Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 19, 2009թ. 14:57

Ոստիկանը սպանել է ոստիկանին Ոստիկանության մայոր, ավագ օպերլիազոր Զ.Ալիևը դաժանաբար սպանել է ոստիկանության արագ արձագանքման գնդի աշխատակից սերժանտ Թ.Գաֆարովին: Դեպքը տեղի է ունեցել Բաքվի կենտրոնում: Ի դեպ, Գաֆարովը Զ.Ալիևի քրոջ ամուսինն էր, որից միառժամանակ առաջ բաժանվել էր: Բնակարանի հետ միասին այրվել է նաև տանտիրուհին Բաքվում բնակելի շենքերից մեկում մի քանի օր առաջ հրդեհ է բռնկվել։ […]


Դեկտեմբեր 19, 2009թ. 14:35

Ղրիմի Գերագույն ռադայի նախագահ Անատոլի Գրիշչենկոն հայտարարել էր, թե    «Սուրբ Խաչ վանքը  պետք է դառնա Ղրիմի ազգագրական թանգարանի բաժին»:, Սակայն Գրիշչենկոն փորձել է չքմեղանալ ու սրբագրել իր իսկ խոսքը: Analitika.at.ua-ի փոխանցմամբ նա վստահեցրել է, որ «Սուրբ Խաչ վանքը շարունակելու է գործել որպես հայկական եկեղեցի»: Նա նաև հավելել է, թե հայտարելով `վանքը    ազգագրական թանգարանի […]


Դեկտեմբեր 19, 2009թ. 14:27

Նյու Յորքի Turkishny.com կայքէջի վկայությամբ, պատասխանել է ամերիկյան CBS հեռուստաընկերության հարցերին, Կ. Պոլսո Հույն ուղղափառ եկեղեցու տիեզերական Բարդուղիմեոս պատրիարքը, մեղադրանքներ է հնչեցրել Թուրքիայի հասցեին: Նա ասել է, թե Թուրքիան մի երկիր է, ուր երկրի ոչ թուրք քաղաքացիները չեն կարողանում օգտվել այն բոլոր իրավունքներից, որոնք նախանշված են սահմանադրությամբ: Հարցազրույցը վարող Բոբ Սիմոնը հարց է ուղղել, թե. […]


Դեկտեմբեր 19, 2009թ. 14:02

Երեկ իր հայրենի քաղաք Ռիզեյում Թուրքայի վարչապետ Ռ. Էրդողանը  հայրենակիցների առջև պետք է հանդես գար ելույթով։ Սակայն կատարվեց անսպասելին, պարզվեց Էրդողանն անկարող էր ելույթ ունենալ, որովհետև կտրվել էր նրա ձայնը։ Հայրենի Ռիզայի թուրք բնակչությունը, ստիպված է, որոշ ժամանակ դիմանա՝ առանց հայրենակցի բոցաշունչ ելույթների։ Ամենայն հավանականությամբ ամենաբարձրյան էլ հոգնել ու ձանձրացել է Թուրքայի վարչապետի «ղալմաղալներից», ու […]


Դեկտեմբեր 19, 2009թ. 13:19

Թուրքական «ANKA» լրատվական գործակալության տեղեկացմամբ` Թուրքիայի արտգործնախարարությունն անհանգստացած է այն փաստից, որ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում «Ասորիների համաշխարհային միությունը» կանգնեցնելու է թուրքերի կողմից ցեղասպանված ասորիների հիշատակը հավերժող հսկա հուշարձան: Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Anka» լրատվական գործակալությունը: Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակը գերատեսչության անունից մտահոգություն է հայտնել ավստրալիական իշխանություններին այդ հուշարձանի նախագծի իրականացմանը թույլտվություն տալու համար: Թուրքական […]


Դեկտեմբեր 19, 2009թ. 13:10

«Գելլափ» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տվյալներով՝ առաջիկայում Ադրբեջանի չափահաս բնակչության թիվը 20%-ով կնվազի։ Նրանց կատարած հարցումները փաստում են, որ Ադրբեջանի բնակչության 28%-ից ավելին ցանկություն ունեն տեղափոխվել և բնակվել այլ երկրներում։ Եթե նկատի ունենք այն «փաստը», որ Ադրբեջանի իշխանությունները առավոտից երեկո հայտարարում են, թե երկրի բնակչությունը ապրում է գոհ ու երջանիկ, և այս երկրում ապրելը երանություն է […]


Դեկտեմբեր 19, 2009թ. 12:38

Հայաստանի աշխատաշուկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անցումային բնույթի տնտեսությամբ այլ երկրների պես, գործազրկության մակարդակն այստեղ էլ բարձր է` հատկապես, երիտասարդության շրջանում այն անցնում է  50%-ը։ Մեզանում բարձր է, հատկապես, երկարատեւ գործազրկության մակարդակը, իսկ կրթությունը` որպես «ուղիղ ճանապարհ» ուղին ընտրածների 56%-ը չի աշխատում իր մասնագիտությամբ։ Փաստ է նաեւ, որ մեր երկրում առաջարկվող աշխատատեղերի համար տարիքային […]


Դեկտեմբեր 19, 2009թ. 12:00

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին մեկնել էր Տրապիզոն: «Արսինի» կենտրոնական մզկիթում ուրբաթօրյա նամազից հետո` մզկիթից դուրս գալու պահին, Էրդողանը զրուցել է իրեն շրջապատած հայրենակիցների հետ: Այդ պահին քաղաքացիներից մեկը բղավելով` կշտամբել է Թուրքիայի կառավարության ղեկավարին: Ինչպես հաղորդում է «Ihlas» լրատվական գործակալությունը, նա մոտենալով Էրդողանին ասել է. «Քաղցած ենք: Երկու տարի է քաղցած ենք: Ի°նչ […]


Դեկտեմբեր 19, 2009թ. 11:04

ArmAr.am-ի թղթակիցը Պոլսո «Ակոս» թերթի խմբագիր Արիս Նալջիի հետ խոսել է  պոլսահայության ներկայիս վիճակի մասին: Արիս Նալջին գտնում է, որ այսօր որոշակի` դրական տեղաշարժեր են նկատվում Թուրքիայում ապրող հայերի իրավունքների հարցում.  «1955-ից հետո պոլսահայերը պատգամավոր չունեին Թուրքիայի մեջլիսում: 2007-ի ընտրությունների ժամանակ հայերն ասացին, որ իրենք պետք է քվեարկեն իրենց նախընտրած անկախ թեկնածուների օգտին: Իհարկե, այդ […]


Դեկտեմբեր 19, 2009թ. 11:01

Ուժեղ քամու պատճառով Թուրքիայում մզկիթ է փլվել։ Ութ մարդ մնացել են փլատակներում։ Փրկարարների ուժերով հաջողվել է նրանց այնտեղից դուրս բերել։ Սակայն, նրանցից 4-ն արդեն մահացել էին, մյուսներին տեղափոխել են հիվանդանոց։ Վիրավորների վիճակը շատ ծանր է։ ArmAr.am