Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 23, 2009թ. 10:30

Նոյեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարճատեւ աշխատանքային այցով ժամանել է Իտալիա: Ինչպես տեղեկացնում է  ԱԳՆ մամուլի և տեղեկատվության ծառայությունը, Հռոմում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա իր իտալացի պաշտոնակից Ֆրանկո Ֆրատինիի եւ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Իտալիայի նախկին վարչապետ Լամբերտո Դինիի հետ: Նախատեսված է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ նախարար Նալբանդյանի դասախոսությունը Իտալիայի Սենատում: […]


Նոյեմբեր 23, 2009թ. 10:00

Բազմիցս գրվել է այն մասին, թե Ադրբեջանում ինչպիսի սահմանափակումներ, բռնություններ են կիրառվում խոսքի ազատության, մարդու իրավունքների, դեմոկրատիայի ոլորտում: Լրատվամիջոցների մակարդակով ազատ խոսք Ադրբեջանում չկա վաղուց, և քանի որ լրատվամիջոցների հետ Ադրբեջանի իշխանություններն արդեն «խնդիր չունեն», այդ երկրում սկսել են բռնություններ կիրառել խոսքի ազատության այլ դրսևորումների նկատմամբ: Հունիս ամսից միջազգային կազմակերպությունների ու ադրբեջանական լրատվամիջոցների և իշխանությունների […]


Նոյեմբեր 23, 2009թ. 09:37

Նոյեմբերի 22-ին մեծ խանդավառությամբ տեղի ունեցավ Կեչառիս  վանական համալիրի Սբ. Կաթողիկե եկեղեցու և Սբ. Նշան մատուռի Սբ. սեղանների օծումը` ձեռամբ Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպս. Քարամյանի: Կեչառիսի վանական համալիրը միջնադարի հավատքի, գիտության, մշակույթի նշանավոր ու փառավոր կենտրոն է եղել: Ժամանակի այս լուսավոր սրբավայրի հետ են կապված  եղել Ապիրատյան, Պահլավունի, Վաչուտյան և Պռոշյան հռչակավոր տները: […]


Նոյեմբեր 23, 2009թ. 08:30

Կիևում ավարտվեց մանկական երգի Եվրատեսիլ մրցույթը, որին մասնակցում էին 13 երկրների ներկայացուցիչներ։ Հաղթեց Նիդեռլանդների ներկայացուցիչ Ռալֆ Մակենբախը։ Հայաստանը ներկայացնող 11-ամյա Լուարա Հայրապետյանը  Ռուսաստանի ներկայացուցիչ Կատյա Ռյաբովայի հետ կիսեց երկրորդ տեղը։ Լուարայի ներկայացրած  «Բարսելոնա» երգն ամենաբարձր՝ 12 միավորով գնահատեցին Վրաստանը,  Ռուսաստանը, Ուկրաինան, Շվեդիան, Նիդերլանդները,  Բելգիան: Ի դեպ, աղջիկներն առաջատարից հետ մնացին ընդամենը 5 միավորով։


Նոյեմբեր 23, 2009թ. 08:00

Մյունխենում ավարտվեց նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Նշեք, որ այն  նախագահներ Սարգսյանի և Ալիևի արդեն վեցերորդ հանդիպումն էր: Նախագահների դեմ առ դեմ առանձնազրույցին հետևել է հանդիպում` ընդլայնված կազմով, որին մասնակցել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրատկեն, Յուրի Մերզլյակովն ու Բեռնար Ֆասիեն, […]


Նոյեմբեր 21, 2009թ. 20:31

Նոյեմբերի 22-ին Մյունխենում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը, որի ընթացքում դարձյալ կքննարկվեն արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունները: Փորձագետների և վերլուծաբանների կարծիքով, մյունխենյան հանդիպումը կավարտվի նույնքան անարդյունք, որքան Սարգսյանի և Ալիևի վերջին հանդիպումներն էին: Ուստի երկու նախագահների մոտալուտ հանդիպման թեման չի արժանացել անհրաժեշտ ուշադրության ո’չ տեղական, և ո’չ միջազգային մամուլում: Այնինչ իրավիճակն իսկապես բեկումնային […]


Նոյեմբեր 21, 2009թ. 17:23

Ինչպես տեղեկացրել էր ArmAr.am-ը, Ֆրանսիայի Նանսի քաղաքի ավագ դպրոցի   13-ամյա  ուսանող Մուստաֆա Դողանը հեռացվել էր քոլեջից` իր շարադրությունում Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար: Հիշեցնեենք, որ նա հայտարարել էր, որ «Եթե հայերին ցեղասպանության են ենթարկել, ուրեմն նրանք դրան արժանի են եղել»: Նրա հեռացման փաստը Թուրքիայում մեծ իրարանցում էր առաջացրել: Այս պատմությանը խառնվել են թուրքական «Զաման» […]


Նոյեմբեր 21, 2009թ. 17:04

Թուրքերին Գերմանիայում դիտում են որպես անկոչ հյուրեր, և այս վերաբերմունքը սկսել է նրանց նյարդայնացնել: Ի դեպ, այսօր թուրքական համայնքը համարվում է Գերմանիայի ամենամեծ ազգային փոքրամասնությունը, նրա թիվը հասնում է   3 մլն-ի: Գերմանիայում բնակվող թուրքերից վերցված  հարցումներից պարզ է դարձել, որ նրանք աշխատում են, հարկեր վճարում և սպառողների մեծ խումբ են ներկայացնում, սակայն վերջիններս գերմանական […]


Նոյեմբեր 21, 2009թ. 16:57

Ինչպես տեղեկացրել է ArmAr.am-ը Վրաստանում  Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության զինվորական կցորդ գեներալ-մայոր Էլբրուս Օրուջևն այսօր բողոք է ներկայացրել Վրաստանի արդարադատության նախարարություն՝ Ջավախքի հայ վետերանների «Ջավախք» ընկերության գրանցման դեմ։ ArmAr.am- ի խնդրանքով` զինվորական կցորդի «մտահոգությունների» շուրջ իր տեսակետն արտահայտեց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ` Շիրակ Թորոսյանը։ Նա նշեց, որ   զինվորական կցորդի անհանգստություններն անտեղի են, բայց […]


Նոյեմբեր 21, 2009թ. 16:37

Ադբեջանն, ինչպես երևում է չափից շատ է ոգևորվել իր հակահայկական վայնասուններով։ Այնքան շատ, որ սկսել է քիթը խոթել նաև հայ-վրացական հարաբերությունների դաշտ։ Սրա համար, անշուշտ, հիմք են ծառայել Վրաստանի նախագահ Սահակաշվիլու այն հայտարարությունները, թե վրացիները թուրքերի «եղբայրն» ու «բարեկամն» են։ Բայց նկատենք, որ  Սահակաշվիլու այս արտահայտությունն ուղղված էր  ոչ թե ադրբեջանցիներին, այլ  թուրքերին: Որով, ի […]