Հոկտեմբեր 2009

Հոկտեմբեր 16, 2009թ. 13:00

Ջավախահայությունն այսօր ունի բազմաթիվ խնդիրներ`սահմանների, լեզվի, տնտեսական և անգամ կրոնական: Այս խնդիրների մասին է մեր  զրույցը «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ: «Լոռեցի միամիտ գյուղացու, իր հողի վրա աշխատելիս  ձերբակալել և տարել են Թիֆլիս, պատճառաբանելով, թե  խախտել է սահմանը» Հայ-վրացական սահմանը դեռևս հետխորհրդային տարիներից  սահմանազատման չի ենթարկվել: Դեռ գործում է խորհրդային տարիների […]


Հոկտեմբեր 16, 2009թ. 12:35

Միջազգային հանրությանը վաղուց հայտնի է, որ պատերազմի դեպքում նախահարձակ եղած կողմը   մեկ զոհի դիմաց յոթն է տալի: Տեղյա՞կ է, արդյոք, այս մասին ադրբեջանական հասարակությունը,  Իհարկե ` ոչ:  Տեղյա՞կ են ադրբեջանցի   մայրերը, որ պատերազմի սկսման դեպքում առաջին զոհերն իրենց տղաներն են լինելու, որ սահմանը պահողը Ալիևի բարեկամները չեն, այլ հասարակ ադրբեջանցին: Վստահ եմ, որ […]


Հոկտեմբեր 16, 2009թ. 11:46

ՀԱՅ TV հեռուստատեսությունը, հետամուտ լինելով իր անվանմանը, սկսում է իր նախադեպը չունեցող մի լայնածավալ հեռուստանախագիծ: Երեք փուլից բաղկացած «Մենք հայ ենք» հեռուստանախագիծը մեզ հնարավորություն է ընձեռելու առաջարկել ամենաարժանավոր հայերի անունները։ Ծրագրի կազմակերպիչները հայ հասարակությանը հնարավորություն են ընձեռելու քվեարկել նախընտրած թեկնածուի օգտին` յուրաքանչյուր էլեկտրոնային հասցեից և հեռախոսահամարից առավելագույնը 12 անգամ: Հոկտեմբերի 13-ից սկսվել է www.menqhayenq.am  կայքի այցելուների […]


Հոկտեմբեր 16, 2009թ. 09:45

Շարունակվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի այցը Իրաք: Երկու երկրների  միջև ստորագրվել են 48 համաձայնագրեր, որոնք վերաբերում են    երկու երկրների տարբեր ոլորտներին` սահմանային առևտրին, ներքին գործերին, հասարակական աշխատանքներին, շինարարությանը, առողջապահությանը, տրանսպորտին, գյուղատնտեսությանը, ջրային ռեսուրսներին, ահաբեկչության դեմ պայքարին և ամենակարևորը` էներգետիկ ոլորտին: Պայմանավորվածություններ է ձեռք բերվել Քիրքուկ-Յումուրթալքի նավթամուղով Թուրքիային նավթ մատակարարելու հարցում: Էրդողանը նշել է, […]


Հոկտեմբեր 16, 2009թ. 09:00

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ֆրանսիական «L’Express» ամսագրին տված հարցազրույցում, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին,   հայտարարել է, թե այդ առումով արձանագրությունների ստորագրումը առաջին քայլն էր, իսկ հետո` «Աստծո կամոք ամեն ինչ լավ կլինի»: Նա տեղեկացրել է, որ այժմ Թուրքիայի կառավարությունը  պատրաստվում է փաստաթղթերը ներկայացնել խորհրդարանի վավերացմանը: Ապա խոսքը համեմել  ժողովրդական մի ասացվածքով, թե` «Բարի կամքը միշտ […]


Հոկտեմբեր 15, 2009թ. 20:31

Հայ խաղաղապահները պաշտպանելու են ակտիվ ռազմական գործողություններից հեռու գտնվող աֆղանական Քունդուզ քաղաքի օդանավակայանը, Երեւան-Բրյուսել հեռուստակամրջի ժամանակ ասել է ՆԱՏՕ-ում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը: Նրա խոսքերով` Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության կարեւոր տարրերից մեկը դաշինքի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ գործողություններն են: Նա հիշեցրել է, որ հայ խաղաղապահները մասնակցել են Կոսովոյում անցկացվող գործողություններին: Ս. Մկրտչյանի խոսքերով` հայ խաղաղապահների մասնակցությունը Աֆղանստանում […]


Հոկտեմբեր 15, 2009թ. 20:20

Ինը քայլ` նախքան արձանագրությունների վավերացումը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների «կարգավորման» առաջին իսկ փորձըՙ Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած արձանագրությունների ստորագրման արարողությունը, ձախողման եզրին հայտնվեց, երբ երկու երկրների արտգործնախարարները առարկեցին արարողությունից հետո հնչեցվելիք հայտարարությունների տեքստերի բովանդակությանը: Քանի որ երկու կողմերն էլ իրավունք ունեին նախօրոք ծանոթանալու մյուսի ելույթին, Հայաստանի արտգործնախարարը բողոքեց, որ թուրքական կողմը ծրագրել է […]


Հոկտեմբեր 15, 2009թ. 19:49

Հայաստանում տարեկան հայտնաբերվում են սուր լեյկոզով ավելի քան 100 հիվանդներ: Արյան չարորակ հիվանդության նման բարձր ցուցանիշով Հայաստանի հավասարվում է եվրոպական երկրներին: Աշխարհում ինտերնետով օրական իր դոնորին է փնտրում լեյկեմիայով հիվանդ 6.000 մարդ: Սակայն ոչ բոլորն են պատրաստ ցողունային բջիջ հանձնել, առավել եւս, երբ այն կարող է փրկել օտար ազգի հիվանդին: Հայ դոնորների 95 տոկոսը, օրինակ, […]


Հոկտեմբեր 15, 2009թ. 19:33

Գերմանիայի նոր կառավարությունը չի խոչընդոտի Թուրքիայի Եվրամիության ինտեգրմանը, նման որոշում է ընդունել Գերմանիայի նոր կոալիցիոն կառավարությունը: Ընդունված   փաստաթղթում նշված է, որ եթե  Թուրքիան չանդամակցի էլ Եվրամիությանը, ապա նրան` կառույցում կառաջարկվի հատուկ գործընկերոջ կարգավիճակ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բազմիցս է հանդես եկել Թուրքիային Եվրամիությունում հատուկ կարգավիճակ շնորհելու առաջարկով, սակայն այն միշտ քննադատաբար է ընդունվել երկրում: Պաշտոնական […]


Հոկտեմբեր 15, 2009թ. 19:26

Թուրքական «Հյուրիեթ» թերթի տեղեկացմամբ, Սարգսյան-Գյուլ հանդիպման ընթացքում արծարծվել է ղարաբաղյան հիմնախնդիրը: Գյուլն ընդգծել է, որ ղարաբաղյան խնդրի այսչափ միջազգայնացումը, սառեցված հակամարտությունից համաշխարհային օրակարգում հայտնվելը, վկայում է այն մասին, որ այժմ փորձ է արվում այն լուծել ամենաբարձր մակարդակով, ինչը դեռ մեկ տարի առաջ այդպես չէր: Ավելին, Գյուլը`  խնդրի կարգավորման հարցում, կարևորել է Ռուսաստանի և Ֆրանսիայի ներդրումը: […]