ՀՅԴ խմբակցության անդամ, պատգամավոր Արա Նռանյանը, կարծում է, որ արձանագրությունների ստորագրումը (անգամ եթե չվավերացվեն խորհրդարանների կողմից) որպես սև բիծ մնալու մեր սերնդի վրա, որովհետև. «Մենք դրանով ընդունել ենք Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, նրա առկա սահմանները, և փաստացի, հրաժարվել ենք Ցեղասպանությունից»: Նրա կարծիքով, Հայաստանը առաջինը պետք է հրաժարվի արձանագրությունների վավերացումից, քանի որ, «հետագայում արձանագրությունները հիմք են դառնալու […]
Հոկտեմբեր 2009
Լրագրողներն այդպես էլ չկարողացան կիսել ՀՀԿ անդամ Գագիկ Մելիքյանի անկեղծ զարմանքը հայ-թուրքական փակ սահմանի կապակցությամբ. «Այո’, Թուրքիան 1993-ին փակել է սահմանը, բայց չէ՞ որ մենք էլ բաց չենք պահում այն»: Իսկ զարմանալու առիթ լրագրողները դեռ ունեին: Արձանագրություններում ամրագրված դրույթներից մեկում խոսվում է այն մասին, թե Հայաստանը և Թուրքիան պետք է նպաստեն «տարածաշրջանային և միջազգային վեճերի […]
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հրավեր է ստացել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայից: Էրդողանը լրագրողներին տեղեկացրել է, որ եթե հրավերը ընդունի, ապա հոկտեմբերի 29-ին կմեկնի Միացյալ Նահանգներ: Նա չի բացառել, որ վաշինգտոնյան հանդիպումների հիմնական թեման լինելու է Հայոց Ցեղասպանության հարցի քննարկումը: Վարչապետը մեկ անգամ էլ կրկնել է Թուրքիայում ընդունված պաշտոնական տեսակետը, որ պատմության վիճելի էջերը նախ […]
«Կարծես բոլորին հայտնի է, թե որն է հայ-վրացական սահմանը, բայց դրանով հանդերձ, այնուամենայնիվ, հայտնվել ենք դժվարին վիճակում»,- ասում է ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Նա նկատեց, որ քանի դեռ Հայաստանն ու Վրաստանը ԽՍՀՄ մեծ երկրի կազմում էին, միջհանրապետական սահմանների հարցը օրախնդիր չէր, թեև դրանք նաև օրենսդրորեն կարգավորված չէին, գոնե այն մակարդակով, ինչը ենթադրում են […]
Հարցազրույց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Աղաբեկյանի հետ -Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի խորհրդարանի դիրքորոշումը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման խնդրում։ -Ես չգիտեմ, թե Թուրքիայի խորհրդարանի դիրքորոշումն ինչպիսին կլինի։ Բայց, տեսնելով նրանց քաղաքական գործիչների քայլերը, թե դիվանագիտության մեջ նրանք ինչպես են խաղում, անհրաժեշտության դեպքում ինչպես են մեկը մյուսին փոխանցում տրամադրությունները, պետք է վստահեցնեմ, որ Թուրքիայի խորհրդարանը վավերացնելու է […]
«Եվրասիա» համագործակցության հիմնադրամը կազմակերպել էր թվով 15 հայ լրագրողների այցելություն Թուրքիա` հնարավորություն տալով հայ լրագրողներին լուսաբանելու ֆուտբոլային դիվանագիտության վերջին ակորդները: Այցելության ժամանակ հայ լրագրողները շփվել են իրենց թուրք գործընկերների հետ, ծանոթացել հայ-թուրքական հարբերությունների մասին նրանց կարծիքներին, հայ-թուրքական լրատվական կայք բացելու հարցում եկել ընդհանուր հայտարարի: Այցելուների թվում է եղել նաև «Ազգ» օրաթերթի վերլուծաբան, թուրքագետ Հակոբ Չաքրյանը: […]
«Եթե մի քանի տարի առաջ թուրք լրագրողները հեգնանքով էին խոսում Հայոց Ցեղասպանության մասին, ապա այսօր բացահայտ ասում են, որ եղել է Ցեղասպանություն: Չնայած նրանք զոհերի թիվը համարում են 200.000, բայց նաև հավելում են, որ կատարվածը կկորչվեր Ցեղասպանություն, եթե անգամ զոհերի թիվը 30.000 լիներ»,- Թուրքիայում իր տեսածի ու լսածի մասին այսօր լրագրողներին պատմեց «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական […]
Թուրքիայի տուրիստական գործակալությունների միության ղեկավարներից մեկի կարծիքով, եթե Աղթամարը դառնա գործող եկեղեցի` կնպաստի հոգեւոր զբոսաշրջության զարգացմանը: Ինչպես գրում է «Մարմարա» օրաթերթը, գործակալություններն առաջարկում են Աղթամարի գմբեթին խաչ տեղադրել եւ եկեղեցին վերադարձնել հայ հավատացյալներին: Նրանք հույս ունեն, որ տարին 2-3 անգամ եկեղեցական արարողություններ կկատարվեն, տարին մեկ Աղթամարի փառատոն կանցկացվի, եւ Հայաստանի տուրիստական գործակալությունները ուխտագնացություններ կկազմակերպեն դեպի […]
ԼՂՀ վարչապետ Ա.Հարությունյանն այսօր հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների և ֆրանսահայ բարերարներ Հարություն և Հերմինե Այդաբիրյանների հետ։ Շահագրգիռ զրույց ընթացավ Շուշիի Մուրացանի անվան դպրոցի վերակազմակերպման հարցի շուրջ։ Նախատեսվում է այդ կրթօջախի հիման վրա ստեղծել կրթական համալիր, ուր ընդգրկված կլինեն ավագ դպրոցի հիմնական հոսքերը և արհեստագործական ուսուցումը։ Վարչապետը և բարերարները շեշտեցին, որ նոր հաստատությունը […]
REGNUM Նովոստի ռուսաստանյան դաշնային լրատվական գործակալության կառավարող տնօրեն Մոդեստ Կոլերովը ադրբեջանցի լրագրողի խնդրանքով ներկայացնելով Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման իրավական հիմքը` ասել է. «Դեռ Գամսախուրդիայի կառավարման օրոք վրացական իշխանությունը չեղյալ է հայտարարել խորհրդային իրավունքն ու վերականգնել 1920-ականների սկզբների Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության իրավունքը: Ոչ Աբխազիան, ոչ Հարավային Օսիան այդ կոնֆիգուրացիայում չկան»: Ապա շարունակել […]




