Կայուն ոռոգման համակարգի առկայությունն է, որ կարող երաշխավորել գյուղատնտեսության ոլորտի զարգացումը: Ասկերանի շրջանում այդ ուղղությամբ կատարված աշխատանքներում ակնհայտ են թե ձեռքբերումները, և թե բացթողումները: Բաց, հողային ջրանցքը որոշ հատվածներում անհարմարություններ էր ստեղծում Իվանյանում եւ Ասկերանում` թե բնակելի եւ թե վարչական շենքերի համար: Որոշ հատվածներում բաց ջրանցքը փոխարինվել է խողովակաշարով: Նախագծային պահանջների համաձայն` դրա թողունակությունը պետք […]
Հունվար 2010
«Այս փուլում, երբ ամեն ինչ արվում է, որ հարաբերությունները բնականոն իրենց հունով զարգանան, այդ կարգի հայտարարությունները չեն կարող օգուտ բերել: Ես չեմ կարծում, որ այս փուլում կարելի է նման հայտարարություններ անել»,- այսօր «Արմենպրես» գործակալության հետ զրույցում Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսպես է արձագանքել օրերս թուրքական լրավտամիջոցների տարածած այն տեղեկատվության առթիվ, ըստ որի` Թուրքիայի մշակույթի […]
Տարեսկզբին թուրք այլախոհ մտավորական, Մինեսոտայի համալսարանի դասախոս Թաներ Աքչամը Հայոց ցեղասպանության թեմայով դասախոսություններ է կարդացել Լիբանանում: Այս մասին տեղեկացնում է «Երկիր» շաբաթաթերթը: Լիբանանահայության հետ առաջին հանդիպումը տեղի է ունեցել Անթիլիասի մայրավանքի «Կիլիկիա» թանգարանում: Ներկա է եղել նաեւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: «Ցեղասպանության ճանաչման հարցը Թուրքիայի համար որպես ազգային անվտանգության խնդիր» դասախոսության ընթացքում թուրք […]
Հունվարի 13-ին Մոսկվայում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի աշխատանքային հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև ՌԴ ռազմաուսումնական հաստատություններում հայ զինծառայողների ուսուցմանն առնչվող հարցեր: Անդրադառնալով ռազմական ոլորտի երկկողմ փոխհարաբերություններին՝ Անատոլի Սերդյուկովն ընդգծել է, որ «ռազմական բնագավառում ռուս-հայկական համագործակցությունը կրում […]
Այսօր Բելգիայում և Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը հանդիպել է Նիդեռլանդների Զարգացման համագործակցության նախարար Ալբերտ Կունդերսի հետ: Զրույցի ընթացքում նախարարն անդրադարձել է Եվրամիության կառույցներում իրականացվող բարեփոխումներին` ընդգծելով այդ գործընթացներին համընթաց ԵՄ և գործընկեր երկրների երկկողմ և բազմակողմ հարաբերությունների արդիականացման հրատապությունը: Նա նշել է իր պատասխանատվության ոլորտում` Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի ծրագրերի իրականացման, մաքսային բնագավառում […]
Freedom House միջազգային իրավապաշտպանական կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան հաշվետվությունը ժողովրդավարության և քաղաքական իրավունքների բնագավառում աշխարհում տիրող իրավիճակի մասին: Կազմակերպությունը գտնում է, որ ազատությունների հետ կապված իրավիճակն աշխարհում վատթարացել է, և անցնող տարին համարվում է այդ ոլորտում անկման ամենաերկարատև ժամանակաշրջանը: Անկում է արձանագրվել, առաջին հերթին Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Լատինական Ամերիկայում և ԱՊՀ երկրներում: Ըստ Freedom […]
Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունն այսօր տեղեկություն է հրապարակել այսպիսի վերնագրով`«Մոսկվայի Պատրիարքը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է»: Հոգևորականն այսօր Մոսկվայում լրագրողներին ասել է, որ Հայաստանի տարածքում` Երեւանում եւ Գյումիրում գործում է Մոսկվայի պատրիարքարանի երկու եկեղեցի, մեկն էլ գտնվում է Լեռնային Ղարաբաղում: Նա տեղեկացրել է նաեւ, որ մարտին ծրագրված է Մոսկվայի եւ համայն Ռուսիո […]
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը «վերջնագիր» է ներկայացրել պաշտոնական Թել Ավիվին: Իսրայելում Թուրքիայի դեսպանի նկատմամբ ցուցաբերված ստորացուցիչ վերաբերմունքի կապակցությամբ Գյուլը հայտարարել է. «Իսրայելին ժամանակ ենք տալիս մինչև այս երեկո: Կամ ուղղում են իրենց սխալը, կամ մեր դեսպանը վաղն առավոտյան առաջին իսկ ինքնաթիռով վերադառնալու է Թուրքիա»,- տեղեկացնում է «Milliyet» թերթը: Գյուլի այս կտրուկ հայտարարությանն անմիջապես արձագանքել են […]
Բաքվի զանգվածային ջարդերից մազապուրծ ողջ մնացածների հիշողության մեջ միշտ թարմ կմնա այն զարհուրելի կոտորածը, որ խուժանի միջոցով իրականացրեց Ադրբեջանը Բաքվի հայության նկատմամբ: Այդ օրերին իրենց տեսածն ու ապրածն են ներկայացնում Էդիտա Արուտյունովան և Էլյանորա Ավանեսովան: «Մեր ընտանիքի գլխին այդ փորձանքը եկավ 1989-ի դեկտմբերի 25-26-ին, – պատմում է Էդիտա Արուտյունովան: Քանի որ մենք հնարավորություն չունեինք փախչելու, […]
«Բարձ եմ գնահատում, որ Սահմանադրական դատարանը սահմանադրական շրջանակների առջև դրեց այն պաշտոնյաներին, որոնք հետագայում, եթե արձանագրությունները վավերացվեն, պատմության հարցերով զբաղվող ենթահանձաժողովում մասնակցեն քննարկումներին, ոչ մի արարք թույլ չտան, որը հնարավորություն կտա հարցականի տակ դնել Հայոց ցեղասպանության պատմական փաստը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Ըստ նրա, Թուրքիան ձգձգում […]




