Պուտինը շնորհակալություն է հայտնել Էրդողանին
Հոկտեմբեր 23, 2009թ. 17:05
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին այն փոքր հաճույքի համար, որ Կազանի «Ռուբին» ֆուտբոլային ակումբի թուրք հարձակվող Գոքդենիզ Քարադենիզի գոլի շնորհիվ վերջինս պարտության մատնեց Իսպանիայի «Բարսելոնային»։ Ինչպես նշում է թուրքական TRT հեռուստաալիքը, Պուտինն ասել է. «Թուրք ֆուտբոլիստն է խփել հաղթական գոլը, և մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել ձեզ դրա համար»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի չեմպիոն Կազանի «Ռուբինը» «Բարսելոնային» հաղթեց 2:1 հաշվով: Երկրորդ և հաղթական գոլի հեղինակ է դարձել Քարադենիզը:












