ԼՂ Հանրապետություն

Նոյեմբեր 5, 2009թ. 15:32

Այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում քննարկվում է միայն ԼՂՀ կարգավիճակի հարցը: Այդ մասին նոյեմբերի 5-ին Հայաստանի խորհրդարանում հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, այլ հարցեր չեն քննարկվում, քանի որ հայկական կողմի համար առաջնայինը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է եւ անվտանգությունը: «Անվտանգություն բառը ես օգտագործում եմ լայն իմաստով, իսկ դա նշանակում է ցամաքային կապի […]


Նոյեմբեր 5, 2009թ. 14:01

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը բաց նամակ է հղել «Բեռլիներ ցայտունգ» թերթի գլխավոր խմբագրին և արդարացիորեն  մեղադրել թերթի լրագրողին ղարաբաղյան հիմնախնդրի մասին խեղաթյուրված տեղեկատվություն տրամադրելու մեջ: «Նովոստի-Արմենիա» գործակալությանը  ԼՂՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության տրամադրած բաց նամակում գրված է. «Ափսոսանքով ենք նշում, որ լրագրող Թոբիաս Ասմութը, հազարավոր կիլոմետրեր հաղթահարելով, թերթի ընթերցողներին է […]


Նոյեմբեր 5, 2009թ. 10:02

Նոյեմբերի սկզբին Հայաստան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) և Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա): Ինչպես հայտնի է, նախքան տարածաշրջան այցելելը համանախագահները Վիեննայում անցկացրել են  Արցախի հարցով խորհրդակցական նիստ, որին համանախագահներից բացի մասնակցել են նաև Ավստրիայում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպաններ Աշոտ Հովակիմյանն ու Ֆուադ Իսմայլովը, ինչպես նաև Թուրքիայի փոխարտգործնախարար Ունալ Չեվիքյոզը: Վերջինիս […]


Հոկտեմբեր 29, 2009թ. 17:40

Լեռնային Ղարաբաղի հանրապետության քարտեզը, կներեք բառիս համար, Հայաստանում ոնց ուզում, «բռնաբարում» են»,- այսօր ասուլիսում հայտարարեց «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» ոչ կառավարական կազմակերպության անդամ Տիգրան Քոչարյանը: Ըստ նրա, վերջին գլուխգործոցը «Պանարմենիան էքսպո 2009» ցուցահանդեսի պաստառն է, որի վրա Լեռնային Ղարաբաղի տարածքը խեղաթյուրված է: «Սա ուղղակի կամ աբսուրդ է, կամ մարդը, որ սարքել է դա, ընդհանրապես տեղյակ չէ: […]


Հոկտեմբեր 27, 2009թ. 15:15

Պատերազմում հաղթել ու պատմական հայրենիքի տարածքներ ազատագրել հաջողվում է ոչ բոլոր ժողովուրդներին: Հայ ազգը 21-րդ դար մուտք գործեց Արցախյան պատերազմում հաղթանակած՝ ապացուցելով, որ դեռ կարող է պայքարել ու հաղթել՝ վերադարձնելով իր հայրենիքի գրավված տարածքները: Ազատագրվեցին Լեռնային Արցախն ու հարակից յոթ շրջանները: Այսօր ազատագրված տարածքները դարձել են ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության, հատկապես՝ Զանգեզուրի […]


Հոկտեմբեր 27, 2009թ. 10:00

Ադրբեջանցի հոգեբան Ազադ Իսազադեի կարծիքով, Հայաստանին կամ Արցախին պատերազմ հայտարարելու դեպքում Ադրբեջանը կբախվի հոգեբանական լուրջ խնդիրների: Հոգեբանն իր խոսքը հիմնավորել է այս կերպ. Ադրբեջանը դեռ երբեք ոչ մի երկրի պատերազմ չի հայտարարել` ոչ Հայաստանին, ոչ էլ Ղարաբաղին, իսկ եթե որոշի նման քայլի դիմել, ապա, ըստ հոգեբանի, դա կնշանակի   ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  անկախությունը: Իսազադեն միաժամանակ […]


Հոկտեմբեր 26, 2009թ. 20:06

2009 թվականի  ինը ամիսների ընթացքում  Ադրբեջանում առգրավվել է 908 կգ թմրանյութ, ինչը 61%-ով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածում առգրավվածի համեմատությամբ: Իրավապաշտպան Էլդար Զեյնալովի գնահատմամբ, Ադրբեջանի բնակչության 5%-ը թմրամոլ է: Այդ մասին նշում է ադրբեջանական «zerkalo.az»-ը: Նույն թերթը նաև տեղեկացնում է, որ 2009թ. Ադրբեջանում մեծ չափերի են հասել  մանկապղծության դեպքերը: Վերջերս ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են […]


Հոկտեմբեր 26, 2009թ. 18:48

Այսօր Լյուքսեմբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանին և Էլմար Մամեդյարովին, որպեսզի նրանց ներկայացնեն մոտ ապագայում տարածաշրջան այցելելու իրենց պլաններն ու նախապատրաստեն 2009 թվականի դեկտեմբերին կայանալիք Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկումը ԵԱՀԿ նախարարների Խորհրդի նիստի ընթացքում: Իսկ ընդամենը […]


Հոկտեմբեր 26, 2009թ. 17:32

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանն ընդունել է եռօրյա պաշտոնական այցով Ստեփանակերտում գտնվող Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակությանը` արտաքին գործերի նախարար Վլադիմիր Յաստրեբչակի գլխավորությամբ: Գեորգի Պետրոսյանի եւ Վլադիմիր Յաստրեբչակի միջեւ ավելի քան մեկուկես ժամ տեւած առանձնազրույցի ընթացքում բանակցող կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր`համատեղ ուրվագծելով բախտակից հանրապետությունների ապագա շփումների եւ […]


Հոկտեմբեր 26, 2009թ. 17:03

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի Ելույթը Ռուսաստանցի հայ գործարարների բարերարների հետ հանդիպման ժամանակ /Մոսկվա, 25 հոկտեմբերի 2009 թ./ Հարգելի հայրենակիցներ, Թանկագին բարեկամներ, Տիկնայք եւ պարոնայք, Ուրախ եմ, որ այսօր առիթ ունեմ հանդիպել ձեզ հետ, ողջունել եւ հաղորդել բոլորիդ իմ խորին հարգանքը: Մոսկվայում մեր հայրենակիցների հետ հանդիպումներն արդեն իսկ դարձել են ավանդական, ինչն ամենեւին էլ պատահական չէ: […]