Հոկտեմբեր 2009

Հոկտեմբեր 22, 2009թ. 14:22

Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանն այսօր «Հայացք» ակումբում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ անդրադարձել է երկրի առջև ծառացած մարտահրավերներին, որոնք  ըստ նրա, ներքաղաքական ճգնաժամը, քաղբանտարկյալների առկայությունը, ժողովրդավարության նահանջը, ԼՂՀ հարցը և հայ–թուրքական հարաբերությունների խնդիրն են։ Գոյություն ունեցող խնդիրների ֆոնի վրա հայ–թուրքական գործընթացի նախաձեռնումը, ըստ Կոնգրեսի ներկայացուցչի, լի է մարտահրավերներով և հետապնդում […]


Հոկտեմբեր 22, 2009թ. 14:10

Պակիստանի իշխանությունները Իրանին են հանձնել « Ջունդ Ալլահ» խմբավորման 18 ծայրահեղականների, ովքեր Սավբեզի ահաբեկչության մասնակիցներ էին: Հանձնվածների թվում է նաև խմբավորման առաջնորդ Աբդուլա Մալեկ Ռիգիի   եղբայրը: Տարբեր տվյալներով` ահաբեկչության զոհ են դարձել 40-49 մարդ: Ահաբեկչությունից հետո Թեհրանը Իսլամաբադից պահանջեց հանձնել խմբավորման առաջնորդ Աբդուլա Մալեկ Ռիգիին և նրա համախոհներին: Ընդ որում, Իրանի իշխանությունները հայտարարեցին, որ […]


Հոկտեմբեր 22, 2009թ. 13:22

Ինչպես տեղեկացնում են պաշտոնական աղբյուրները, ուղևորներից մեկը դանակով սպառնացել է ինքնաթիռի անձնակազմին և պահանջել` փոխել ուղղությունը դեպի Երուսաղեմ: Անձնակազմին հաջողվել է զինաթափ անել ահաբեկչին, և ինքնաթիռը բարեհաջող վայրէջք  է կատարել  Կահիրեում: Ահաբեկիչը  հանձնվել է Եգիպտոսի ոստիկանությանը, որտեղ էլ փորձում են պարզել նրա ինքնությունը: Ներկայումս հայտնի է միայն, որ նա Սուդանի քաղաքացի է: Armar.am


Հոկտեմբեր 22, 2009թ. 13:10

Այսօր նման հայտարարություն արեց   ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը` մեկնաբանելով թուրքական կողմից անվերջ հնչող հայտարարություններն այն մասին, թե հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի առանց ղարաբաղյան հարցի (բնականաբար, հօգուտ Ադրբեջանի տարածքային ամբողջականւթյան) լուծման. «Դա միայն թուրքերի ցանկությունն է, ոչ ավելին: Այսօր տարածաշրջանում իշխանության համար պայքարող Թուրքիան դժվարությամբ է հրաժարվում իր` տարիներ շարունակ հայտարարած սկզբունքներից»: […]


Հոկտեմբեր 22, 2009թ. 12:25

Panorama.am-ի խմբագրությունը տեղեկություն է ստացել, որ www.odnoklassniki.ru կայքէջում հայկական խմբերը ենթարկվել են զանգվածային հարձակման: Արդեն 3 շաբաթ շարունակվում է այս կայքէջում հայկական խմբերի արգելափակումը: Առաջին հերթին արգելափակման ենթարկվեցին Հայոց Ցեղասպանության ճանաչմանն աջակիցների ու արցախահայերի խմբերը: Ընդհանուր առմամբ, խախտվել են կայքի 40 հազար այցելուների իրավունքներ: Կայքի ադմինիստրացիան չի արձագանքում բազմաթիվ բողոքներին ու չի մեկնաբանում ստեղծված իրավիճակը: […]


Հոկտեմբեր 22, 2009թ. 12:12

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Էրզրումի Աթաթուրքի համալսարանում երեկ ունեցած ելույթում երկար խոսել է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին: Ավելին, որպեսզի իր խոսքը ներկաների համար հասկանալի և ընդունելի լինի, նա օրինակներ է բերել հենց Մուստաֆա Քեմալ Աթաթուրքից: Նա ասել է. «Մուստաֆա Քեմալը երկար տարիներ բանակի հրամանատար է եղել և տարբեր ռազմաճակատներում թշնամիների հետ պատերազմել, բայց հանրապետության […]


Հոկտեմբեր 22, 2009թ. 12:07

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի`ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի արևելյան ուղղությամբ: ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը/Հունգարիա/ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային […]


Հոկտեմբեր 22, 2009թ. 11:48

Ադրբեջանում բռնաբարությունների թիվը հասել է անասելի չափերի Վերջերս Ազատության և խաղաղության պաշտպանություն իրավական կազմակերպության նախագահ Մաթլաբ Մութալիմլին վերջերս նամակով դիմել է Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարին` առաջարկելով խստացնել բռնաբարության համար նախատեսվող պատիժը: Այս առաջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանում անասելի չափերի են հասել բռնաբարությունների դեպքերը: Իսկ Մութալիմլին ինքը, որպես նախատեսվող պատժամիջոց առաջարկել է հետևյալ տարբերակները. կամ […]


Հոկտեմբեր 22, 2009թ. 11:00

Այսօր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կմեկնարկի ՍԾՏՀ-ի արտգործնախարարների խորհրդի 21-րդ նիստը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ՀՀ արտգործնախարարությունից, Հայաստանի պատվիրակությունը մասնակցելու է խորհրդի նիստին: Հայկական պատվիրակությունը գլխավորելու է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը: ՍՏՀԿ ԱԳՆԽ վերջին` 20-րդ նիստը կայացել է այս տարի` ապրիլի 16-ին, Երևանում: Այդ ժամանակ խորհրդում նախագահությունը ռոտացիոն կարգով Հայաստանից փոխանցվել է Ադրբեջանին: […]


Հոկտեմբեր 22, 2009թ. 10:19

«Միացյալ Ռուսաստան» կուսակցության պատգամավոր է նախօրեին սպանվել Մերձմոսկովյան շրջանի Գոլովենկի գյուղում: Սպանված Գրիգոր Նոսիկովը Կուբինկա բնակավայրի պատգամավորն է եղել և ղեկավարել է տրանսպորտային խոշոր ընկերություն, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ձեռնարկատիրոջ դիակը հայտնաբերել է նրա կինը իրենց սեփական տան դարպասների մոտ: Իրավապահների մոտ սկզբում առաջացել է այն վարկածը, որ պատգամավորը մահացել է կրծքին ուղղված կրակոցով: Սակայն […]