Սահմանադրագետ Հրայր Թովմասյանը, խոսելով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի մասին ասել է, թե արձանագրությունները պարտադիր պետք է վավերացվեն Ազգային ժողովի կողմից, նոր մտնեն ուժի մեջ: Նա նկատել է, թե հայ-թուրքական արձանագրությունները դարձան բուռն քննարկման առարկա և տարբերվում են մյուս պետությունների հետ մեր կնքած պայմանագրերից ու հարաբերություններից. «Որևէ այլ պետության հետ հարաբերություններում նման բան չէր եղել: Արձանագրությունների […]
Դեկտեմբեր 2009
«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպված Երեւան-Մոսկվա տեսակամուրջին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` ամփոփելով 2009 թվականը, հատկապես կարեւորել է արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծումը, խոսել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հաջողություններից: Բորդյուժան հիշել է նաեւ անցնող տարվա հունիսին ՀԱՊԿ գագաթաժողովին Բելառուսի պատվիարակության բացակայության տհաճ պատմությունը, ինչը շատերի մոտ պտավորություն ստեղծեց, թե կառույցի մայրամուտն առջեւում է: […]
Այսօր «Փաստարկ» ակումբում լրագորղների հետ հանդիպման ժամանակ Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը Հայ ազգային կոնգրեսից իր հեռանալը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Տակտիկական զինանոցի սնանկության պատճառով եմ լքում Կոնգրեսը: Այդպես էլ այդ քաղաքական ուժը համաժողովրդական ընդդիմություն չդարձավ», -ավելել է մարքսիստը: Հիշեցնենք, որ Դավիթ Հակոբյանը պատրաստվում է մասնակցել թիվ 10 ընտրատարածքում սպասվող ընտրություններին: Այս առնչությամբ նա լրագորղներին […]
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հյուրն է Պոլսի «Ակօս» թերթի պատասխանատու խմբագիր Արիս Նալջին «Մենք Թուրքիայի ղեկավարների բանավոր հայտարարություններին չենք վստահում: Մենք վստահում ենք միայն նրանց գրավոր հայտարարություններին: Երբ էրդողանը Բաքվում ինչ-որ բան է ասում, դա ինձ համար կարևոր չէ, քանի որ Թուրքիա վերադառնալուց հետո նա մի այլ բան է ասում: Եվ հետո Թուրքիայի ղեկավարներ ներքին ու […]
Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 12-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Քրեակատարողական ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում […]
Այսօր ՀՀ Նախագահի աշխատակազմում տեղի է ունեցել ՀՀ Նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնկացել է նաեւ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը զեկուցել է Հանձնաժողովի 2009թ. գործունեության արդյունքների մասին, ինչպես նաեւ ներկայացրել է 2010թ. աշխատանքային ծրագրի նախագիծը: Համաձայն Հանձնաժողովի Նախագահի զեկույցի, 2009թվականի աշխատանքային ծրագրով […]
ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հարավ-արեւելյան ուղղությամբ ս.թ. դեկտեմբերի 15-ին նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության դիտարկումն ընդհատվել է ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնող խմբի ուղղությամբ ինքնաձիգից արձակած կրակոցի պատճառով: Միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ դիտորդներին դուրս չի բերել իր առաջնային գծի սահմանները` դրանով իսկ խախտելով նախօրոք ձեռք […]
«Իմ որդուն անարդարացիորեն դատեցին ու դատապարտեցին 3,5 տարվա ազատազրկման։ Իսկ մեզ խորհուրդ տվեցին ոչ մի տեղ չդիմել, չբողոքել, որպեսզի ավելի չվատացնենք որդուս հետագա ճակատագիրը»,-սրանք ադրբեջանական բանակում «ծառայող» զինվորի մոր խոսքերն են։ Որդու պատմածներով հետագայում մայրը տեղեկացել է, թե ինչ է տեղի ունեցել։ Ծառայության ավարտից 4-5 օր առաջ, սահմանամերձ հատվածում, որտեղ տղան իր ծառայողական պարտքն էր […]
«Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության ներկայացուցիչները «Թուրան» գործակալությանը հայտնել էին, որ իրենք խիստ մտահոգված են բլոգերներ Ադնան Հաջիզադեի ու Էմին Միլլիի և լրագրողներ Էյնուլա Ֆատուլաևի, Գանիմաթ Զահիդի և Մուշֆիգ Հուսեյնովի բանտարկության կապակցությամբ: Նրանք նշել են, որ այս բոլոր մարդիկ ձերբակալվել են կասկածելի հանգամանքներում: Ավելին` նրանցից մի քանիսի, հատկապես Մուշֆիգ Հուսեյնովի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նշվում […]
«Հայռուսգազարդ» ընկերությունից ստացված տեղեկության համաձայն՝ դեկտեմբերի 14-ին ժամը 21:30-ին վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը։ Այն ժամանակավորապես դադարեցվել էր դեկտեմբերի 13-ի երեկոյան «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս, «Մոզդոկ-Թբիլիսի», «Օկտյաբրսկայա-Օլգինսկայա», «Օկտյաբրսկայա-Օլգինսկայա –Չմի» մայրուղային գազատարներից գազը դատարկելու և ծագած խնդիրները վերացնելու անհրաժեշտությամբ: ArmAr.am




