Հարցազրույց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հետ -Տիկին Ալավերդյան, Ձեր կարծիքով, հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու խնդրում Թուրքիայի խորհրդարանի վերջնական դիրքորոշումն ինչպիսի՞ն կլինի, գործընթացը կձգձգվի՞, թե՞… -Ես կարծում եմ, որ Թուրքիայի խորհրդարանը վավերացնելու է արձանագրությունները, ձգձգումով, թե` ոչ, ցույց կտա ժամանակը։ –Իսկ Հայաստանի՞ խորհրդարանը։ -Հայկական կողմը պետք է շատ լուրջ մտածի դրանց վավերացման շուրջ, քանի որ այդ […]
Հոկտեմբեր 2009
«Պատերազմը դեռ չի ավարտվել: Ավարտվել է պատերազմի առաջին փուլը, եւ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի ազատագրելու մեր հողերը զավթիչներից»,- այսօր կրկին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ալիևն իր հին երգը երգելիս կրկին խոսել է Ադրբեջանի տնտեսության հզորության մասին` ինչպես միշտ չմոռանալով այն համեմատել Հայաստանի տնտեսության հետ ու եզրակացնել, որ` […]
«Հաշվի առնելով մեր տարածքային դիրքը և միջազգային շփումների սահմանափակ հնարավորությունները` միջտարածքային շփումները ՀՀ-ի համար ունեն գերկարևոր նշանակություն»,- ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Ընդունելով այն փաստը, որ վերջին տարիներին ակտիվացել են մեր հարաբերությունները ՌԴ-ի որոշ շրջանների, ինչպես նաև Ուկրաինայի և Բելառուսի հետ, փոխնախարարը նկատեց, որ այդ կապերը շատ դեպքերում սահմանափակվում են միայն մշակութային […]
Թուրքագետ Արտակ Շաքարյանը «Հայելի» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ներկայացրեց Թուրքիա կատարած այցելությունից ստացած տպավորությունները: Նշենք, որ Արտակ Շաքարյանը Թուրքիա էր մեկնել հայ 15 լրագրողների կազմում, ովքեր պետք է լուսաբանեին Բուրսա քաղաքում ընթացող Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղը և արդեն իսկ մեկամյա ֆուտբլային դիվանագիտության արդյունքները: Հայ լրագրողների խմբակային այցը Թուրքիա կազմակերպել էր «Եվրասիա» համագործակցության հիմնադրամը, որի […]
«Բաքվի միջնակարգ դպրոցների կեսը կապիտալ վերանորոգման կարիք ունի»,– Թրենդ գործակալությանը հայտնել է ոլորտի պատասխանատու Զամինա Ալիգիզին: Նավթադոլարների մեծ քանակը չի նպաստում վիճակի բարելավմանը: Կրթության անմխիթար վիճակի պատճառով է նաև, որ մեծ թվով երիտասարդ մասնագետներ իրենց ապագան տեսնում են արտասահմանում: Ադրբեջանից «ուղեղների արտահոսքը» շարունակվում է, քանի որ գիտնականների նյութական վիճակը բարվոք չէ: Այս մասին օրերս հայտարարել […]
«Ես մեծ կասկածներ ունեմ, որ այս Արձանագրությունները կյանքի են կոչվելու»,- այսօր հայտարարել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ապա հավելել. «Հայաստանի իշխանությունների դիրքորոշումներն ու տեսակետերը սկսել են էապես փոխվել, որովհետև վերջին շաբաթներում արդեն իրենք էլ են ասում, որ շատ բարդ է, և կարող են լուրջ խնդիրներ լինել»: ՀԱԿ-ի ներկայացուցչի կարծիքով` առկա է […]
Որո՞նք են այսօրվա Թուրքիայի թույլ կողմերը, ի՞նչ հանգամանքներ կարող են բացասական անդրադարձ ունենալ այս երկրի վրա։ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան ունի հզոր բանակ, ունի բավականին զարգացած տնտեսություն, ունի մեծ տարածք, աշխարհագրական հրաշալի դիրք և աշխարհաքաղաքական առումով շատ կարևոր կետեր է իր ձեռքում պահում` Բոսֆորն ու Դարդանելը, […]
«Այն, որ ադրբեջանցիները մեղադրում են հայկական կողմին «օկուպացված» տարածքներում «մշակութային կոթողները ոչնչացնելու մեջ, նորություն չէ:- այսօր «Արմատ» մամուլի ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայատարարեց արևելագետ, «Նորավանք» գիտակրթական համալիրի փորձագետ Արաքս Փաշայանը: «1992-ից ի վեր իսլամական աշխարհի բարձրագույն մարմինը` «Իսլամական կոնֆերանս» կազմակերպությունը, քննարկման առարկա է դարձրել Հայաստանի գործողությունները այդ տարածքներում»: Նրա խոսքերով` Ադրբեջանը` ղարաբաղյան հարցում առավելագույնը […]
Շվեյցարիան պատրաստ է շարունակել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ միջնորդական ջանքերը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է շվեյցարական արտգործնախարարության քաղաքական բաժնի ղեկավար, դեսպան Թոմաս Գրեմինգերը: Դեսպանը նշել է, որ ներկայումս խնդիրը վերաբերում է երկու երկրների խորհրդարաններին, իսկ հետագայում չի բացառվում, որ Շվեյցարիան նորից միջնորդ կլինի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ: Ի թիվս այլ աշխատանքների` Շվեյցարիան կարող է սատարել […]
«Ադրբեջանական ստահոդ հայտարարություններին պետք է հակազդենք քրիստոնեական հուշաձանների ավերման փաստով,- այսօր «Արմատ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ՀՀ մասնաճյուղի տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:- Հուշարձանները վերացվում են անգամ Նախիջևանում, որը պատերազմական թատերաբեմից դուրս է մնացել: Ջուղայում 218 եկեղեցիներից ոչ մեկը չի մնացել: Պետական ծրագրով բոլորը ոչնչացվել են: Այսպիսի փաստերով պետք […]




