ՀՀ խորհրդարանում պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, հանդես գալով հայտարարությամբ, նշեց, որ Հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրի հարցը գերազանցապես կախված է ոչ թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետագա ընթացքից, այլ ԱՄՆ-Թուրքիա-Ռուսաստան-Եվրամիություն քառանկյան վերադասավորումների հավանականությունից։ Այդ պատճառով արձանագրությունների հանդեպ վերաբերմունքի հարցում ներկայումս Հայաստանին հակացուցված են կտրուկ շարժումները՝ առնվազն մինչև առաջիկա ապրիլ ամսվա կեսերը, երբ կլրանա Մեծ եղեռնի 95-րդ տարելիցը։ Պատգամավորն ընդգծեց, որ […]
Քաղաքականություն
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով «ՙՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության ներկայացրած օրինագծին, մեկ անգամ ևս անդրադարձավ այն խնդրին, որ խախտվել են հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգերը։ Ապա կարծիք հայտնեց, որ իհարկե օրենքը լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն ունի, սակայն դա չպետք է վերաբերի միայն միջազգային պայմանագրի կնքմանն ու դադարեցմանը, այլ ավելի […]
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը ելույթ ունենալով քննարկվող հարցի շուրջ նախ նշեց, թե հույս ունի, որ արձանագրությունների քննարկումը ԱԺ ամբիոնից, այնուամենայնիվ, տեղի չի ունենա։ Այնուհետև՝ խոսելով ՙՄիջազգային պայմանագրերի մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, ասաց. «Համոզված եմ, որ այս նախագծի կարիքը բացարձակապես չկար, քանի որ հայ-թուրքական արձանագրությունները կասեցնելու և դադարեցնելու համար ընդամենը պետք է, որպեսզի […]
Ինչպես տեղեկացրել ենք քիչ առաջ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ միջազգային պայմանագրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին» հարցը: Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, ներկաներին հիշեցրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ եթե հայ-թուրքական գործընթացը ձգձգվի, ապա Հայաստանը հիմնվելով կատարելիք փոփոխությունների վրա կարող է դուրս գալ […]
Այս պահին ՀՀ Ազգային ժողովում խորհրդարանականները քննարկում են «Միջազգային պայմանագրերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի» նախագիծը, որը պատգամավորներին է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Օրենքում առաջարկվող փոփոխությունները ենթադրում են միջազգային պայմանագրի կասեցում և դադարեցում: Ըստ այդմ, առաջարկվում է փոփոխություններ կատարել «Միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերի կասեցումը կամ դադարեցումը» 38-ի 1 հոդվածում: Առաջարկվում է, […]
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի պաշտոնը թափուր էր մնացել այն պահից, երբ նախկին նախագահ Մխիթար Մնացականյանը նշանակվել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Եվ այսօր ՀՀ օրենսդիրում տեղի ունեցավ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունը: Նախագահի պաշտոնում ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: Տեղեկացնենք, որ […]
Փետրվարի 22-ին իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում Թուրքիայի վարչապետ Էրդողանը նշել է, որ Իրանի միջուկային կարողությունների վրա Իսրայելի հարձակումը կարող է «անկանխատեսելի հետեւանքներով աղետ» դառնալ: «Մենք պետք է լուծում գտնենք դիվանագիտական ուղիներով: Մենք չպետք է լքենք բանակցությունների սեղանը»,- ասել է նա: Հիշեցնենք, որ այս ամիս Իսրալեը բարձրաձայնել է Իրանի միջուկային զարգացումները կանխելու համար վերջինիս […]
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան նոր համանախագահ կդառնա Իգոր Պոպովը։ Այդ մասին տեղեկացնում են ռուսական աղբյուրները։ Նոր համանախագահը մինչ այդ եղել է Ռուսաստանի դեսպանը Մոզամբիկում։ Տեղեկությունների համաձայն՝ մինչ այժմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովն, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Էստոնիայում Ռուսաստանի դեսպան։ ArmAr.am
Արցախա-ադրբեջանական հիմնահարցը պատկանում է այն հակամարտությունների թվին, որոնց լուծումն անհնար է ակնակալել մոտ ապագայում: Դրանում համոզվել են նաև տարածաշրջանի գլխավոր խաղացողները` ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, ինչն արտահայտվում է նաև նրանց դիրքորոշումներում: Այսպես. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ու արցախյան հիմնահարցը մեկմեկուց տարանջատելն այսօր առավել քան բխում է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի շահերից: Ահա, թե ինչու. ԱՄՆ-ի թիվ […]
Ներկայումս Էստոնիայում ՌԴ դեսպան է Նիկոլայ Ուսպենսկին: Սակայն վերջինիս չորսամյա ծառայությունը շուտով մոտենում է իր ավարտին: Եվ լուրեր են շրջանառվում, թե Էստոնիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում կարող է նշանակվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: Մինչդեռ Ռուսաստանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել տարածված տեղեկատվությունը: ArmAr.am




