Լրահոս

Սեպտեմբեր 3, 2013թ. 17:54

Այսօր Մոսկվա է ժամանում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Աշխատանքային այցի ընթացքում նախատեսվում է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Независимая газета-ն անդրադարձել է առաջիկա հանդիպմանն ու ներկայացրել երկու կողմերի տեսակետները հարաբերություններում առկա լարվածության և դրանց պատճառների մասին։ Բանակցությունների ընթացքում կողմերը նախատեսում են կարծիքներ փոխանակել երկկողմ հարաբերություններին, հետխորհրդային տարածքում ինտեգրման գործընթացներին առնչվող հարցերի վերաբերյալ։ […]


Սեպտեմբեր 3, 2013թ. 17:47

Սեպտեմբերի 3-ը Մայր Հայաստանի և Արցախի միասնական քարտեզի օրն է: Այս առիթով այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանն ասաց, որ այս հարցը կիսով չափ լուծված կարելի է համարել: «Շատ հեռուստաընկերություններ ներկայումս Հայաստանի քարտեզը ցույց տալիս Արցախը միասին են ներկայացնում: Սա առաջին անգամ «ԱԼՄ» հեռուստաընկերությունն արեց: Վերջին տարիներին տպագրված ազգային ատլասում ևս Հայաստանն […]


Սեպտեմբեր 3, 2013թ. 16:45

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Գործընկերոջ հետ բանակցություններից առաջ Նախագահ Սերժ Սարգսյանն իր բացման խոսքում նախ շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին հրավերի համար և նշել, որ շատ հարցեր են կուտակվել, որոնք կարելի է քննարկել և որոշումներ ընդունել երկկողմ հարաբերությունների խորացման և, իհարկե, […]


Սեպտեմբեր 3, 2013թ. 10:04

Արտաքին աշխարհի հետ Հայաստանի ինտեգրման գործընթացներն ակնհայտորեն թեւակոխել են նոր փուլ։ Ավարտվեցին բանակցությունները Եվրամիության հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ։ Այդ փաստաթուղթը նախատեսվում է նախաստորագրել առաջիկա երկու-երեք ամսվա ընթացքում։ Մյուս կողմից՝ Հայաստանը հակված է տնտեսության ինտեգրման գործընթացները խորացնել ՀԱՊԿ անդամ երկրների շրջանակում, որոնց հետ ունի ավանդական ձեւավորված կապեր։ Կասկած չկա, որ թե՛ […]


Սեպտեմբեր 3, 2013թ. 09:25

Ի՞նչ օգուտներ կարող է քաղել Հայաստանի տնտեսությունը Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից։ Նիդերլանդական Ecorys կազմակերպության փորձագետները կատարել են հետազոտություն, փորձելով տալ այս հարցի պատասխանները: Ի դեպ, ուսումնասիրությունը Եվրոպական միության պատվերն է: Այդ փորձագիտական վերլուծության առնչությամբ իր տեսակետն է հայտնում տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ։ -Ըստ Ecorys-ի փորձագետների, եվրոպական ուղին նախընտրած Հայաստանից արտահանումը կավելանա 15,2%-ով, իսկ ներմուծումը՝ 8,2%-ով։ Ի՞նչ են […]


Սեպտեմբեր 3, 2013թ. 09:00

Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա նպատակ ունի մեղմել ռուս-հայկական երկկողմ հարաբերություններում առաջացած անբարենպաստ հոգեբանական ֆոնը: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը: Նրա դիտարկմամբ, հայ-ռուսական հարաբերություններում այդ անբարենպաստ հոգեբանական ֆոնը ձեւավորվել է տեղական եւ արտասահմանյան ԶԼՄ-ների, փորձագետների, դիտորդների եւ տարբեր մեկնաբանների ջանքերի շնորհիվ, որի արդյունքում տպավորություն է ստեղծվել, թե Մոսկվայի ու Երեւանի միջեւ ի հայտ […]


Սեպտեմբեր 2, 2013թ. 08:54

1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունվեց Արցախի անկախության հռչակագիրը: Բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծնունդը: Սա մեր պատմության կարեւորագույն տարեթվերից մեկն է, որ ներքաղաքական թոհուբոհի մեջ լավ չենք հիշում: 22 տարի է անցել այդ օրից, բազում իրադարձություններով լեցուն 22 երկար տարի, որոնք, ամեն դեպքում, […]


Օգոստոս 29, 2013թ. 15:56

1. Լոզանի կոնֆերանսից հետո` 1923-1965 թթ., Հայոց ցեղասպանության խնդիրը Միջազգային ընկերակցությունը վարպետորեն շրջանցեց եւ մոռացության մատնեց: Մոռացության պատը հնարավոր եղավ քանդել 1965 թ. Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցի օրերին Խորհրդային Հայաստանում բռնկված պահանջատիրության ցույցերով, շարժումով եւ, մանավանդ, 1973-1975 թթ. Սփյուռքում ձեւավորված ազգային ազատագրական պայքարի` Գուրգեն Յանիկյանի, Գեւորգ Աճեմյանի, Սիմոն Սիմոնյանի, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի, Հայոց […]


Օգոստոս 29, 2013թ. 14:24

ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի յանձնախումբի գրասենեակի նախագահ՝ Գասպար Կարապետեան այցելեց Ռումանիա, ուր ներկայ գտնուեցաւ Սուչավա քաղաքը գտնուող Հաճիկատար վանքի ուխտագնացութեան: Հաճիկատար վանքը, կառուցուած է 1512 թուականին, թէ՛ հայերուն եւ թէ՛ ռումանացիներուն կողմէ կը նկատուի հրաշագործ, եւ իւրաքանչիւր տարի հարիւրաւոր հաւատացեալներ ներկայ կը գտնուին ուխտագնացութեան: Եկեղեցական արարողութիւնները կատարուեցան թեմակալ առաջնորդ Տաթեւ եպսկ. Մուրատեանի կողմէ: Ներկայ էին […]


Օգոստոս 29, 2013թ. 12:03

Թե իրականում ի՞նչ գործունեությամբ են գրանտակեր հասարակական կազմակերպությունները զբաղված Հայաստանում, իրավապաշտպան ՊՈՒՇԿԻՆ ՍԵՐՈԲՅԱՆԸ «Հայոց Աշխարհ»-ի թղթակցին ներկայացրեց հետեւյալ պատկերը: «Տարիներ առաջ ինձ հրավիրեցին մասնակցելու Ծաղկաձորում կազմակերպված մի քննարկման, եւ ի՞նչ նկատեցի. տարբեր հարցերի շուրջ, տարբեր միջազգային կազմակերպությունների հետ քննարկումներ կազմակերպողները նույն մարդիկ էին, նույն գրանտային կազմակերպությունները: Նրանք մի դահլիճից դուրս էին գալիս ու մտնում մյուսը: […]