ԼՂ Հանրապետություն

Նոյեմբեր 11, 2009թ. 18:55

Ադրբեջանական լրատվամիջոցները ամեն կերպ փորձում են իրականացած տեսնել (գոնե տեղեկատվական ոլորտում) իրենց երազանքը` Թուրքիան դառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի չորրորդ համանախագահող երկիրը: Եվ չնայած նրան, որ ադրբեջանական մամուլը հեղեհված է այդ մասին «տեղեկատվությամբ», ընդ որում` մեջբերվում են թուրք պաշտոնյաների խոսքերը, հայկական պաշտոնական աղբյուրները ոչ մի տեղեկատվություն չեն տարածել այդ կապակցությամբ: Հիշեցնենք, որ ի թիվս բազում այլ […]


Նոյեմբեր 10, 2009թ. 12:10

Վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցները սկսել են տեղեկատվություն տարածել այն մասին, իբր Թուրքիան կարող է դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի չորրորդ համանախագող երկիր: Իրականության հետ ոչ մի կապ չունեցող այս լրատվությունը նպատակ ունի նախ քաղաքագիտական մակարդակում հասունացնել այդ հարցը, ինչը հետագայում թույլ կտա պաշտոնական Անկարային հավակնել այդ դերակատարությանը: Այսինքն, ակնհայտ է, որ ներկայումս ադրբեջանական մամուլը կատարում է […]


Նոյեմբեր 9, 2009թ. 19:21

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը օրերս խորհրդարանում հայտարարել էր, թե բանակցություններում քննարկվում է Ղարաբաղի անվտանգության ու կարգավիճակի հարցը: Արձագանքելով Հայաստանի արտաքին գործերի նախարարի  հայտարարությանը` պարոն Բաբայանը նախ ասել է. «Ղարաբաղն իր կարգավիճակը վաղուց որոշել է»: Ապա հավելել է, թե հակամարտությունը ադրբեջանա- ղարաբաղյան է, հետեւաբար` բանակցային գործընթացում բոլոր հարցերի քննարկումը պետք է տեղի ունենա նաեւ […]


Նոյեմբեր 9, 2009թ. 10:53

Ադրբեջանական կողմը չի դադարեցնում կրակահերթերը հայկական դիրքերի ուղղությամբ: Այսպես. Անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական Զինված ուժերը բազմաթիվ անգամ խախտել են հրադադարի ռեժիմը` շփման գծի տարբեր հատվածներում կրակ բացելով ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության նախարարության տեղեկացմամբ, նոյեմբերի 6-ին, հակառակորդը ավտոմատներից, գնդացիրներով ու դիպուկահար հրացաններով կրակ է բացել ԼՂՀ Հադրութի, Մարտունիի, Ասկերանի եւ Մարտակերտի դիրքերի վրա: […]


Նոյեմբեր 7, 2009թ. 17:38

«Ճանաչիր թշնամուդ` նրա կողմից եկող հարվածներին նախապես հակահարված տալու համար»: Այդ սկզբունքը կիրառելի է նաև տեղեկատվական դաշտում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ մեր երկրի թիվ մեկ թշնամին` Ադրբեջանը,  տեղեկատվական դաշտում հստակ մարտավարություն է կիրառում, և հիմնական թիրախը հենց մենք ենք: «Ադրբեջանը տեղեկատվական պատերազմ է մղում ազդեցության երեք հիմնական ուղղություններով», -պարզաբանում է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: […]


Նոյեմբեր 7, 2009թ. 12:54

Նախօրեին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ֆրանսահայ բարերար Կարպիս Նիկողոսյանին: Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարին Մարտունու շրջանի Շեխեր գյուղի դպրոցի մարզադահլիճի շինարարության համար, նշելով, որ այն կնպաստի գյուղում և շրջակա բնակավայրերում ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի զարգացմանը: Հանդիպմանը քննարկվել են նաև Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության […]


Նոյեմբեր 7, 2009թ. 12:40

Նոյեմբերի 6-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը, քննարկվել են առողջապահության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները: Առանձնակի ուշադրություն էր դարձվել մայրաքաղաքի հանրապետական հիվանդանոցի կառուցման հետ կապված հարցերին: ԼՂՀ ղեկավարը կարևորել է բժշկական այս համալիրի նշանակությունը Արցախի […]


Նոյեմբեր 6, 2009թ. 20:08

Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, պատասխանելով Panarmenian.net լրատվական գործակալության այն հարցին, որ այսօր Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը հայտարարել է, թե արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների մանրամասներին քաջատեղյակ ՀՀ արտգործնախարարը գիտի, որ Ադրբեջանը ինքնորոշման իրավունքն ընկալում է տարածքային ամբողջականության ենթատեքստում, պատասխանել է, որ մեկ երկրի ընկալմամբ չեն մեկնաբանում միջազգային իրավունքի սկզբունքներն ու […]


Նոյեմբեր 6, 2009թ. 14:34

«ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ,  ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ադրբեջանում գտնված ժամանակ քննարկելով  ղարաբաղա-ադրբեջանական  հակամարտության խնդիրը`  նշել են, որ իրենք շարունակում են ջանքեր գործադրել կողմերի դիրքորոշումները մոտեցնելու ուղղությամբ։ Հանդիպման ժամանակ նրանք նաև խոսել են այն մասին,  թե մտադիր են դեկտեմբերի սկզբին Աթենքում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը։ Լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն, ադրբեջանական կողմը մեծ հույսեր չի […]


Նոյեմբեր 6, 2009թ. 11:14

Թուրքական «Սաբահ» (Sabah) թերթի հոկտեմբերի 20-ի համարում Նազըլ Յըլրջակի հեղինակությամբ տպագրվել է մի հոդված, որով «պարզվում է», որ դեռևս 11-րդ դարից մինչև 1800-ական թվականները Ղարաբաղը գտնվել է թուրքերի հպատակության ներքո: Այս հոդվածի առնչությամբ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության տեղեկատվական վարչության պետ Մարսել Պետրոսյանը մեկնաբանություն է տվել: «Նրանք թերևս մոռացել են ասել, թե ինչպես 11-րդ դարից մինչև 20-րդ […]