ԼՂ Հանրապետություն

Նոյեմբեր 19, 2009թ. 13:08

«Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլխան Պոլուխովը հերթական ճիգերն արեց` ղարաբաղյան կողմին ներկայացնելու աննպաստ լույսի ներքո, այս անգամ պնդելով, որ հայերի կողմից ավերվել է ադրբեջանական գերեզմանատուն»,-ի պատասխան ադրբեջանական կողմի տարածած հայտարարության,  մեկնաբանում է  ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: «Անմիջապես նշենք, որ, չնմանվելով մեր հարևաններին, որոնք առ այսօր ամենաբարբարոս մեթոդներով ոչնչացնում են իրենց կողմից վերահսկվող տարածքների հայկական կոթողները, […]


Նոյեմբեր 19, 2009թ. 12:09

Երեկ Ստոկհոլմում ավարտվեց Ռուսաստան-Եվրամիություն գագաթնաժողովը, որի արդյունքում կողմերը հայտարարեցին, որ համաձայնության են եկել կլիմային և էներգետիկային վերաբերող հարցերում և չեն կարողացել միասնական դիրքորոշում մշակել Ռուսաստան-Վրաստան հակամարտության կարգավորման գործում: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն ընդհանուր առմամբ գոհ է մնացել գագաթնաժողովի արդյունքներից: «Անդրկովկասում մեր դիրքորոշումները չեն համընկնում, դա պետք է բացեիբաց խոստովանել: […]


Նոյեմբեր 19, 2009թ. 11:50

Օրերս թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել այն մասին, թե ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը Անկարայում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ,  իբր թե հայտարարել է, թե` «Դժվար կլինի Թուրքիայի խորհրդարանից հայ-թուրքական արձանագրությունների վավերացում ակնկալել, եթե Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացը չբարելավվի»: ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետուհի Հիլդա Չոբոյանը արձագանքելով ադրբեջանաթուրքական լրատվամիջոցների կողմից տարածված լրատվությանն […]


Նոյեմբեր 18, 2009թ. 20:00

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել  էր, թե ԼՂՀ հարցի հետ կապված բանակցություններում արդեն քննարկվում է ազատագրված 7 շրջանների հանձնման  և  ադրբեջանցի փախստականների  վերադարձի հարցը։ Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ  ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այդ առնչությամբ հայտարարեց. –Ես չգիտեմ, թե ում հետ է ադրբեջանական կողմը վարում այդ բանակցություններն այս հարցերի շուրջ, բայց պետք […]


Նոյեմբեր 18, 2009թ. 13:58

Մեր զրուցակիցն է ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը -Տիկին Աղաբալյան, վերջերս ԼՂՀ պատվիրակությունը, որի կազմում էիք նաև դուք, այցելեց Ֆրանսիա և ՌԴ: Ո՞րն էր այցի նպատակը, ի՞նչ պայմանավորվածություններ  ձեռք բերվեցին, ի՞նչ հանդիպումներ տեղի ունեցան։ -Այցի նպատակը կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելը չէր, այլ այն, որ Ֆրանսիայում և Ռուսաստանում փորձեինք պարզել, թե այդ երկրներում կա՞ մշակութային համագործակցության […]


Նոյեմբեր 17, 2009թ. 18:43

Թուրք-ամերիկյան հարաբերությունների հեռանկարը քաղաքագիտական շրջանակի ամենահուզող հարցերից մեկն է: Տասնամյակներ շարունակ Թուրքիան եղել է մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգների ամենամոտ գործընկերը, ինչը միայն ամրապնդել է Թուրքիայի դիրքերը Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում և Սև ծովի ավազանում: Սակայն Թուրքիայի արտաքին քաղաքականությունը վերջին մեկ տարում բավական լուրջ և զգալի փոփոխությունների է ենթարկվել: Ակնհայտ է, որ Էրդողանի ղեկավարած կառավարությունն ավելի […]


Նոյեմբեր 17, 2009թ. 14:26

Ադրբեջանական լրատվամիջոցների ձեռագիրն է`  իրենց «ազգային» նկարագրին հարիր դրսևորումները վերագրել մեզ` հայերիս։ Այսօր ադրբեջանական day.az կայքում հերթական հակահայկական ապատեղեկատվությունն  է զետեղվել, համաձայն որի, իբր թե հայերս, այսպես կոչված, «օկուպացված» տարածքներում  ավերում են ադրբեջանական գերեզմանոցները, այս դեպքում` Աղդամի գերեզմանոցը, որն՝ ըստ day.az-ի,  200 տարուց ավելի պատմություն ունի։ Ավելին, ըստ վերոնշյալ ադրբեջանական լրատվամիջոցի` գերեզմանոցի  քարերն ու վանդակաճաղերը […]


Նոյեմբեր 17, 2009թ. 12:09

«Ազատագրված տարածքներ» տերմինը ժամանակավրեպ է, և անիմաստ է այն այլևս գործածելը: Դրանք պետք է անվանել  Արցախի ոչ խիտ բնակեցված տարածքներ:  Կա Արցախի Հանրապետություն` իր ներկայիս տարածքով, որի որոշ մասը դեռ ազատագրելու կարիք ունի»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը, երբ նրան խնդրեցինք խոսել ազատագրված տարածքների ռազմավարական կարևորությունից: -Այդ տարածքները նախ և առաջ […]


Նոյեմբեր 16, 2009թ. 17:23

Արցախը նշում է 1969թ. ստեղծված մանկավարժական ինստիտուտի, իսկ այսօր արդեն` Արցախի պետական համալսարանի 40-ամյա հոբելյանը: Մայր բուհին նվիրված հանդիսավոր միջոցառումների շարքը եզրափակվեց նոյեմբերի 13-ին, Ստեփանակերտի երիտասարդության և մշակույթի պալատում հրավիրված հոբելյանական երեկոյով, որին ներկա էին նաեւ բարձրագույն իշխանության ներկայացուցիչները` հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ: ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը ներկայացրեց  Մայր բուհի անցած ուղին: Քառասնամյա տարեգրության […]


Նոյեմբեր 16, 2009թ. 16:58

Մեր իրականությանը և ազգային նկարագրին ավագ դպրոցի համապատասխանությունից մինչև Արցախի շուրջ և ընդհանրապես տարածաշրջանում ծավալվող դիվանագիտական անցուդարձ. հարցերի նման լայն շրջանակ է քննարկվել նախագահ Բակո Սահակյանի և Արցախի մայր բուհի տարեդարձի առթիվ Ստեփանակերտ ժամանած ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի եւ հայաստանյան մի շարք բուհերի ղեկավարների հանդիպման ընթացքում: «Հայությունն այսօր բավական բարդ օրեր է ապրում, և […]