Գլխավոր » Լրահոս

Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունը

Հոկտեմբեր 23, 2009թ. 12:30

shakhmatՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաջողությամբ է սկսեց Սերբիայի Նովի Սադ քաղաքում մեկնարկած շախմատի Եվրոպայի առաջնությունը: Առաջին մրցամարտում օլիմպիական ոսկին երկակի նվաճած հայ շախմատիստները առավելություն են ձեռք բերել Դանիայի հավաքականի նկատմամբ:

Առաջին տուրում Հայաստանի հավաքականի հաղթանակը ապահովեցին Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանը` հաղթանակ տանելով, և Գաբրիել Սարգսյանն ու Վլադիմիր Հակոբյանը` ոչ-ոքի ավարտելով խաղը:

Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն այս տուրում ստիպված էր բավարարվել հանդիսատեսի կարգավիճակով:

Հաջող է սկսվել նաև Հայաստանի կանանց հավաքականի մեկնարկը:  2.5 : 1.5 հաշվով մեր հավաքականը հաղթանակ է տարել Իտալիայի հավաքականի նկատմամբ: Հաղթական միավորներն ապահովել է Լիլիթ Մկրտչյանը, իսկ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը և Նելլի Աղինյանը ոչ-ոքի են ավարտել խաղերը:

Նույն առաջին տուրում հանդիպել են նաև Ռուսաստանի և Խորվաթիայի (2:2) և Ադրբեջանի ու Ավստրիայի հավաքականները (3:1):

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Ռումինիայի ընտրանու հետ, իսկ կանանց հավաքականը` Սլովենիայի:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն