Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է Իրաքում: Այսօր սպասվում է Էրդողանի հանդիպումը Իրաքի նախագահի, փոխնախագահի և վարչապետի հետ: Իսկ մինչ այդ` Ստամբուլի օդանավակայանում, լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ընթացքում, նա անդրադարձել է երկրի օրակարգային հարցերին, հիմնականում հայ-թուրքական հարաբերություններին: Վարչապետը նախ տեղեկացրել է, որ նախագահ Աբդուլա Գյուլը Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները քննարկման նպատակով […]
Հոկտեմբեր 2009
Ադրբեջանի տնտեսական հետազոտությունների միավորման ղեկավար Գուբադ Իբադօղլուն քննադատում է երկրի նավթային քաղաքականությունը` բերելով հետևյալ փաստարկները: Առաջին. Ադրբեջանից արտահանվող ապրանքների ընդհանուր ծավալում նավթի ու նավթամթերքի մասնաբաժինը, ըստ վիճակագրական տվյալների, կազմում է 92%: Դա նշանակում է, որ Ադրբեջանի տնտեսության ոչ նավթային ոլորտը չի զարգանում, իսկ երկրի տնտեսական կայունությունը մեծապես կախված է նավթի համաշխարհային գնի տատանումներից, ինչը ակնառու […]
Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ Վատ ձևակերպված արձանագրությունները, որոնք նախանշում են հայ-թուրքական պաշտոնական հարաբերությունների սկիզբը, Ցյուրիխում պսակվեցին անորոշ և անխոստումնալից ստորագրման արարողությամբ: Ստորագրող կողմերը և արարողությանը ներկա համաշխարհային տերություների ներկայացուցիչները քար լռությամբ ուղեկցեցին փաստաթղթերի ստորագրումը: Երբ նման “պատմական” պահին կողմերից և վկաներից որևէ մեկն ի վիճակի չէ մյուսների համար ընդունելի և համաձայնեցված որևէ բան ասել ո’չ երկար սպասված […]
Մեր զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը –Արձանագրութjունների ստորագրումն արդեն փաստ է£ Ըստ Ձեզ, այնուամենայնիվ, դրանք առանց նախապայմանների՞ են, թե՞… -Կարծում եմ, որ դրանք առանց նախապայմանների են։ Քանի որ այն նախապայմանները, որոնք թուրքական կողմը փորձում էր ներկայացնել` ցեղասպանւթյան ճանաչման քաղաքականությունից հրաժարում, Ղարաբաղի հարցում միակողմանի զիջումներ` հօգուտ Ադրբեջանի և Ղարսի պայմանագրի վերահաստատում, արձանագրություններում […]
Վերջին տարիներին Ադրբեջանում կատարվող հանցագործություններն ավելի դաժան են դարձել: «Այսօր արդեն հազվադեպ չի պատահում, որ եղբայրը սպանի եղբորը, երեխան` մորը, կինը` ամուսնուն, կեսրարը` հարսին»,– գրում է ադրբեջանական trend-ը: Հաճախակի են դարձել նաև բռնաբարություններն ու ընտաներկան-կենցաղային հողի վրա կատարված հանցագործությունները, ինչը բացատրվում է գործազրկությամբ ու աղքատությամբ: Այս մասին ասել է գերագույն դատարանի դատավոր Մուզաֆար Աղազադեն: Իսկ […]
Ադրբեջանի արտգործնախարարությունը հոկտեմբերի 6-ին բողոքի նոտա է հանձնել Ադրբեջանում Իրանի դեսպանին, քանի որ հոկտեմբերի 4-ին Իրանի պաշտոնական զանգվածային լրատվամիջոցներով ցուցադրվել է տեսահոլովակ ու տպագրվել է հոդված, որոնք, ադրբեջանցիների կարծիքով, վիրավորում են Ադրբեջանի պաշտոնատար անձանց, Ադրբեջանի պետական դրոշը (դրա վրա պատկերված է եղել իսրայելական վեցթևանի աստղ` ադրբեջանական ութթևանիի փոխարեն) և աղավաղում պետական քաղաքականությունը: Ադրբեջանի փոխարտգործնախարար Վ.Սադիգովն […]
Հոկտեմբերի 22-ին Բաքվում տեղի է ունենալու Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների արտգործնախարարների խորհրդի 21-րդ նիստը: ԱԳՆ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Բալայանի փոխանցմամբ պատվիրակության կազմը և մասնակցության հարցը դեռևս չի որոշվել: ՍԾՏՀ-ն այժմ ղեկավարում է Ադրբեջանը, և այդ նիստում նախագահությունը փոխանցվելու է Բուլղարիային: Ադրբեջանի ԱԳՆ տվյալներով, իրենց մասնակցության մասին դեռևս չեն հաստատել Ռուսաստանի, Հայաստանի և […]
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը վտանգավոր խաղ է համարում Հայաստանում ծավալվող ներկայիս ներքաղաքական խմորումները, որոնք կարող են խանգարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետագա քայլերին. «Կատակ բան չէ, երբ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կանգնել ու փոքր Հայաստանի Արտաքին գործերի նախարարի ստորագրմանն էր սպասում: Ինչպես մենք ենք հասկանում խնդրի լրջությունը, այնքան էլ նրանք են հասկանում, դրա համար էլ մենք […]
«2050թ-ին Եվրոպայում իսլամական գործոնը չի գերազանցի 10 տոկոսը: Սակայն դա չի նշանակում, թե ռիսկը փոքրանում է: Եվրպական և թուրքական մշակույթները տարբեր են, իսկ Եվրոպան ամեն կերպ փորձելու է հետ պահել Թուրքիային Եվրոպա ներխուժելուց` գերադասելով վերջինիս ներթափանցումը Արևելք: Իսկ եթե Թուրքիան մուտք ունենա Եվրոպա, ապա Եվրոպան կդադարի Եվրոպա լինելուց և կվերածվի մուսուլմանական ինչ-որ զանգվածի, որի համար […]
Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտոլոգիայի դեպարտամենտի տնօրեն Արիֆ Յունուսովը Վեստի.ազ լրատվական կայքին հետ հարցազրույցում այն կարծիքն է հայտնել, որ հայ-թուրքական սահմանը բացվելու է, և Ղարաբաղյան հիմնախնդիրն այս հարցում խոչընդոտ լինել չի կարող: Նա նշել է, որ անհրաժեշտ է պատրաստ լինել նման զարգացումների: Այն, որ Թուրքիայի կողմից շարունակ հնչելու են հայտարարություններ, որոնցով Թուրքիան փորձելու է հերքել նման […]




