Հորդառատ անձրևի հետևանքով սկսված ջրհեղեղի պատճառով, վերջին տվյալների համաձայն, մահացածների ընդհանուր թիվը հասել է 32-ի: Թուրքական հեռուստաընկերությունների վկայությամբ` տուժել է ավելի քան 50 մարդ, 8-ն անհետ կորած են: Այսօր ևս անձրևները չեն դադարելու: Ջրհեղեղը գրեթե կաթվածահար է արել Ստամբուլի եվրոպական հատվածի բնականոն կյանքի ընթացքը: Բազմաթիվ փողոցներ, այդ թվում նաև` միջազգային օդանավակայան տանող ճանապարհը, ջրի տակ […]
Սեպտեմբեր 2009
Հայ-թուրքական հորջորջվող նախապայմանագիրն առավելապես օտար և իրենց աշխարհի տերերը հռչակած ուժերի շահերից բխող պարտադրանք է, քան` հայկական ու թուրքական կողմերի բարի կամեցողության արգասիք: Սա ակնհայտ է, և դա ավելի ընդգծվեց կողմերի լուռ համաձայնությունից և հետագա ճնշումներից հետո: Երկու կողմերը պնդում են, որ այս նախապայմանագիրն ընդունված է առանց նախապայմանների, ինչը հավասար հնարավորություններ է ստեղծում համագործակցության համար: […]
Թուրքական լրատվամիջոցների համաձայն` Եվրատեսիլում Ադրբեջանը ներկայցնող երգչուհի Հադիսեն, իր հայրենիքում լուրջ խնդիրների առջև է հայտնվել: Մի քանի օր առաջ երգչուհին իր մամուլի ասուլիսներից մեկում, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, ցանկություն էր հայտնել, որ երկու երկրների սահմանը բացվի և խաղաղություն հաստատվի: Այս հայտարարությունը Ադրբեջանում մեծ իրարանցում է առաջացրել: Արդեն իսկ հայտարարություններ են հնչում, թե երգչուհին իր հայրենիքում […]
Թուրքական «Ռադիքալ» թերթում հրատարակված` «Հինգ տարբերություն երկու խնդիրներ» խորագրով հոդվածի հեղինակը փորձել է զուգահեռներ անցկացնել հայկական և քրդական հարցերի միջև: Ըստ պարբերականի, իրավիճակը հանգամանորեն վերլուծելու դեպքում հայկական ու քրդական խնդիրների միջև ի հայտ են գալիս բազմաթիվ տարբերություններ: Նախ և առաջ ակնարկելով, որ հայկական խնդիրը հիմնականում դիվանագիտական հարց է: Իսկ քրդերի դեպքում` խնդիր է դրված ժողովրդավարական […]
Ադրբեջանում «atv International» հեռուստալիքը ամսվա վերջին կհեռարձակի ադրբեջաներեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն և հայերեն լեզուներով հեռուստահաղորդումներ: Այդ մասին հայտնել է հեռուստաալիքի տնօրեն Վագիֆ Այդընօղլուն: Նա տեղեկացրել է, որ այս ծրագրի իրականացման ընթացքում հիմնականում դժվարություններ են ունեցել հայերեն լեզվի հարցում, քանի որ Ադրբեջանում շատ քիչ թիվ են կազմում հայերեն լեզվին տրիապետողները: Եվ չնայած Բաքվի պետական համալսարանում կազմակերպվում […]
Թուրքիայում մեկնարկում են հայ-թուրքական նախաստորագրված արձանգրությունների ներքաղաքական կոնսուլտացիաները։ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն հայտարարել է, որ արձանագրությունները քննարկվելու են ընդդիմության հետ, այնուհետև ներկայացվելու են երկրի խորհրդարանին։ Դավուդօղլուն ասել է, որ Թուրքիան ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել տարածաշրջանի բոլոր երկրների հետ՝ միաժամանակ նշելով, որ սահմանի բացմանը դեռ շատ ժամանակ կա։ armarlur.com
Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն սեպտեմբերի 14-ին կայցելի Ադրբեջան։ Այդ մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել են Ադրբեջանում Վրաստանի դեսպանատնից: Դիվանագիտական ներկայացուցչության տվյալների համաձայն, այցի ընթացքում քննարկումների գլխավոր թեման կլինի Ադրբեջանի ու Վրաստանի երկկողմ հարաբերությունների զարգացումը: Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Գրիգոլ Վաշաձեն այցելել էր նաև Հայաստան, որտեղ նա բավական դժվար հանդիպումներ է ունեցել Էդվարդ Նալբանդյանի և ՀՀ […]
Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում սեպտեմբերի 9-ին բացվեց չեխ լուսանկարիչների` Արցախին նվիրված ցուցահանդեսը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, մշակույթի գործիչներ և պարզապես արվեստասերներ: Արցախում չեխ լուսանկարիչների գործերի ցուցահանդեսը կազմակերպվել է ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ: «Այս ցուցահանդեսը լավ հնարավորություն է տեսնելու, թե օտարերկրյա հյուրերի աչքերով` […]
ՀՀ Սփյուռքի նախարարությունը եւ «Հանգույց» ստեղծագործական խումբը (Hanguyc team) սեպտեմբերի 8-ին կնքել են հուշագիր, որի շրջանակներում կողմերը կնպաստեն համահայկական նշանակություն ունեցող համացանցային հանգույցի (portal) ստեղծմանը, որն, ունենալով հայապահպան ուղղվածություն, կարեւոր գործիք կդառնա հայկական տեղեկատվական հոսքերի կարգավորման հարցում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Սփյուռքի նախարարության Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարեւորել […]
Ռոբերտ Բրադկեին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկայի համանախագահի պաշտոնում նշանակելու կապակցությամբ ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ պատրաստ է այսուհետ ևս աշխատել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, մասնավորապես, Ռոբերտ Բրադկեի հետ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և արդարացի լուծմանը հասնելու համար: Հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի պաշտոնում փորձառու դիվանագետ Ռոբերտ Բրադկեի նշանակումը վկայում է այն մասին, […]




