Արցախի թեմի առաջնորդի խոսքը ներկա կացության մասին «Ապրեք եւ արարեք մայր Հայաստանում՝ վերադարձի հույսը անթեղած ձեր հոգիներում․արցախի մեր հինավուրց վանքերն ու եկեղեցիները կարոտով սպասում են հենց ձեր աղոթքներին»։ Սիրելի հայրենակիցներ, Դրախտային Արցախի կորուստը անասելի հարված էր յուրաքանչյուրիս համար։ Մեզ համար այդ ցավը կրկնապատկվում է, որովհետև, անսալով հայրենի մեր իշխանությունների հորդորներին, հասկանալի պատճառներով չկարողացանք վերջին օրերին […]
NKR


ԱՀ կառավարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Պետական բյուջեից գումարների յուրացման և ծառայողական ավտոմեքենաների սեփականաշնորհման մասին համացանցում որոշ օգտատերերի կողմից շրջանառվող լուրերը կեղծ են: Հաշվի առնելով ապատեղեկատվության տարածման հետևանքով բնակչության շրջանում առկա խոսակցությունները՝ ներկայացնում ենք, որ վերջին ռազմական գործողություններից հետո պետական բյուջեից կատարված ամբողջ ծախսը կազմել է շուրջ 463 միլիոն դրամ: Բյուջետային […]

Ժնևում հոկտեմբերի 11-ին ընթացող Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանի շրջանակներում 34 երկրներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ խոր մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական և մարդու իրավունքների ծանրագույն ճգնաժամի կապակցությամբ։ Համատեղ հայտարարությունն ընթերցվել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության կողմից։ Համատեղ հայտարարությունում նշվում է, որ հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանումն իրենց […]

Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թաթուլ Հակոբյանը սուտ է խոսում։ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը շաբաթներ առաջ ցանկություն չեն ունեցել փախչել/գնալ Հայաստան։Իրենք ի տարբերություն թաթուլի տերերի փախչող կերպարներ չեն։ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը մինչև վերջին օրը մնացել են Արցախում, մի քանի օր գտնվել են խաղաղապահների մշտական պաշտպանության տակ։ Այնուհետև դուրս են եկել […]

ԵԱՀԿ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԵՌԱՆԱԽԱԳԱՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման դիմում-ուղերձը «Միասին» շարժումը խոր մտահոգությամբ եւ անհանգստությամբ դիմում է ԵԱՀԿ-ին՝ որպես անվտանգության և համագործակցության բարձրագույն սկզբունքների հաստատման մանդատ ունեցող միջազգային կազմակերպություն, որի անդամ պետությունների նախարարների խորհուրդը 1992 թվականի մարտի 24-ին ստեղծել է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ կարգավորելու ադրբեջանա-ղարաբաղյան (արցախյան) հակամարտությունը։ Մենք ավելորդ չենք […]

Արցախի նախագահները, Ազգային ժողովը, պետական մյուս ինստիտուտները խորհրդանշում են Արցախի պետականությունը, հայ ժողովրդի անկոտրում ոգին ու մեր զարթոնքը, մեր իրավունքների համար արդար պայքարը: Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից՝ Արցախի ռազմական, քաղաքական գործիչների առևանգման դեպքերին: «Վերջին օրերին ադրբեջանական իշխանության կողմից Արցախի պաշտոնաթող ու գործող առաջնորդների, հանրային-պետական գործիչների ազատազրկումներն ու […]

ՌԴ մշակութային, գիտական և կրթական 22 գործիչներ բաց նամակ են գրել ի աջակցություն գործարար և Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, որը սեպտեմբերի 27-ին ձերբակալվել է ադրբեջանական կողմից, երբ փորձել է Հայաստան անցնել Հակարիի կամրջով։ Այս մասին հայտնում է РБК-ն։ Բաց նամակի հեղինակները նշում են, որ Վարդանյանը միշտ հանդես է եկել ընդդեմ բռնության և հօգուտ […]

ԱԱԾ պահեստազորի սպաների միության անդամ Միքայել Համբարձումյանը գրում է. «Արցախի նախագահները և մյուս պաշտոնյաները արժանապատիվ, իրենց կոչմանը հարիր վարքագիծ դրսևորեցին, նրանք առաջնորդեցին արցախցիներին մինչև վերջ, չվախեցան, չընկրկեցին, գնացին գիտակից անձնազոհության, այսպիսի վարքագիծը բնորոշ է միայն ուժեղ մարդկանց…»:

Բազմաթիվ արդարացի բողոքներ կան Արցախի կորստի հարցում Ռուսաստանի խայտառակ դերի և Հայաստանի սահմանները պաշտպանելու հարցում անգործության մասին։ Այնուամենայնիվ, շատ դժգոհություններ կան նաև միջազգային հանրության, այդ թվում՝ Միացյալ Նահանգների անտարբերությունից՝ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ։ 30 տարի շարունակ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբը, որի կազմում են արցախյան հակամարտության միջնորդները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը, բազմիցս հայտարարություններ է արել […]

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ արեց Արցախի հերոսական հայությունը. մինչև վերջին հնարավորությունը մեն-մենակ կռվեց մեր հայրենիքի այդ հատվածի համար, իսկ հետո մեկ մարդու պես թողեց իր պապերի տունն ու հողը՝ հրաժարվելով ապրել Բաքվի ցեղասպան վարչախմբի լծի տակ՝ իր անասելի ողբերգությամբ բոլորին ի ցույց դնելով հայի պատիվն ու արժանապատվությունը։ Սերունդները […]




