Հարցազրույց «Շուշի» բարեգործական հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանի հետ –Պարոն Կարապետյան, 1994 թվականին կնքվեց Արցախի պատերազմի զինադադարը, ավելի ուշ սկսվեց Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովող տարածքների վերաբնակեցումը: Բայց… կարճ ժամանակ հետո այդ քաղաքականությունն այլ ընթացք ստացավ: Ի՞նչն էր դրա պատճառը: -Այդ տարածքների պահպանման խնդիրն անչափ կարևոր է, ի՞նչ ենք անելու, որպեսզի պահենք այդ տարածքները: Տարիներ առաջ ԽՍՀՄ […]
ԼՂ Հանրապետություն
Հոկտեմբերի 21-22-ը երկօրյա աշխատանքային այցով ԼՂՀ ժամանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հայաստանի նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ:
ՀՀ նախագահի և պաշտպանության նախարարի ուղղաթիռները վայրէջք կատարեցին Հադրութի շրջանում` Մեխակավանի մերձակայքում: Բարձաստիճան հյուրերին դիմավորեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի և սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ:
Այս տարվա եղանակային անբարենպաստ պայմաններն իրենց բացասական ազդեցությունն ունեցան նաև միրգ ու բանջարեղեն մթերող ընկերությունների վրա, դա է պատճառը, որ «Արցախ ֆրութ» ընկերությունում տարվա արդյունքներից առանձնապես գոհ չեն: 2009թվականից առ այսօր «Արցախ ֆրութ»-ը մթերել է մոտ 300 տոննա տարբեր տեսակի բանջարեղեն ու հատապտուղ, հիմնականում` լոլիկ, բադրիջան, բիբար, հոն և մոշ: Ընկերության տնօրեն Գագիկ Ներսիսյանը նշում […]
Թուրքական Hurriet թերթին վերլուծաբան Բարչին Իյնանչն ասել է հետևյալը. «Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպանն ինձ ասել է, որ դժվար թե Ղարաբաղի հայերը այլեւս համաձայնեն ապրել Ադրբեջանի ենթակայության տակ:Որքան էլ դժվար լինի Ադրբեջանի համար, նրանք պետք է հասկանան, որ ղարաբաղյան խնդիրն այնքան էլ չի կարեւորվում միջազգային քաղաքականության մեջ: Եվ այն, որԱդրբեջանն իր նավթադոլարներով ուզում էր «հետ բերել» […]
Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման շուրջ տարաբնույթ հայտարարություններ, կարծիքներ են հնչում։ Ադրբեջանա-թուրքական կողմը փորձում է դրանք առավելապես կապել ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ։ Հայկական կողմը, բնականաբար, այս ամենը մի հարթության վրա չի դիտարկում։ Ի՞նչ կարծիք ունեն այս և ղարաբաղյան խնդրի շուրջ զարգացումների մասին ԼՂՀ-ում։ Սեր զրուցակիցն է ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուդիկ Հյուսնունցը։ – Պարոն Հյուսնունց, Ձեր կարծիքով […]
Օրերս Արցախի պետական համալսարանի պատվավոր հյուրն էր գերմանահայ Ժիրայր Քոչարյանը: Ինչպես նկատեց ԱրՊՀ հումանիտար ֆակուլտետի դեկան Արզիկ Մխիթարյանը. «Ժիրայր Քոչարյանը մեր երկրի լավագույն հայերից մեկն է, նա բազմիցս է եղել Արցախում և ընդմիշտ կապված է հայրենի հողին, իսկ արցախցի ուսանողների շփումներն ավելի են ամրապնդում այդ կապը» Մայր բուհի ուսանողների հետ հանդիպման ընթացքում Ժիրայր Քոչարյանը խոսեց […]
ԼՂՀ վարչապետ Ա.Հարությունյանն այսօր հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների և ֆրանսահայ բարերարներ Հարություն և Հերմինե Այդաբիրյանների հետ։ Շահագրգիռ զրույց ընթացավ Շուշիի Մուրացանի անվան դպրոցի վերակազմակերպման հարցի շուրջ։ Նախատեսվում է այդ կրթօջախի հիման վրա ստեղծել կրթական համալիր, ուր ընդգրկված կլինեն ավագ դպրոցի հիմնական հոսքերը և արհեստագործական ուսուցումը։ Վարչապետը և բարերարները շեշտեցին, որ նոր հաստատությունը […]
«Ադրբեջանական ստահոդ հայտարարություններին պետք է հակազդենք քրիստոնեական հուշաձանների ավերման փաստով,- այսօր «Արմատ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ՀՀ մասնաճյուղի տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:- Հուշարձանները վերացվում են անգամ Նախիջևանում, որը պատերազմական թատերաբեմից դուրս է մնացել: Ջուղայում 218 եկեղեցիներից ոչ մեկը չի մնացել: Պետական ծրագրով բոլորը ոչնչացվել են: Այսպիսի փաստերով պետք […]
Արդեն տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 13-ին Արբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, դիմելով իսլամական երկրների մշակույթի նախարարներին, կոչ է արել միանալ` մասնակցելու Հայաստանի կողմից «օկուպացված» տարածքներում իսլամական մշակույթի կոթողների «պահպանմանն ու վերականգնմանը»:
Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Կարեն Եսայանի հրավիրած մամլո ասուլիսը հիմնադրամի 2009 թվականի երեք եռամսյակների գործունեության արդյունքներին էր վերաբերում: Ներդրումային հիմնադրամը Արցախում առաջիններից մեկը զգաց ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը: Դա մասամբ պայմանավորված էր հիմնադրամի գործունեության ոլորտով, մասամբ էլ` հանրապետությունում գործող բանկերի հետ հիմնադրամի ունեցած նոր փոխհարաբերություններով: Արդեն ամփոփվում են 2009 թվականի 3-րդ եռամսյակի արդյունքները: Իրավիճակը կարծես թե […]




