Փետրվար 2010

Փետրվար 13, 2010թ. 14:41

Մարտի 10-12-ը Երեւան է ժամանելու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժուաու Սուարեշը, ում ուղեկցելու է ԵԱՀԿ ԽՎ-ում ԼՂ հարցով զեկուցող Գորան Լենմարկերը: Տեղեկացնենք, որ մարտի 10-12-ը Երեւանում ԵԱՀԿ ԽՎ-ի շրջանակներում տեղի է ունենալու մեծ համաժողով, որին մասնակցելու են բազմաթիվ երկրներից ժամանած խորհրդարանականներ, փորձագետներ ու քաղաքական գործիչներ: Որպես ԵԱՀԿ ԽՎ նախագահ սա Ժ. Սուարեշի առաջին այցելությունն է […]


Փետրվար 13, 2010թ. 14:31

«Առաջին անգամ ՀՀ նախագահը իր լոնդոնյան ելույթով հայտարարեց, որ Հայաստանը տարածքներ չի զիջի: Եվ այդ առումով ես դրական եմ համարում երկրի ղեկավարի այդ ելույթը»: Այսօր այդ մասին լրագրողներին ասել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: «Հնչել են այնպիսի երանգներ, որ լսեն դրսի ուժերը, և այլևս բանակցել ավելին, քան թե կա: Դա հայրենասիրական առումով շատ դրական […]


Փետրվար 13, 2010թ. 14:14

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Բիլլ Բերնսը փետրվարի 19-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին: Քրուլիի տեղեկացմամբ, Բերնսը Բաքու կմեկնի Մերձավոր Արևելք (Լիբանան, Սիրիա, Թուրքիա) կատարած այցերից հետո: Այնտեղ նա կհանդիպի Ալիևի և քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչների հետ: «Այցի նպատակը երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդումն […]


Փետրվար 13, 2010թ. 14:05

Թուրքիայի Քոնիա նահանգի մասնավոր հրատարակչատներից մեկը տպագրել է միջնակարգ դպրոցների համար նախատեսված դասագիրք, որտեղ զետեղված քարտեզում Թուրքիայի արևելյան և հարավ-արևելյան շրջանները ներկայացված են որպես Քուրդիստան:Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hurriyet» թերթը: Աղբյուրի համաձայն`«Թեսթերի պատրաստման և գիտելիքի զարգացման կենտրոն» կազմակերպության պատրաստած հիշյալ գրքի 118-րդ էջում պատկերված քարտեզում արևելյան և հարավ-արևելյան Անատոլիան նշված է որպես Քուրդիստան: Քոնիայի […]


Փետրվար 13, 2010թ. 13:45

Շվեդիայում գտնվող թուրքական պաշտոնական պատվիրակությունը  Հայոց Ցեղասպանության հարցով անակնկալի է եկել: Թուրքական այդ պատվիրակությունը գլխավորող Մուրաթ Մերջանը, ով հանդիսանում է Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահը, լրագրողներից տեղեկացել է, որ Շվեդայի խորհրդարանում շուտով քննարկվելու է Հայոց Ցեղասպանության մասին բանաձևը: Այս մասին հայտնում է թուրքական «Milliyet» թերթը: Թուրք լրագրողներից մեկը Մուրադ Մերջանին հարցրել է, թե ինչպես […]


Փետրվար 13, 2010թ. 13:24

Երուսաղեմի Հայոց պատրիարք Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և հայ ժողովրդին մատուցած երկարամյա նվիրյալ ու բեղմնավոր ծառայության համար, գահակալության 20-ամյակի, ինչպես նաև ծննդյան տարեդարձի առթիվ Տեր Թորգոմը պարգևատրվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի հրամանագրով։ ArmAr.am


Փետրվար 13, 2010թ. 13:05

Լատվիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվել է մարտի 3-ին ընկերական հանդիպում անցկացնել Հայաստանի հավաքականի հետ: Թեև կողմերն արդեն նախնական համաձայնության էին եկել, լատվիացիները նախընտրել են հանդիպել Անգոլայի հետ: ArmSport.am-ը տեղեկացել է, որ Լատվիան և Հայաստանը բանակցել են միջնորդ հանդիսացող սպորտային կազմակերպության հետ, որն այս օրերին Կիպրոսում կազմակերպում է ընկերական խաղեր: Առայժմ Հայաստանը մրցակից չունի, սակայն գալիք շաբաթ, […]


Փետրվար 13, 2010թ. 12:50

Փետրվարի 14-ից 17-ը Հարավային Կովկաս կայցելի ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաևը: Նա կայցելի Ադրբեջան, Հայաստան և Վրաստան: Սաուդաբաևը հանդիպելու է երեք երկրների նախագահների, արտաքին գործերի նախարարների և քաղաքական կուսակցությունների հետ: ArmAr.am


Փետրվար 13, 2010թ. 12:30

Բրազիլիայում մեկնարկել է աշխարհի ամենագունեղ դիմակահանդեսներից մեկը: Հանդիսավոր արարողության ժամանակ Ռիո-դե-Ժանեյրոյի քաղաքապետը հազարավոր բնակիչների և զբոսաշրջիկների ներկայությամբ քաղաքի բանալիները հանդիսավոր կերպով հանձնել է տոնի «տերերին»` խեղկատակ թագավոր Մոմին, դիմակահանդեսի թագուհուն և երկու «արքայադուստրերին»: Դիմակահանդեսը բացվել է սամբայի մանկական դպրոցների ելույթներով: Տոնակատարությունը մի քանի գիշեր կշարունակվի երկրի տարբեր անկյուններում: Գագաթնակետը կլինի կիրակի օրը Ռիո-դե-Ժանեյրոյում բարձրագույն լիգայի […]


Փետրվար 13, 2010թ. 12:10

Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ հրճվանքով արձանագրում են, թե Չեխիայում Ադրբեջանի դեսպանն իր բողոքն է ուղղել Չեխիայի «Չեդակ» զբոսաշրջության գործակալության հասցեին,  դժգոհելով, որ  այդ գործակալության տեղեկագրում  ներկայացվում  է Արցախի Հանրապետությունը: Նույն լրատվամիջոցները ուրախությամբ արձանագրել են` իբր  Չեխիայի  «Չեդակ» զբոսաշրջության գործակալության ղեկավարությունը,  դեսպանի բողոքից վախեցած, շտապել է տեղեկագրից հանել Արցախի մասին տեղեկություններ պարունակող հատվածը: Ադրբեջանցիները հերթական անգամ երազանքների […]