Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 15, 2009թ. 18:10

Հայաստանի ԱԺ և ԼՂՀ ԱԺ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի յոթերորդ նիստը բացել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ խորհրդարանի նախագահն  անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման խնդրին, նա նշել է, որ գոյություն չունի որեւէ իրավական փաստարկ, որով Ադրբեջանը կարող է հիմնավորել Լեռնային Ղարաբաղի հանդեպ իր հավակնությունները։ «Գոյություն չունի միջազգային իրավունքի որեւէ նորմ, Լեռնային Ղարաբաղի […]


Դեկտեմբեր 15, 2009թ. 18:05

Դեկտեմբերի 15-ին Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը: Մինչև նիստի սկսվելը ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակության անդամները հարգանքի տուրք մատուցեցին  հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին,  ծաղիկներ դրեցին հուշակոթողի մոտ։ Այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը […]


Դեկտեմբեր 15, 2009թ. 18:00

Դեկտեմբերի 12-14-ը Պեկինում տեղի է ունեցել աշխարհի ավելի քան 60 երկրներում գործող Կոնֆուցիուսի ինստիտուտների 4-րդ ամենամյա համաժողովը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի պատվիրակությունը, որում ներգրավված էին Վալերի Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի եւ Հայաստանում Կոնֆուցիուսի ինստիտուտի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Համաժողովի շրջանակներում անցկացված «Աշխարհի լեզուները» խորագիրը կրող ցուցահանդեսում գործել են Հայաստանը […]


Դեկտեմբեր 15, 2009թ. 17:52

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ցավով ընդգծեց, որ Ջուղայի գերեզմանատան ավերումից հետո, այս հինգ տարիների ընթացքում Հայաստանի պատկան մարմինների կողմից խնդրի առնչությամբ` հետևողականություն, խնդրին հետամուտ լինելու աշխատանք չի տարվել։ «Իմ կարծիքով, մինչև որ պետական մակարդակով դատական հայց չհարուցվի, խնդիրը ճիշտ ընթացք չի ունենա։ Հանցագործությունն արդեն տեղի է ունեցել, իսկ ցանկացած հանցագործություն պետք է պատժվի, որպեսզի առաջիկայում այն […]


Դեկտեմբեր 15, 2009թ. 17:37

Թուրքիայի կառավարական շքախմբի` ամերիկյան հանդիպումների շրջանակներում դեկտեմբերի 10-ին Ահմեդ Դավութօղլուն Վաշինգտոնում մասնակցել է SETA հիմնադրամի կազմակերպած Թուրքիայի քաղաքականության սկզբունքները խորագրով համաժողովին: Դավութօղլուին ակնհայտորեն դուր չեն եկել Թուրքիային բնորոշող` առանցքային փոփոխություն կամ նոր օսմանիզմ ձևակերպումները: Իր ելույթում թուրքը դժգոհել է, թե իրենց քաղաքականությունը ներդաշնակում է Եվրամիության պահանջներին: «Մենք կովկասյան նոր տարածաշրջան ենք ցանկանում ունենալ, որտեղ չի […]


Դեկտեմբեր 15, 2009թ. 17:26

Համաքրդական բողոքի ալիքը Թուրքիայում օրեցօր ավելի է ահագնանում: Դեկտեմբերի 11-ին Ստամբուլից մեկնարկած բողոքի ցույցերն ու քայլերթերը վերջին օրերին շարունակվեցին Իզմիրում, Մերսինում, Իգդիրում, Հաքքարիում, իսկ այսօր ու այս պահին էլ լարված իրադրություն է Արևմտահայաստանի Մշո նահանգում: Թուրքական «Sabah» օրաթերթի լրատվական կայքը տեղեկացնում է, որ Մուշի Բուլանըք գավառում արտակարգ լարված դրություն է: Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ լուծարված […]


Դեկտեմբեր 15, 2009թ. 17:11

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային Հերոս, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի հուշարձանի բացման արարողությանը: Արարողությանը ներկա է եղել ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանը: Մեծ գիտնականի հուշարձանը տեղադրվել է մայրաքաղաքի Տերյան-Աբովյան փողոցների միջեւ գտնվող զբոսայգում, աստղադիտարանի մոտ։ ArmAr.am


Դեկտեմբեր 15, 2009թ. 17:10

Դեկտեմբերի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Յոզեֆ Միգաշին (նստավայրը` Մոսկվա): Վեհափառ Հայրապետը ողջունելով Հայաստանում Սլովակիայի առաջին դեսպանին` հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարության ընթացքում սերտ համագործակցություն կհաստատվի երկու երկրների միջև, կզարգանան ու կամրապնդվեն երկու ժողովուրդների բարեկամական կապերը: Իր խոսքում Վեհափառ […]


Դեկտեմբեր 15, 2009թ. 17:01

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների եւ Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավարի հետ: Հանրապետության Նախագահը եւ եվրոպացի դիվանագետները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության ընդլայնվող օրակարգի շուրջ, ամփոփել են անցած տարվա արդյունքները, ինչպես նաեւ խոսել են հետագա անելիքների մասին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից: ArmAr.am


Դեկտեմբեր 15, 2009թ. 16:56

Դեկտեմբերի 11-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանում ութժամյա հագեցած քննարկումից հետո հնչեց դատավորի մուրճի ձայնը: Դա նշանակում էր, որ Ահմեթ Թյուրքի ղեկավարած «Ժողովրդավարական հասարակություն» (ԺՀԿ) քաղաքական ուժն այլևս կուսակցություն չէր, այլ համախոհների խումբ: Դա նշանակում էր, որ կոտրվեց Թուրքիայի քուրդ ազգային փոքրամասնության ներկայիս քաղաքական ողնաշարը: Ու վերջապես, դա նշանակում էր, որ իրենց իրավունքների պաշտպանության համար քրդերը ստիպված […]