Փետրվար 2010

Փետրվար 18, 2010թ. 18:50

Ադրբեջանի համար սևեռուն նպատակ է դարձել՝ աշխարհին ներկայանալ որպես հին ավանդույթներ ունեցող երկիր։ Գերնպատակին հասնելու միակ ճանապարհը սրանց համար, անշուշտ, Արցախն ամեն գնով իրենց «ձեռքում» պահելն է, որպեսզի Արցախի անվան տակ իրենց վերագրեն Արցախի ունեցածը, այսինքն` իրենց չունեցածը։ Բանը հասել է նրան, որ սրանք հիմա էլ սկսել են խոսել գորգագործության հնագույն այն ավանդույթների մասին, որ, […]


Փետրվար 18, 2010թ. 18:23

Թուրքական բանակի 5 մարտական ինքնաթիռ այսօր Դիարբեքիրից  օդ են բարձրացել և, անցնելով Ջուդի ու Գաբար լեռների վրայով, հատել Հարավային Քուրդիստանի օդային տարածքը: Այս մասին հայտնում է թուրքական «Ֆրաթ» (Fırat) լրատվական գործակալությունը: Իրաքյան Քուրդիստանի օդային տարածքը հատած այդ մարտական ինքնաթիռները պատկանել են Դիարբեքիրում տեղակայված տակտիկական նշանակության N8  հրթիռային ինքնաթիռների ռազմաբազային: Նշվում է, որ ինքնաթիռներն օդ են […]


Փետրվար 18, 2010թ. 18:05

16 տարի առաջ` 1994-ի փետրվարի 18-ին, ԼՂՀ պաշտպանական բանակին հաջողվեց իր վերահսկողության տակ վերցնել Քարվաճառի հյուսիսային հատվածը, ներառյալ Օմարի լեռնանցքը: Ներկայացնում ենք մի  հատված`  ԼՂՀ պաշտպանական բանակի  իրականացրած ռազմական գործողությունների մասին. Մինչ այդ, փայլուն կերպով իրականացնելով պաշտպանական ռազմագործողությունը, ԼՂՀ պաշտպանական բանակի հարավային խմբավորումը հունվարի 12-ին անցավ հակահարձակման եւ ոչնչացրեց ադրբեջանական ռազմական հենակետերը Կորգան, Աշաղի Աբդուռահմանլու […]


Փետրվար 18, 2010թ. 17:45

Ոլանջոյի հայրենիքը Ազերբայջանն է Ադրբեջանցի ուսուցիչ-լեզվաբան Նիյամեդդին Քեբիրովն ստեղծել է նոր արհեստական լեզու, որ կոչվում է  ոլանջո: Նրա խոսքերով, էսպերանտոյի նմանողությամբ ստեղծված այս լեզուն ներառում է աշխարհի 6 հազար ժողովուրդների և էթնիկ խմբերի լեզուներ և բաղկացած է լատինական այբուբենի և կիրիլիցայի 26 տառից: Քերականությունը նույնպես խառն է: Եթե էսպերանտոյի հեղինակը` լեհ բժիշկ Լյուդվիգ Զամենհոֆը, օգտագործել […]


Փետրվար 18, 2010թ. 17:29

Նախորդ տարվա նոյեմբերի 12-13-ը Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վ. Սադովնիչիի միջև կայացած հանդիպման ընթացքում քննարկվել էր Հայաստանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ բացելու հնարավորությունը և հեռանկարները: Համաձայն պայմանավորվածության` ռուսական կողմը խոստացել էր Հայաստան գործուղել բուհի երկու պրոռեկտորներին` իրավիճակը տեղում ուսումնասիրելու, մասնաշենքի և ֆակուլտետային […]


Փետրվար 18, 2010թ. 17:17

ՀՀ Սփյուռքի նախարարությունը մտադիր է համահայկական դասագրքեր ստեղծել Հայաստանի և Սփյուռքի դպրոցների համար, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Ըստ նրա՝ այդ հարցը կքննարկվի գիտամեթոդական համաժողովի ընթացքում՝ ծրագրված մայիսի 29-31-ին։ «Մասնավորապես, մեզ անհանգստացնում է արևմտահայերենի վիճակը, որը աստիճանաբար անհետանում է»,- ասաց նախարաը։ Նա նշեց, որ աշխարհի տարբեր անկյունների հայկական դպրոցներում գործածվում […]


Փետրվար 18, 2010թ. 17:12

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով, որտեղ համանախագահում են Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան: Ելնելով այդ հանգամանքից՝ ԵԱՀԿ-ում նախագահող երկրները, դրանց առաջնորդները մշտապես պատրաստակամություն են հայտնել իրենց աջակցությունը բերելու Մինսկի խմբի համանախագահներին` հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ղազախստանի նախագահ պարոն Նազարբաեւը, որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկրի առաջնորդ, ով նաեւ քաջատեղյակ […]


Փետրվար 18, 2010թ. 16:50

Հայաստանի բնակչության ավելի քան 70%-ը գիրք չի կարդում, իսկ վերջին 10-15 տարվա ընթացքում հանրապետությունում տպագրվող գրքերի, թերթերի ու ամսագրերի տպաքանակը նվազել է մի քանի անգամ, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: «Կարելի է ասել, որ Հայաստանում հիմա գրքի ճգնաժամ է: Եվ դա դառնում է ռազմավարական խնդիր, քանի որ կիսագրագետ սերունդը […]


Փետրվար 18, 2010թ. 16:37

Թուրքիայի առաջնորդը մերժել է ՆԱՏՕ հրթիռային պաշտպանության համակարգերն  իր երկրի տարածքում տեղակայելու ԱՄՆ խնդրանքը: Նշենք, որ այդ համակարգը պետք է արգելափակեր Իրանի հավանական հարձակումը Եվրոպայի վրա: Ըստ թուրքական աղբյուրների` Թուրքիայի վարչապետ  Էրդողանը բացառել է հեռանկարը, որ Անկարան կհամաձայնվի իրանական հարձակումը կանխելու համար երկրի տարածքում տեղակայել պաշտպանական համակարգեր: Ի դեպ, Էրդողանը նման առաջարկ ստացել է ԱՄՆ […]


Փետրվար 18, 2010թ. 16:10

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է ղարաբաղյան հարցը լուծել «ուժային ճանապարհով»: Հաճախակի դարձած այդ հայտարարություններն, ի վերջո, ռուս վերլուծաբաններին մղել են ուսումնասիրելու, թե իրականում ի՞նչ կարող է անել Ադրբեջանը: «vpk-news.ru»-ն հրապարակել է Կոնստանտին Չուպրինի «Պատերազմ հանուն Ղարաբաղի. մարտական գործողությունների վարկածային սցենարի վերլուծություն» հոդվածը, որտեղ նշվում են Ադրբեջանի հարձակման հավանական ուղղությունները, […]