Քաղաքականություն

Մարտ 1, 2010թ. 13:00

Ինչպես արդեն տեղեկացրել էինք,     Հայաստան կժամանի Եվրոպական Միության պատվիրակությունը` Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության հարցերով նախարար Միգել Անխել Մորատինոսի (Miguel Angel Moratinos) գլխավորությամբ: Այցի ընթացքում նախատեսված է պատվիրակության հանդիպումը  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Էդվարդ Նալբանդյանի եւ Միգել Անխել Մորատինոսի հանդիպումը տեղի կունենա մարտի 2-ին, ժամը` 10.00: Հանդիպումից […]


Մարտ 1, 2010թ. 11:29

ՀՀ խորհրդարանի ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը պատասխանելով ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի լրագրողի հարցին, թե ո՞ր դեպքում է հնարավոր, որպեսզի հայ-թուրաքական արձանագրություններն առանց խորհրդարանում քննարկման դրվելու՝ չեղյալ համարվեն, նշեց, որ այսօր արդեն բավարար հիմքեր կան, որպեսզի հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված գործընթացը կասեցվի։ Ըստ Ա. Շահբազյանի,  դրա համար նախևառաջ հիմք է հանդիսանում այն, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից […]


Մարտ 1, 2010թ. 11:25

Այսօր՝ մարտի 1-ին,  Երևան կժամանի ԵՄ բարձրաստիճան պատվիրակությունը՝ ԵՄ-ում նախագահող Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսի գլխավորությամբ: ՀՀ ղեկավարության հետ ԵՄ պատվիրակության հանդիպումները կսկսվեն երեքշաբթի առավոտյան։ Այցի շրջանակներում քննարկումներ տեղի կունենան Հայաստան-ԵՄ հարաբերությունների, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու գործընթացին նոր թափ հաղորդելու հնարավորությունների շուրջ։ Մարտի 2-ի երեկոյան ԵՄ բարձրաստիճան պատվիրակությունը կմեկնի Բաքու։ ArmAr.am


Մարտ 1, 2010թ. 10:50

ՀԱԿ-ը նախօրեին գիշեը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Մարտի 1-ի հանրահավաքին ընդառաջ Հայ Ազգային Կոնգրեսը պարբերաբար տեղեկություններ է ստանում իշխանությունների կողմից ձեռնարկվող ապօրինությունների վերաբերյալ: Վերջին շաբաթվա ընթացքում վարչախումբը «բացատրական զրույցների», սպառնալիքների միջոցով, հատկապես, ՀՀ մարզերի բնակչությանը փորձում է հետ պահել մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին մասնակցելուց: Զուգահեռաբար, մարզային տրանսպորտային ընկերություններին և անհատ փոխադրողներին հրահանգվել […]


Մարտ 1, 2010թ. 09:00

Վրաստան կատարած երկօրյա մասնավոր այցի առաջին օրը Նախագահ Սերժ Սարգսյանը Բաթումում հանդիպել է իր գործընկեր Միխեիլ Սահակաշվիլիի հետ: Երկու երկրների նախագահները քննարկել են հայ-վրացական բարեկամական հարաբերությունների խորացման եւ տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել «Վերին-Լարս»  հսկիչ-անցագրային կետի բացման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Հանդիպման ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Միխեիլ Սահակաշվիլին պատասխանել են լրագրողների հարցերին: Վրաստանի […]


Փետրվար 27, 2010թ. 14:55

«Մենք պետք է ցույց տանք, թե ինչ է կատարվել իրականում: Ես ունեմ շատ նյութեր, ֆիլմերի սցենարներ: Այդ ամենը պետք է ներկայացնենք, որպեսզի աշխարհն իմանա ճշմարտությունը, ոչ թե այն, ինչ ադրբեջանցիներն են թելադրում»,- այսօր  լրագրողներին ասել է արձակագիր, «Շուշի» հիմնադրամի ղեկավար Բակուր Կարապետյանը: «Ունեմ շատ արխիվային նյութեր, սակայն պետք են հովանավոր, որ կարողանամ հրատարակել դրանք»,- ասաց […]


Փետրվար 26, 2010թ. 19:40

Վաղը` փետրվարի 27-ին, Աթենքում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության շենքի առջեւ ՀՅԴ Հունաստանի Երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ բողոքի ցույց է տեղի ունենալու: ՀՅԴ Հունաստանի Երիտասարդական թեւի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես նշվում է. «1988 թվականից ի վեր՝ յուրքանչյուր տարվա փետրվարի 28-ին, ամբողջ հայությունը հիշում է ադրբեջանական Սումգայիթ քաղաքի հայ խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած արյունալի ոճիրը, որին զոհ […]


Փետրվար 26, 2010թ. 17:17

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 25-ին ընդունել է Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը: Շնորհավորելով դեսպան Ռաչինսկուն Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Հայաստանի եւ Լեհաստանի բարեկամությունը գալիս է դարերի խորքից եւ մենք պետք է ջանքեր գործադրենք դրանց առավել ամրապնդման եւ խորացման ուղղությամբ»: Նախարար Նալբանդյանը նաեւ […]


Փետրվար 26, 2010թ. 11:55

Այս օրերին ադրբեջանցիներն իրենց տարերքի մեջ են. կեղծ ու սուտ տեղեկատվություն տարածելու հսկայական դաշտ է բացվել. այս անգամ արդեն Խոջալուի ու Սումգայիթի իրադարձությունների շուրջ։ Անդրադառնալով Խոջալուում, Սումգայիթում ու Բաքվում, նաև՝ Մարաղայում ու Արցախի մի շարք բնակավայրերում տեղի ունեցած իրադարձությունների մասին ադրբեջանական լրատվամիջոցների ապատեղեկատվությանը` ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը  ArmAr.am էլկտրոնային օրաթերի լրագրողի հետ […]


Փետրվար 25, 2010թ. 19:36

Թուրքական մամուլը շարունակում է գնահատականներ տալ  ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը: Լրատվամիջոցներում հնչում են հերթական գնահատականները, թե. «ՀՀ ՍԴ որոշումը Թուրքիային և Ադրբեջանին հասցրել է դիվանագիտական մեկուսացման»: Թուրք վերլուծաբանները միաժամանակ արձանագրում են, որ Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը` շաղկապել  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը արցախյան  հիմնախնդրի լուծման հետ` ձախողված է: Քաղաքական վերլուծաբանները իրավիճակից ելքեր են փնտրում: Դրանցից մեկը հետևյալն […]