NKR

Նոյեմբեր 14, 2023թ. 22:31

Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութից հիմնավոր կասկացներ են առաջացել, որ Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանվել են խաչերը: Այս մասին տեղեկանում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդի ֆեյսբուքյան էջից, որտեղ  նաեւ լուսանկար է հրապարակվել:


Նոյեմբեր 14, 2023թ. 00:25

Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի փարիզյան հանդիպումներին ասաց․ «Փարիզում գիտե՞ք ում հետ է հանդիպել։ Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազի։ Ես ուզում եմ իմանալ, թե ՀՀ վարչապետը քրեական դատարանի դատախազի հետ ի՞նչ ունի քննարկելու։ Կարծում եմ, ընդամենը մի բան, որ մենք Հռոմի ստատուտը վավերացրել ենք։ Պատրաստվիր, Հայաստանի նախկին նախագահները, պաշտպանության նախարարները, ԶՈՒ […]


Նոյեմբեր 13, 2023թ. 21:43

Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունն (Caucasus Heritage Watch) ահազանգում է օկուպացված Արցախի Հադրութի շրջանում գտնվող հայկական եկեղեցու ավերման մասին, ինչը փաստում է ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման խախտման մասին։ 2022 թվականի ամռանը Caucasus Heritage Watch-ը արձանագրել էր 2020 թվական 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի իրավասության տակ անցած Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի գրեթե ամբողջական ավերումը։ Հիմնովին ավերված կառույցների […]


Նոյեմբեր 12, 2023թ. 18:33

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը իտալական In Terris հրատարակությանը տված հարցազրույցում պատասխանել է լրագրողի հարցին, թե քանի հայ բնակիչ կա Ղարաբաղում և ինչպես է կազմակերպվելու նրանց հնարավոր վերադարձը։ Նախ, դեսպանը հիշեցրել է, որ ԼՂ-ում մնացած անձինք չեն դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար: «Նրանց մեծ մասը հայկական անձնագիր ունի, և առնվազն մեկ երրորդը […]


Նոյեմբեր 6, 2023թ. 23:09

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կենսաթոշակի կամ նպաստի իրավունքը Հայաստանի Հանրապետությունում իրացնելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարել օրենսդրական փոփոխություններ, որոնցով կհստակեցվեն կենսաթոշակի կամ նպաստի իրավունքի իրացման (օրինակ՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, ստաժի հաշվարկման և այլն) ընթացակարգերը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրությունից, անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նաև համապատասխան տեղեկատվական բազաները ձևավորելը […]


Հոկտեմբեր 29, 2023թ. 19:45

 «Այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, բոլոր տեսանկյուններից անարդար է»,-այս մասին «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Նա մասնավորապես նշել է․ «Այն դիրքորոշումը, որը մենք, չգիտես ինչու, որդեգրեցինք որոշակի փուլում, թե՝ քանի որ Փաշինյանն ասաց, որ Ղարաբաղը […]


Հոկտեմբեր 29, 2023թ. 02:13

«Մեր հաջորդ քայլը կլինի այն, որ սկսենք զբաղվել այն հարցերով, որոնք թույլ կտան ամրագրել  Արցախից տեղահանված մեր ժողովրդի հետ վերադարձը: Դա մեր օրակարգային հարցերից մեկ է ու մենք պետք է սկսենք քննարկումներ, այդ թվում նաև ճանապարհների որոնումներ այդ հարցի լուծման համար»,-ասել է Սամվել Շահրամանյանը` Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Լրագրողի հարցին` վերադարձ Արցախ ի՞նչ կարագավիճակով, նա […]


Հոկտեմբեր 29, 2023թ. 00:47

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը՝ Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, անդրադառնալով հարցին, թե Սամվել Բաբայանն ասում է, որ ինքը միջնորդավորված բանակցել է Ադրբեջանական   կողմի հետ ու ռազմական գործողություններից խուսափելու տարբերակ կար: Նրա գաղափարակից Հայկ Խանումյանն  ասում  է, որ  սեպտեմբեր 19-ի  ուշ երեկոյան առաջարկել է իշխանությունը տալ Սամվել Բաբայանին, որն է իր մեկնաբանությունը, ասել է. «Սեպտեմբերի […]


Հոկտեմբեր 29, 2023թ. 00:37

Չքաղաքականացնելով՝ Արցախը հանձնվեց ու հայաթափվեց, իսկ Հայաստանն էլ գնում է դեպի տոտալ թրքացում։ Նայեցի Սամվել Շահրամանյանի հարցազրույցը: Չափից ավելի զգույշ ու ապաքաղաքական խոսք էր։ Հասկանում եմ ե՛ւ ռիսկերը, ե՛ւ մարտահրավերները։ Չէի էլ ակնկալում, որ նա Չապաևի նման կհարձակվի ՀՀ իշխանությունների վրա։ Բայց… Երբ համարձակություն չկա իրերն իրենց անունով կոչելու, աստիճանաբար համալրվում է կոնֆորմիստների բանակը։ Փաստորեն […]


Հոկտեմբեր 26, 2023թ. 00:04

Պապս կասեր՝ «օղբաթ են ըսոնք… խոխմա խոխեքի խելքերը խարաբ է. իրենք խելռել, մեզ էլ խենթացրել են»… Մինչ ազգովի կզարմանանք իշխանական ու իշխանամերձ քաղաքական կառկառուն դեմքերից՝ Անդոնի, Գուրգենի ու Սամոյի՝ այս ողբերգության օրերին աննախադեպ էնտուզիազմի, ուրախ տրամադրության, լայնաժպիտ ու կենսախինդ պահվածքի վրա ու նյարդայնացած կհարցնենք, թե այդ ինչի՞ վրա եք հրճվում, պարոնա՛յք, դուք ձեզանից գոհ, ձեր […]