Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը վկայում է, որ Անկարան արհեստականորեն է ձգձգում հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարար Նալբանդյանը, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, որ հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանում կարող են վավերացվել երեք օրվա ընթացքում, բայց ինչ-ինչ պատճառներով դա չի արվում, մասնավորապես ասել […]
Մարտ 2010
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հետ զրույցում «Ուխտ Արարատի» հասարակական նախաձեռնության նախագահ Տիգրան Փաշաբեզյանը ներկայացրեց իր դիտարկումները 2010-ի մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկման վերաբերյալ: Տիգրան Փաշաբեզյանի կարծիքով, նախ պետք է հստակեցնել մեր մարտավարությունը, ապա առաջնորդվելով դրանով ձեռնամուխ լինել խնդիրների լուծմանը: Այս առումով ժամանակն է ըմբռնել երկու կարևոր հանգամանք. -Առաջին. Հայոց ցեղասպանությունը քաղաքական […]
Vesti.Az կայքէջին տված հարցազրույցում քաղաքագետ Ֆիկրետ Սադիխովն ասել է, որ Ցեղասպանության բանաձևի ընդունման հավանականությունը շատ մեծ է, քանի որ Պալատի անդամների մեծամասնությունն ընդունման կողմնակից է` չնայած շատերը հասկանում են այդ քայլի վտանգավորությունը. «Դա ոչ միայն մեծ վնաս կհասցնի ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին, այլև կսրի իրավիճակն ամբողջ Հարավային Կովկասում: Որքան ինձ հայտնի է, Ցեղասպանության բանաձևի ընդունման դեպքում Թուրքիան […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 4-ին այցելել է Մարտակերտ շրջկենտրոն, որտեղ ծաղկեպսակներ է դրել արցախյան ազատամարտի հրամանտարներ Վլադիմիր Բալայանի եւ Սասուն Հակոբյանի հուշարձաններին, ինչպես նաեւ եղել տեղի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցում եւ ծանոթացել ուսման պայմաններին: Շրջկենտրոնից Նախագահը ուղեւորվել է Մեծ Շեն գյուղ: Այնտեղ Բակո Սահակյանը հանդիպել է գյուղի բնակչության հետ, հետաքրքրվել է գյուղում […]
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հարցազրույցը Արցախի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի հետ. -Պարոն Աթանեսյան, Թուրքիայի ԱԳ նախարար Ա. Դավութօղլուն մեկ անգամ ևս փորձել է Արցախյան հիմնախնդրի կարգավորումը կապել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ։ Նա երեկ հայտարարել է, որ երեք օրում արձանագրությունները կարող են վավերացնել, սահմանը բացել, սակայն երեք ամիս հետո Ղարաբաղի խնդիրը առաջ […]
«Մենք արդեն իսկ Աբխազիայի անկախությունը ճանաչել ենք»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Արցախի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը։ «Երբ 2008թ. Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի անկախությունը, Արցախի Հանրապետության նախագահը ողջույնի հեռագիր ուղարկեց Աբխազիայի նախագահին, այնուհետև նա ներկա գտնվեց Աբխազիայի նախագահի երդմնակալության արարողությանը։ Այդ երևույթը մեկը մյուսին փոխադարձաբար ճանաչելու իմաստ ունի։ Կարծում եմ, […]
Մարտի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյցեկ Ֆիլիպին: Հանդիպմանը կարևորվեց երկու երկրների միջև համագործակցության և տարբեր ոլորտներում հարաբերությունների աշխուժացումը: Մասնավոր անդրադարձ կատարվեց երկու երկրների հոգևոր կյանքին, Եկեղեցի-պետություն, Եկեղեցի-հասարակություն հարաբերություններին և հասարակական կյանքում հոգևոր-բարոյական արժեքների հաստատման գործում կրոնական հաստատությունների կարևոր […]
Ս/թ. մարտի 5-ին, ժամը 16.00-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Էդիկ Ավետիսյանի, կշարունակվի «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի դատաքննությունն ընդդեմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի պաշտոնեական անգործության: Հիշեցնենք, որ պատգամավորը բողոքել է 2009թ. հոկտեմբերի 22-ին, 29-ին և նոյեմբերի 12-ին Երևանում անցկացված` ՙ«Ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների, մադրիդյան […]
Երկօրյա այցով Հայաստանում է գտնվում Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյցեկ Ֆիլիպի գլխավորած պատվիրակությունը: Մարտի 4-ի առավոտյան Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատվիրակության անդամները ծաղկեպսակ դրեցին Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում, այցելեցին Ցեղասպանության թանգարան, իսկ Ազգային ժողովի այգում ծաղիկներ դրեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Նույն օրը Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների […]
Արցախի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը խորհուրդ տվեց մոռանալ «ազատագրված տարածքներ» արտահայտությունը։ Նա նշեց, որ գոյություն ունի Արցախի Հանրապետության փաստացի տարածք, այդ տարածքը ամրագրված է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ. «Կա Արցախի Հանրապետություն, կա Արցախի Հանրապետության տարածք, կան Արցախի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր ապրում են Արցախի Հանրապետության իշխանությունների իրավազորության ներքո գտնվող ներկայիս, փաստացի տարածքներում»,- ընդգծեց […]




