Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 23, 2009թ. 14:14

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչին: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանը վերաբերող հարցեր, տեղեկացնում են ԱԱԽ-ից: ArmAr.am


Նոյեմբեր 23, 2009թ. 13:37

Երեկ Մյունխենում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական` այս տարի արդեն թվով վեցերորդ հանդիպումը: Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի այս հանդիպումը հետաքրքրություն չէր ներկայացնում քաղաքագիտական և լրատվական դաշտի համար այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանի ղեղավարը հանդիպման նախօրեին հերթական անգամ հանդես չեկավ ռազմատենչ հայտարարություններով: Արդյունքում իրավիճակը լարվեց այն աստիճանի, որ համաշխարհային մամուլը լցվեց Արցախում պատերազմի վերսկսման […]


Նոյեմբեր 23, 2009թ. 12:57

Իսրայելի առևտրի և արդյունաբերության նախարար Բինյամին Բեն Էլիզզերը  Թուրքիայում է:  Էլիզզերը այցի նախօրեին հայտարարել է, որ մեկ փորձ էլ է արվելու Թուրքիայի հետ նախկին հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ: Նա շեշտել է, որ ներկայումս Թուրքիան և Իսրայելը մեկմեկու հետ  կապված են լուրջ համաձայնագրերով և պարտավորություններով: Էլիզզերը Թուրքիա է մեկնել Իսրայելի վարչապետի` Բենյամին Նեանյախույի անունից: Իսրայելական մամուլը գրում […]


Նոյեմբեր 23, 2009թ. 12:50

Նոյեմբերի 23-25-ը տեղի կունենա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի աշխատանքային այցը Հայաստան։ Այցի շրջանակներում նախատեսված է Բորդյուժայի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ։ ArmAr.am


Նոյեմբեր 23, 2009թ. 12:40

Իր պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը համալրել է ամենաանվստահելի պարտապանների տասնյակը: Նման ցուցանիշ է գրանցել CMA հետազոտական ընկերությունը` կատարված ուսումնասիրությունների արդյունքում: Ցուցանիշները վկայում են, որ Ռուսաստանի կողմից առաջիկա 5 տարիների ընթացքում պետական փոխառությունների դիմաց չվճարելու հավանականությունը 14,5%  է: Ռուսական «Ուտռո» էլեկտրոնային պարբերականը տեղեկացնում է, որ Ռուսաստանից բացի նախկին խորհրդային պետություններից այդ տասնյակում տեղ են գրավել […]


Նոյեմբեր 23, 2009թ. 12:37

Նոյեմբերի 22-ին, «Իտարտաս» տեղեկատվական գործակալության հաղորդմամբ, իսրայելյան ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում լուրջ օդային հարված են հասցրել. Ф-16 ինքնաթիռները ռմբակոծել են Գազա քաղաքի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող մետաղամշակման գործարանը: 5 մարդ վիրավորվել է: Ռմբակոծվել է նաև Գազայի հատվածի հարավն ու հյուսիսը կապող Սալահ-էդ-Դինի անունը կրող  մայրուղում տեղակայված նմանատիպ ևս մեկ գործարան. տուժածներ չկան: Իսրայելի ռազմաօդային ուժերը պարբերաբար […]


Նոյեմբեր 23, 2009թ. 12:32

Վեր հանել խնդիրներն ու առաջարկել համալիր մոտեցումներ. այս առաքելությամբ այսօր Երեւանում բացվել է «Ֆրութֆուլ Արմենիա» անվանումը կրող հինգերորդ համաժողովը: Այն հայրենիք է բերել 60 երիտասարդների` աշխարհի տարբեր անկյուններից: Համաժողովի բացմանը ներկա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկրի կառավարությունը նոր գաղափարների ու մոտեցումների կարիք ունի: ArmAr.am


Նոյեմբեր 23, 2009թ. 12:13

Անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի հանրապետության միջև շփման գծում պարբերաբար խախտել է հրադադարի ռեժիմը: Օպերատիվ տվյալների համաձայն, հակառակորդը ինքնաձիգներից, գնդացիրներից և դիպուկահար հրացաններից կրակ է բացել ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես՝ նոյեմբերի 20-21-ին հրադադարի խախտումներ են արձանագրվել հարավ-արևելյան, արևեելյան և հյուսիս-արևելյան ուղղություններով: Զինվորական հերթապահություն անցկացնող ԼՂՀ պաշտպանական բանակի ստորաբաժանումները համարժեք […]


Նոյեմբեր 23, 2009թ. 11:07

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի մյունխենյան հանդիպումից հետո հանդես են եկել հետեւյալ հայտարարությամբ. «2009թ. նոյեմբերի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հանդիպում են ունեցել Մյունխենի ֆրանսիական հյուպատոսարանում։ Բանակցություններին […]


Նոյեմբեր 23, 2009թ. 10:50

Կորեայի Գուանգ քաղաքում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում երեկ մեր մարզիկը՝ 20-ամյա Առաքել  Միրզոյանը, 69կգ քաշային կարգում գրավեց 2-րդ տեղը։ Սա երիտասարդ մարզիկի առաջին մրցելույթն էր աշխարհի առաջնությունում։ Նշենք, որ  Առաքել Միրզոյանն այս տարի նվաճել է նաև ծանրամարտի  Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ չինացի ծանրորդը։