Փետրվար 2010

Փետրվար 13, 2010թ. 12:00

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին Սուխում քաղաքի Թումանյանի անվան թիվ 9 միջնակարգ դպրոցում հանդիպել է Աբխազիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում Արցախի ղեկավարը ներկաներին ծանոթացրել է Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական իրավիճակի և զարգացման ծրագրերի, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի ու հեռանկարների հետ: Բակո Սահակյանը անդրադարձել է […]


Փետրվար 13, 2010թ. 11:45

Երկիր մոլորակին սպառնացող վտանգի մասին գիտնականներն սկսեցին խոսել 6 տարի առաջ, երբ հայտնաբերեցին «Ապոֆիս» երկնաքարը: Մի քանի հարյուր մետր երկարությամբ այդ հսկա երկնաքարը 2029 թվականին երկրագնդից հեռու կլինի միայն 30-40 հազար կիլոմետր: Երկրի վրա ընկնելու հավանականությունը մեծ չէ, սակայն տիեզերական տեխնիկան շարքից հանելու հավանականությունը շատ մեծ է: Հենց այդ հեռավորության վրա են գործում երկրից ուղարկված […]


Փետրվար 13, 2010թ. 11:20

Մարտակերտի շրջանի արդեն Մատաղիսի համայնքի վարչական տարածքում ամիսներ շարունակ ակտիվ շինարարական աշխատանքները չեն դադարում: Անգամ եղանակային անբարենպաստ պայմանները չեն  խոչընդոտում աշխատանքների բնականոն ընթացքին: Մատաղիս-1 եւ Մատաղիս-2 հէկ-երում աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետներում, վստահեցնում են ոլորտի պատասխանատուները: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Տեխնոշին» ՓԲԸ-ն: Արդեն պատրաստ են Մատաղիս 1-ի ջրընդունիչը, գլխամասային հանգույցը, ավարտին են մոտենում խողովակների մոնտաժման աշխատանքները: […]


Փետրվար 13, 2010թ. 10:57

Սամցխե-Ջավախքի նահանգապետ Լաշա Չկադուան ընդունել է թուրքական հարեւան Արդահան շրջանի նահանգապետ Մուսթաֆա Թաքմենին: Այս մասին հայտնում է Georgia Online լրատվականը: Այցի նպատակն է խորացնել հարաբերությունները Սամցխե-Ջավախեթի եւ Արդահան շրջանների միջեւ: Աշխատանքային հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու սահմանապահ շրջանների միջեւ առեւտրա-տնտեսական հարաբերությունները, ինչպես նաեւ կրթության, մշակույթի, սպորտի եւ այլ ոլորտներում համագրոծակցությանն առնչվող հարցեր: ArmAr.am


Փետրվար 13, 2010թ. 10:00

Օրերս Ադրբեջանի տարածքի մի մասի եւ ամբողջ Բաքվի հոսանքազրկումը ցույց տվեց Ադրբեջանի էներգետիկ անվտանգության ողբալի վիճակը: Այնինչ 1998 թ-ից մինչ այսօր էներգետիկ հատվածի վերանորոգման համար Ադրբեջանը 3 մլրդ դոլարից ավելի գումար է ծախսել: «Բիզիմ յոլը» գրել է, որ Նավթագործների իրավունքների պաշտպանության կազմակերպության փորձագետները Ադրբեջանի էներգետիկ հատվածում կատարած հետազոտությունների արդյունքում պարզել են, որ 2009թ. Ադրբեջանում արտադրված […]


Փետրվար 13, 2010թ. 09:00

Այսօր առավոտյան  Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի ունեցավ Ձմեռային 21-րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որը նվիրվեց վրացի սահնակորդ Նոդար  Կումարիտաշվիլու հիշատակին։ Վրացի 21-ամյա մարզիկը մահացել է Օլիմպիադայի բացման նախօրեին՝ մարզումների ժամանակ։ Չկարողանալով ղեկավարել  սահնակը` նա 145կմ ժամ արագությամբ դուրս է թռել  սահուղուց և բախվել մետաղյա սյանը. բժիշկները նրան չեն կարողացել փրկել։ Այս ողբերգությունից անմիջապես հետո […]


Փետրվար 13, 2010թ. 08:40

Հոլանդական «ASPEKt» հրատարակչությունը լույս է ընծայել Էնթոնի Հոլսլախի «Արարատի ապառաժներում» աշխատությունը: Վեց գլխից բաղկացած աշխատության մեջ Էնթոնի Հոլսլախը, հիմնվելով պատմական փաստաթղթերի, ականատեսների վկայությունների, հարցազրույցների, պատմությունների վրա ներկայացվում է Հայոց ցեղասպանության պատճառներն ու հետեւանքները: Հեղինակը պատմում է Արշիլ Գորկու կյանքի, աշխատանքների մասին, խոսում հայերի ինքնության, հավաքական հիշողություն հասկացողության մասին, ներկայացնում է գաղթը, սփյուռքի ձեւավորումն ու կապը […]


Փետրվար 12, 2010թ. 20:20

Փետրվարի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կորեայի դեսպան Լի Քյու-Հենին`Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Դրական գնահատելով դեսպանի պաշտոնում Լի Քյու-Հենի իրականացրած գործունեությունը` նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի և Կորեայի արդյունավետ համագործակցության եւ համատեղ իրականացրած ծրագրերի կապակցությամբ: Կողմերն անդրադարձան քաղաքական երկխոսության ակտիվացմանը, առևտրատնտեսական, կրթության, մշակույթի ոլորտներում գործակցության խթանմանն ուղղված քայլերին: Դեսպան Քյու-Հենին ներկայացրեց կորեական թերակղզում […]


Փետրվար 12, 2010թ. 20:00

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Zaman»-ը, ապրիլի 11-14-ը Վաշինգտոնում տեղի կունենա Ամերիկյան-թուրքական խորհրդի տարեկան խորհրդաժողովը: Խորհրդաժողովին հրավիրվածների շարքում են Թուրքիայի վարչապետ Էրդողանը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը եւ այլ թուրք ու ամերիկացի պաշտոնյաններ: ArmAr.am


Փետրվար 12, 2010թ. 19:45

21-րդ օլիմպիական խաղերի բացմանը հաշված ժամեր են մնում: Սպիտակ օլիմպիադայի բացման արարողությունը առաջին անգամ տեղի է ունենալու փակ մարզապալատում` 55 հազար տեղանոց BC Place-ում, որն այլ կերպ անվանում են Բրիտանական Կոլումբիայի հրապարակ: Հանդիսությունն սկսվելու է Կանադայի վարչապետ Ստեֆան Հարպերի բացման խոսքով, որին հետևելու է մասնակիցների շքերթը: Գրեթե դիմակահանդեսային շոուն կազմակերպվելու է կանադական աբորիգենների մշակույթի նմանակությամբ: […]