Այսօր՝ հունվարի 31-ին, 7-րդ դասարանի ,,Հայոց պատմություն,, առարկայի դասագիրքը խոտանելու և ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով իրականացված ակցիայի նախաձեռնողներից՝ միջազգայնագետ, քաղաքական գործիչ Վազգեն Պետրոսյանը օրվա վերջում ուշագրավ գրառում է կատարել: «Այսօր ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ հայտարարեցինք մրցույթ՝ «Դդումը գնաց, դդմիկը եկավ,, ծաղրանկարի թեմայով։ Նոր ստացանք առաջին նկարը․․․ Հեղինակ՝ ՍԻՄՈՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ»:
Society

Մարտահրավեր է նետված, մարտահրավերն ընդունված է. ակն ընդ ական, ատամն ընդ ատաման Բնականաբար, հարց կառաջանա՝ իսկ ո՞ւմ կողմից ծրագրված… Իսկ կա՞ որևէ մեկը, որը կարող է հավատացնել, որ այդ գրոհի ետևում կանգնած չէ Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլը, թերևս նաև՝ Էռատոն…Կարո՞ղ է որևէ մեկը հավատացնել, որ «Հանրային» կոչված, իրականում ոչ հանրային հեռուստաընկերությունը […]

Հայացք նետելով անցնող՝ 2023թ․-ին, քիչ բան կա, որ հույս եւ լավատեսություն է ներշնչում։ Ի ցավ մեզ՝ ունեցանք Արցախի կորուստ, տեղահանություն, արտագաղթ, ինչպես նաեւ հոգեւոր-մշակութային մի ահռելի շերտի կորուստ, որը մոտ ապագայում հնարավոր կլինի վերականգնել, թե ոչ՝ այսօր դժվար է ասել։ «Տարվա վերջ է, ու, ինչպես ամեն տարի, բոլոր գերատեսչությունները մեկը մյուսի հետեւից հանդես են […]

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն ունի հնագիտական բաղադրիչ, և նախքան շինաշխատանքները սկսելը կառուցվելիք հատվածներում կատարվում են պեղումներ: Հայտնում են ճանապարհային դեպարտամենտից՝ պատմական ակնարկ կատարելով ճանապարհի վերաբերյալ: Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակներում հնագիտական պեղումներ են կատարվել նաև Ագարակի հնավայրում։ «Ագարակ» պատմաշակույթային արգելոցի տարածքում պեղումների արդյունքում հայտաբերվել է մ.թ.ա. II հազարամյակի պարսպապատի հատված և վաղ միջնադարյան ժամանակահատվածի կառույցների համալիր, […]

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հենց նոր ականատես եղանք սրանց հերթական հակապետական դրսևորմանը (չնայած դրա պակասը ոչ մի անգամ չի էլ եղել)։Ես, որ ասում եմ` սրանք պետություն ասվածն ատում են, ճիշտ եմ ասում։ Ցանկացած արարողակարգ, ինչը վերաբերվում, առնչվում է պետության սիմվոլիկային` սրանք թքած ունեն։ ԱԺ աշնանային նստաշրջանը ավարտվեց. խորհրդարանի աշխատանքին քիչ թե շատ […]

Ալիևը կրկին ստել է՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհեր կամ ավերածություններ չկան. X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Այս դեպքում զոհվել է առնվազն 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա, 7 ծեր, 2 կին, նաև՝ տասնյակ վիրավորներ», – գրել է նա՝ ներկայացնելով զոհերի […]

Սոս Մուշեղի Ղուկասյան (1999-2023). Արցախի ՊԲ ավագ լեյտենանտ: Ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում: Սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ ՊԲ-ում ծառայել է 2020-ից, մասնակցել 44-օրյա պատերազմին, ծանր վիրավորվել: Արժանացել է ՀՀ արիության մեդալի: Զոհվել է սեպտեմբերի 19-ին Ամարասի մատույցներում՝ փրկելով իր 5 մարտական ընկերների կյանքը: Փա´ռք հերոսին.

Բնությունը շռայլ էր եղել քո հանդեպ՝ ներդաշնակորեն շաղախելով մարմնավոր անցողիկն ու մնայուն հոգեղենը, ասպետ տղամարդուն և մարդ արվեստագետին: Բնությունը՝ նախանձելիորեն շռայլ, դու՝ շռայլորեն անփույթ քեզ տրված բացառիկ շնորհի հանդեպ: Ողջ կյանքդ բաշխում-նվիրումի անափսոս ընթացք էր, նույնքան ինքնաբուխ ու բնական, որքան կտավներիդ ծնունդը: Ի՜նչ ազնվական «թեթևությամբ» էիր բաժանվում նրանցից, հոգեպես գոհանալով, որ սիրելի մարդկանց օջախներում են […]

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Պաշտպանը հատուկ անդրադարձել է անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, […]

Ինքը պարկեշտագույն հայ էր, իր երկիրը անսահման սիրող Մեծատառով մարդ, որ երազում էր հայկական թագավորության մասին, իր ազգի պատմությունը պաշտում էր ու դրական էներգիա ուներ, որ ճառագում էր իրենից։ Արտակը ինձ դաս է տվել (այո, պետք չի զարմանալ, ես այդքան էլ տարիքով մեծ չեմ)) )ու անգամ լսարանում իր սերը դեպի Հայ ազգի պատմությունը` որպես ազգի […]





