Գլխավոր » Լրահոս

Արմեն Հարությունյան. «Պետք չէ կաշկանդվել նրանց թիկունքում կանգնած տերերից»

Հոկտեմբեր 23, 2009թ. 13:45

ombudsmen«Նույնիսկ Հին Հռոմում ստրուկներին 18 ժամ անվճար չէին աշխատեցնում: Իսկ ահա Հայաստանում, երթուղային տաքսիների  վարորդներն աշխատում են  խիստ ծանրաբեռնված  ժամանակացույցով,  և նրանց այդ աշխատանքի դիմաց երբեմն չեն էլ վճարում», – նշեց   Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` ամփոփելով  իրենց իսկ կատարած  հետազոտությունների արդյունքները:

ՄԻՊ-ի ստացած տվյալների համաձայն, վարորդներին ընդհանուր առմամբ չի վճարվել 144 միլիոն դրամ: Իսկ նրանց առողջական վիճակի մասին ոչ մի տվյալ չկա, քանի որ այս ոլորտում բացակայում է բժշկական վերահսկողությունը: Օմբուդսմենը նկատում է, որ վատ վիճակում են գտնվում նաև նրանց փաստաթղթային խնդիրները, քանի որ ստուգման ենթարկված կազմակերպություններից մեկում 24 վարորդից ընդամենը  չորսն են փաստաթղթեր ունեցել: Հայտնաբերվել են նաև շուրջ մեկ տարի առանց արտոնագրերի աշխատող կազմակերպություններ: «Այս ամենը համարվում է որ միայն  անհատի աշխատանքային  իրավունքի խախտում,  այլև սպառնում է ուղևորների անվտանգությունը»:

Ա. Հարությունյանը, հաշվի առնելով հարցի կարևորությունն ու հրատապությունը, հույս հայտնեց, որ Աշխատանքի պետական տեսչությունը ուսումնասիրություններ կանցկացնի տվյալ բնագավառում գործող ավելի խոշոր կառույցներում՝ չկաշկանդվելով այն բանից, թե  ով կամ ովքեր են  դրանց սեփականատերերը  կամ  նրանց թիկունքում կանգնած տերերը։

Կարինե Պետրոսյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն