Դավութօղլուն պատասխանել է, որ ինքը Թեհրանի թուրքական դեսպանատան միջոցով պարզաբանում է խնդրել Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունից:
Օգոստոս 2010
Կաթողիկոսարանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ուրացման եւ ժխտման քաղաքականությունը շարունակող Թուրքիայի հիմնական նպատակն է «շփոթ առաջացնել հայության շրջանակներում եւ միջազգային հանրության աչքերին երեւալ որպես մարդու իրավուքների պաշտպանության նվիրյալ»: Կիլիկիո հայոց կաթողիկոսարանը հայտարարում է, որ մերժում է մասնակցել Վանի Սուրբ Խաչ եկեղեցում պաշտոնական բացման արարողությանը», -ասված է Մեծի տանն Կիլիկո կաթողիկոսարանի տեղեկատվական բաժնի հաղորդագրության […]
Oգոստոսի 26-ի լույս 27-ի գիշերը և օրվա ընթացքում արցախա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել են Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների պաշտպանական ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Համաձայն Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, […]
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում, երբ հայ պատանիները երգել են ու աղոթել, թուրք ոստիկանները մոտեցել են, արգելել աղոթել ու վիրավորել, սպառնացել…
Վերջին շրջանում ԱՄՆ Կոնգրեսում ստեղծված հակաթուրքական մթնոլորտը խիստ անհանգստացնում է Թուրքիայի իշխանություններին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ներկա է գտնվել օգոստոսի 23-ին մեկնարկած “Բազե-2010” համահայկական երիտասարդական հավաքի եզրափակիչ միջոցառումներին եւ փակման արարողությանը: Նախագահը զրուցել է հավաքի մասնակից երիտասարդների հետ, ովքեր Հանրապետության ղեկավարին ներկայացրել են “Բազե-2010”-ից ստացած իրենց տպավորությունները, պատմել` հասարակական, քաղաքական, հոգեւոր, մշակութային եւ այլ ոլորտների ներկայացուցիչների հետ ավանդական դարձած հանդիպումների ու ծաղկաձորյան հագեցած առօրյայի մասին: Նրանք […]
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սերգեյ Մանասարյանին Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին: Նախագահի մեկ այլ հրամանագրով Սերգեյ Մանասարյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ: Սերգեյ Մանասարյանը ծնվել է 1959թ. Երեւանում: 1981թ. ավարտել է Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը: 1981-1988թթ. աշխատել է գյուղատնտեսության մեքենայացման գիտահետազոտական ինստիտուտում: 1988թ. տեղափոխվել է Պետպլան, […]
«Հարկավոր է այդ խնդիրը միջազգային հանրության շրջանում հետևողական իրավաբանական ուսումնասիրությունների առարկա դարձնել»։
Հայաստանի արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության և արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության նախաձեռնությամբ այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացավ աշխատանքային քննարկում` նվիրված օտարերկրացիների կողմից Հայաստանից երեխաներ որդեգրելու հարցերին: Հայաստանի Հանրապետությունը 2007թ. միացել է 1993թ. Հաագայի “Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին” կոնվենցիային, որի դրույթների համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը 18.03.2010թ. թիվ 269-Ն […]
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը` Ստամբուլի Գլոբալ քաղաքական միտումներ կենտրոնի (GPoT) հետ մեկտեղ և ԱՄՆ Միջազգաին զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի արդի մշակութային, պատմական, քաղաքական և սոցիալական կառույցները ներառող դասախոսությունների շարք հայ և թուրք լրագրողների համար: Թուրքիային նվիրված դասախոսություների շարքը կմեկնարկի սեպտեմբերի 2-ին, ժամը 14:00, Երևանի Կոնգրես հյուրանոցի Պիկասո սրահում: Միջոցառման բացման արարողությանը կհաջորդի […]




