Գլխավոր » Լրահոս

Շարունակվում է Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը

Հոկտեմբեր 23, 2009թ. 10:30

ԱՄՆ-ի  Արմենիան ՄիրորՍփեքթեյթոր» («The Armenian Mirror-Spectator) անգլալեզու հայկական թերթն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին ու նշել, որ հայթուրքական արձանագրությունների հրապարակումն այդ գործընթացի վրա չի ազդել:

«Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևը հայթուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում չպետք է տուժի, և մենք ակտիվորեն շարունակելու ենք մեր գործունեությունը»,- թերթը մեջբերել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի հայտարարությունը:

Թերթը տեղեկացրել է նաև, որ վերջինիս գլխավորած կառույցը, հայթուրքական արձանագրությունների հրապարակումից հետո, կարողացել է ստանալ ևս յոթ կոնգրեսականների աջակցությունը: ՀայոցՑեղասպանության ճանաչման օրինագծին այս տարվա աշնանն ԱՄՆի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատից միացել են կոնգրեսմեններ Բրայան Բիլբրեյը, Էլթոն Գելըգլը, Դարելլ Իսայը, Սթիվ Իսրայելը, Ջոն Հոլը, Լաուրա Ռիչարդսոնը և Մայք Թոմսոնը: Կոնգրեսականները հանդիպումներ են ունեցել Բրայան Արդունիի և ԱՀՀ Կոնգրեսի հետ հարաբերությունների պատասխանատու Բյանկա Դոդովի հետ, որի ընթացքում վերահաստատել են իրենց աջակցությունը Հայոց Ցեղասպանության ընդունման  բանաձևին:
Ներկայումս հայկական օրինագծին աջակցություն են հայտնել 134 կոնգրեսականներ:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն