Հոկտեմբեր 2009

Հոկտեմբեր 22, 2009թ. 17:22

Փակ և ապահո՞վ, թե՞ բաց և զարգացած Հայ-թուրքական արձանագրություններն արդեն ստորագրված են, և այսօր հնչող կոչերն այլևս ուղղված են դրանց  վավերացման ու սահմանների բացման դեմ: Իսկ առկա անհանգստությունը հիմնականում պայմանավորված է թուրքական շուկայի` հայկական տնտեսության վրա բացասական ազդեցության վտանգով: Ի տարբերություն ՀՀ իշխանությունների, որոնք պնդում են, թե սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, […]


Հոկտեմբեր 22, 2009թ. 17:00

Հայաստանյան քաղաքական դաշտում այսօր շրջանառվող գլխավոր թեման հայ-թուրքական արձանագրությունների քննարկումն էր թուրքական Մեջլիսում եւ դրանք խորհրդարանի քննարկմանը ներկայացնող Դավութօղլու բուռն ելույթը: Վերջինիս անդրադառնալով` «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը այսօր «Դե ֆակտո» մամուլի ակումբում հայտարարեց, որ արտգործնախարարի ելույթը Թուրքիայի գործողություններից չտարբերվող քայլ է, որոնցում քաղաքագետը չի նկատում դիրքորոշման որեւէ կոշտացում կամ մեղմացում: «Դավութօղլու` Մեջլիսում ունեցած […]


Հոկտեմբեր 22, 2009թ. 16:32

Դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեզը եւ հանրապետական սենատոր Ջոն Էնսայնը հոկտեմբերի 21-ին Միացյալ Նահանգների Սենատում ներկայացրել են Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի նոր նախագիծ, տեղեկացնում է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: Բանաձեւն իր բովանդակությամբ նման է այս տարվա սկզբում Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին ներկայացված 252-րդ բանաձեւին: Հոկտեմբերի 21-ին ներկայացված բանաձեւի նախագիծը կոչ է անում ԱՄՆ նախագահին` երաշխավորել, որ […]


Հոկտեմբեր 22, 2009թ. 15:38

Թուրքիայում երեկ մեկնարկած հայ-թուրքական արձանագրությունների վավերացման շուրջ խորհրդարանական լսումների ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ինչպես միշտ, իր «բարձրության» վրա էր։ Նա, ինչպես և ենթադրվում էր, իր ելույթը կառուցել էր՝ շեշտադրումներ անելով այն նախապայմանների վրա, որոնցով մտահոգված են Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներից շատերը։ Ի՞նչ տեսակետ ունի Դավութօղլու հայտարությունների շուրջ ՀՀ ԱԳ նախարարությունը։ Մեր հարցերին […]


Հոկտեմբեր 22, 2009թ. 15:28

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և հարաբերությունները կարգավորելու մասին արձանագրությունների ստորագրումը երկու երկրների արտաքին գործերի նախարարների կողմից Ադրբեջանի արտաքին քաղաքականության ուղղվածության լուրջ փոփոխության պատճառ է դարձել: Պաշտոնական Բաքուն, որը վերջին տարիների ընթացքում իրականացնում էր Հայաստանը տարածաշրջանային քաղաքական և տնտեսական գործընթացներից մեկուսացնելու քաղաքականություն, կանգնեց փաստի առաջ` հասկանալով, որ այդ քաղաքականությունն ամբողջովին ձախողվել է: Դրա […]


Հոկտեմբեր 22, 2009թ. 15:17

Այսօր Հունաստանում կվառվի  2010 թ. Ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը: Խաղերն անցկացվելու են  փետրվարի 12-28-ը Կանադայի Վանկուվեր քաղաքում: Հին Օլիմպիայում բացման հանդիսավոր արարողությանը ներկան կլինի նաև Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն, Հունաստանի  Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը և  Վանկուվերի Օլիմպիական կոմիտեի ղեկավարը: Ավանդույթի համաձայն, կրակը վառելու են արևի շողերից, հայելու միջոցով` թատերականացված ներկայացման ժամանակ քրմերի մասնակցությամբ: […]


Հոկտեմբեր 22, 2009թ. 15:04

Այսօրվա մամլո ասուլիսի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը կարծիք հայտնեց, որ ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում ուղղակի Թուրքիայի շահերից է բխում գնալ որոշակի զիջումների` իր գրաված նախկին դիրքից, մասնավորպես` մոտ 2 տասնամյակ նախապայմաններով մեր հետ հարաբերվելու սկզբունքից: «Եղել են անցյալ տարվա օգոստոսի դեպքերը, Հարավային Կովկասում իրավիճակ է փոխվել, պատերազմը սկսողը պարտվել է և կորցրել է […]


Հոկտեմբեր 22, 2009թ. 15:00

Հոկտեմբերի 22-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը եւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` ԼՂՀ եւ ՀՀ պաշտպանության նախարարների ու բարձրագույն սպայական անձնակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են  հանրապետության արեւելյան շրջանի պաշտպանական դիրքեր եւ հետեւել այնտեղ անցկացվող զորավարժությունների ընթացքին: Այնուհետեւ հայկական երկու հանրապետությունների նախագահները ծաղիկներ են դրել Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի զոհված վայրում կանգնեցված հուշաքարին: ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ […]


Հոկտեմբեր 22, 2009թ. 14:32

Բաքվում այսօր տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 21-րդ նիստը: Հայաստանի պատվիրակությունը, որը գլխավորում է փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, ևս ներկա է այդ նիստին: Ադրբեջանում չէին թաքցնում, որ ՍՏՀԿ ԱԳՆԽ այս նիստն իրենց համար կարևոր է այն առումով, որ դրան մասնակցելու էր նաև Ահմեդ Դավութօղլուն: Սա հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիայի […]


Հոկտեմբեր 22, 2009թ. 14:30

ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ նախօրեին Թուրքիայի խորհրդարանում այդ երկրի արտգործնախարարի ելույթին: «Իսկապես, մեզ համար շատ վիրավորական է, որ հարևան պետության արտգործնախարարը ստորագրում է փաստաթուղթ, որտեղ խոսվում է բարիդրացիական հարաբերությունների ստեղծման մասին և պատրաստվում է սահման բացել, իսկ հաջորդ օրը հարևան երկրին պիտակավորում է և նման որակումներ է կպցնում: Ես կարծում եմ, որ […]