետևանք են:

Հասկանալի է, որ  Ադրբեջանը նման կեղծ տեղեկատվություն տարածելով փորձում է կոծկել  իր կողմից հայերի նկատմամբ` Սումգայիթում ու Բաքվում իրականացված ցեղասպանության հետքերը:

Ադրբեջանական ստի ոտքերը  շա~տ երկարեցին, և դրանում անշուշտ մենք` հայերս ենք  մեղավոր:  Ադրբեջանը աշխարհով մեկ վայրահաչում է, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» մասին, մինչդեռ մեր կողմից ուշանում է   համախմբված հակահարվածը:

Վերջերս, սակայն, տեղեկացանք, որ Հայաստանի  Գլխավոր Դատախազությունն արդեն իսկ ձեռնամուխ է եղել այդ գործին ու սկսել Սումգայիթի Ցեղասպանության մասին վկայող` դատախազության  արխիվների ուսումնասիրությունը:

Միաժամանակ տեղեկացանք, որ Բաքվի, Սումգայիթի և Արցախի հայ բնակչության կոտորածների մասին պատմող մեծ թվով վկայություններ, իրականությունը վեր հանող արխիվային բազմաթիվ  ծանրակշիռ նյութեր կան նաև մեր անհատ քաղաքացիների մոտ:

Նրանցից մեկն էլ  ArmenianHouse.org  էլեկտրոնային գրադարանի տնօրեն Կարեն Վրթանեսյանն է:  Մեզ հետ զրույցում Կարենն ասաց, որ իր արխիվում կան տարբեր աղբյուրներից հավաքված նյութեր. «Կան էջեր ժամանակին լույս տեսած մամուլից, ունեմ պատճենահանված կամ մեքենագիր նամակներ, որոնք կոչվում էին բաց նամակներ: Իմ անձնական  արխիվում եմ պահում հայտնի թարգմանիչ, լրագրող Մերի Յուզբաշյանի` Արցախին վերաբերող արժեքավոր արխիվները: Այդ թերթերի մի մասը հիմք հանդիսացավ press.karabakh.info կայքի ստեղծման համար, որտեղ տեղադրված է  ռուսալեզու մամուլի արխիվը ` մոտ 1700 հոդված: Նախագիծը դեռևս համալրման փուլում է: Բացի դրանից, կան նաև անհատական վկայություններ, փաստաթղթերից պոկված էջեր: Այս ամենը լուրջ ուսումնասիրության անհրաժեշտություն ունի,  բավական ծավալուն աշխատանք է պահանջում»:

Կարեն Վրթանեսյանը նաև հավելեց, որ  արխիվային արժեքավոր նյութեր կան նաև արցախյան շարժման  ակտիվ մասնակիցներից շատերի մոտ:

«Շատ լավ կլինի, եթե ստեղծվի Արցախի պատմությամբ և ազատագրական  պատերազմի ուսումնասիրմամբ զբաղվող  գիտական ինստիտուտ, որը կհավաքի այդ բոլոր նյութերը և դրանց հիման վրա լուրջ հետազոտական  աշխատանքներ կիրականացնի». չէ՞ որ կատարված իրողություններն ու փաստերը  պատմությանը ներկայացնելու նպատակ ունենք:

Արմենուհի Կարեյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն