«Եվրոպական կառույցներում հրաշալի գիտեն, որ Ադրբեջանը համառորեն խոչընդոտում է համագործակցության որեւէ ձեւաչափ, եւ այդ պատճառով էլ սկսել են Հարավային Կովկասի երեք երկրներին հավասարապես չդիտարկել, այլ դիտարկել նրանց կատարած քայլերը»,- այսօր Ազգային ժողովում լրագրողներին հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր, Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորը տեղեկացրել է, որ ադրբեջանցիները խոչընդոտներ են հարուցում […]
Դեկտեմբեր 2009
«Ամենաճակատագրական գարնանն ընդառաջ». ահա այսպես է թուրքական «Hurriyet» օրաթերթի վերլուծաբան Էնիս Բերբերօղլուն վերնագրել իր հոդվածը: Ըստ նրա` 2010 թվականի գարունը փոթորկահույզ է լինելու ողջ Թուրքիայի համար: Իսկ թե ինչպես և ինչու, նա նշում է երկու հիմնական պատճառ: Ստորև ներկայացնում ենք այդ հոդվածի թարգմանությունը: Հայ-թուրքական արձանագրություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները […]
Հայաստանի սահմանների անվտանգության մակարդակի բարձրացման, ենթակառուցվածքների առկա վիճակի եւ դրանց արդիականացման ու վերազինման վերաբերյալ առաջարկությունների մշակման միջգերատեսչական աշխատանքային խումբը դեկտեմբերի 19-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նիստում հավանության է արժանացել Հայաստանի պետական սահմանների կարիքների գնահատման փաստաթուղթը, տեղեկացնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը: Կարեւորելով սահմանային անվտանգության […]
Այսօր կայացած ասուլիսում ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանն ասել է, թե Հայաստանի հանրապետության քաղաքացիների կողմից ՀՀ նախագահին ուղղված դիմում-բողոքների թիվը գնալով ավելանում է: Այսպես. 2009 թ. ընթացքում ՀՀ նախագահին դիմել է 15 հզ-ից ավելի մարդ, 2008 թ-ին` 13 հզ., իսկ 2007 թ-ին դիմումների թիվը եղել է ընդամենը 4 հզ.: Ի դեպ, ամենաշատ դիմումները […]
2009թ. դեկտեմբերի 16-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Արա Հակոբյանը հանդիպումներ է ունեցել Արևմտյան Բենգալի նահանգապետի պաշտոնակատար Դեվանանդ Կոնվարի և գլխավոր նախարար Բուդհադեբ Բհատաչարջիի հետ: Նահանգապետի պաշտոնակատար Դեվանանդ Կոնվարի հետ հանդիպման ընթացքում կողմերը բարձր գնահատեցին դարերի պատմություն ունեցող հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների մակարդակը: ՀՀ դեսպանը ներկայացրեց երկկողմ հարաբերությունների առկա վիճակը եւ զարգացման հեռանկարները: Իր հերթին նահանգապետի պաշտոնակտարը ողջունեց […]
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 17-ին Հայաստան էին ժամանել թուրքական հայտնի լրատվամիջոցների` CNNturk, Hurriyet, Hurriyet daily news, Milliyet, Sabah, Aksam, Referans, Taraf լրատվամիջոցների ներկայացուցիչները: Հայաստան այցելած թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները դեկտեմբերի 20-ի առավոտյան Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից կազմակերպված ծրագրի շրջանակներում այցելել են Էջմիածինի Մայր տաճար եւ ներկա գտնվել կիրակնօրյա պատարագին: Թուրքիայից ժամանած հյուրերին Էջմիածնում ներկայացվել է […]
Այսօր ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներ տեղեկություն են տարածել այն մասին, որ իբր Աղդամի շրջանից, մոտ 50 տարեկան կին է փորձել ներթափանցել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներ: Ադրբեջանական կողմի տարածված տեղեկությունների համաձայն, իբրև թե, նշյալ քաղաքացին, հրազենային զենքից արձակված կրակից մահացել է: Ադրբեջանական ԶԼՄ-ը, հղում կատարելով «ԱՊԱ» լրատվական գործակալությանը, ենթադրություններ են ներկայացրել այն մասին, թե հայ կինը […]
ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանին ԼՂՀ Նախագահ Բ. Սահակյանին ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանին ԼՂՀ ԱԳ նախարար Գ. Պետրոսյանին Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հայ-ադրբեջանական բանակցությունների վերջին շրջանի զարգացումները լուրջ անհանգստություններ են առաջացրել հայ ժողովրդի շրջանում: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձում է կապել այդ խնդիրը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ: Իսկ Թուրքիայի իշխանությունները, […]
Հարյուրամյակներով թուրքերի հետ հարաբերվելու կենսափորձը, թուրքի մասին պատկերացումները հայ էթնիկ հանրույթի հոգեկերտվածքում բյուրեղացել են մի շարք առողջ դիրքորոշումներում, որոնք կենցաղում դրսևորվում են ասացվածքների տեսքով: Վերջիններս հայության հոգեկերտվածքում ակամա ակտիվանում են ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումից հետո: Հայերի մասին թուրքերի, այդ թվում և ադրբեջանցի թուրքերի մոտ առկա ագրեսիվ ասացվածքներն իրենցից ներկայացնում են ակնհայտ անհանդուրժողականություն, նախապաշարմունք սերմանող կարծրատիպեր: […]
Անցած շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով քանիցս խախտվել է հրադադարը։ Հակառակորդը բոլոր ուղղություններով ավտոմատ զենքից գնդացիրներից ու դիպուկահար հրացաններից կրակ է բացել ղարաբաղյան դիրքերի վրա։ ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ադրբեջանական զինված ուժերի գործողություններին համարժեք պատասխան են տվել։ ArmAr.am




