Culture-Hogevor

Օգոստոս 5, 2023թ. 18:32

Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմը Orvinio Cinema փառատոնում հաղթող է ճանաչվել «Լավագույն արտասահմանյան գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Ֆիլմը նկարահանվել է պետական ֆինանսական աջակցությամբ: Երեք մասից բաղկացած պատումը բացահայտում է ընտանեկան մի մեծ ողբերգություն՝ իր ամբողջ ընտանեկան ուրախ և տխուր դրվագներով, որտեղ առանձնահատուկ տեղ են գրավում գյուղի մթնոլորտը, կյանքը և […]


Հուլիս 30, 2023թ. 23:11

Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես և խոստացել էինք, հուլիսի 28-ին սկսել ենք Սուրբ Հակոբավանքի վերականգնումը: Վանքի վանահայր Տեր Հովհաննես քահանայի առաջարկած այս նախագիծը համախմբել է ոչ միայն մերձակա գյուղերի, այլ նաև Արցախի տարբեր շրջանների, Մարտակերտի, Ստեփանակերտի բնակիչներին։ Մի քանի սերունդ է աշխատել միասին՝ սկսած 16-17 տարեկան երիտասարդներից մինչև 83 տարեկան պապիկը: Սկսել […]


Փետրվար 26, 2015թ. 13:37

Հայկական հեռուստատեսության զարգացման գործում ունեցած երկարամյա ակնառու վաստակի համար, ինչպես նաեւ ծննդյան հոբելյանի առթիվ` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Նառա Շլեպչյանը պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով: Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարգեւը նրան է հանձնել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը: Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 23-ին, հեռախոսազրույց էր […]


Փետրվար 26, 2015թ. 12:58

Օրերս Յութուբում է հայտնվել Սերգեյ Փարաջանովի ՙՆռան գույնը՚ ֆիլմի վերափոխված տարբերակը: Այնտեղ ֆիլմի համար Տիգրան Մանսուրյանի գրած երաժշտությունը ներկայացված է էլեկտրոնային երաժշտությանը հարիր գործիքավորմամբ, թեև մասնագետներն ասում են, որ երաժշտությունն անճանաչելի դառնալու չափ փոխվել է չի կարելի ասել, թե խոսքը նույն երաժշտությունների մասին է: Փարաջանովի թանգարանի տնօրեն ԶԱՎԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ նույնպես հավաստում է, որ այդ հնչյունները […]


Փետրվար 25, 2015թ. 15:00

Փետրվարի 24-ին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կառույցները հանդես եկան Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ «Չորս» անունը կրող նախագծով: Նախագծի մեկնարկն ազդարարվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում:


Փետրվար 24, 2015թ. 13:04

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոգևորական, աստվածաբան, բանաստեղծ, փիլիսոփա Գրիգոր Նարեկացուն հռչակել է «Եկեղեցու ուսուցիչ», հայտնում է La Stampa թերթը: «Եկեղեցու ուսուցիչ» տիտղոսը շնորհվում է Հռոմի պապի կողմից միջնադարից ի վեր աստվածաբաններին՝ եկեղեցուն առանձնահատուկ ծառայություններ մատուցելու կամ սրբության համար: Օրինակ, 1295 թ. եկեղեցու դոկտորներ են ճանաչվել Գրիգորիս Առաջին Մեծը, Ամբրոսիոս Մեդիոլանացին: Հռոմի պապը Վատիկանի Սրբերի միաբանության ղեկավար, […]


Փետրվար 23, 2015թ. 00:36

ՙԱվելի քան 50 տարիների գրական գործունեության ընթացքում միշտ համոզված եմ եղել, որ արձակագիրը ներշնչանքին պիտի չսպասի, ամեն օր գրասեղանի առջև նստի ու տքնի, սակայն այդպես էլ բեղուն գրող չեմ դարձել: Դրա փոխարեն՝ չեմ կարծում, որ այնպիսի գործ եմ գրել, որի համար ամաչեմ: Հրատարակել եմ քսան գիրք, թարգմանվել եմ աշխարհի տասնմեկ լեզուներով: Տասներկու թատերգության հեղինակ եմ, […]


Փետրվար 21, 2015թ. 19:51

Վերջին տարիներին քննարկումների ու վեճերի առարկա դարձած «Դվին» հյուրանոցում այսօր շինարարական եռուզեռ է. շենքում վերափոխման, ավելի ճիշտ՝ դեռ քանդման աշխատանքներ են ընթանում, չնայած նրան, որ ապագա ամբողջական կառույցի էսքիզային նախագիծն անգամ չի էլ հաստատվել իրավասու կառույցի ու մասնագետների կողմից Առայժմ միայն շենքի քանդման ու շինարարության թույտվությունն է տրվել: Բայց կառուցապատողը շտապել է հանրությանն ի տես […]


Փետրվար 21, 2015թ. 19:42

Ֆաթիհ Աքինը մերօրյա եվրոպական կինոյի վառ արտահայտված անհատականություններից մեկն է, որի ֆիլմերը բարձր են գնահատվել հեղինակավոր մի շարք փառատոներում և ունեն իրենց հանդիսատեսը: «Սպին» Ֆաթիհ Աքինի ամենաթույլ ֆիլմն է: XX դարի մեծագույն ոճիրներից մեկը՝ Հայոց ցեղասպանությունը, մինչ օրս չեն դատապարտել աշխարհի թելադրող երկրները, և համառորեն հերքվում է իրագործողի՝ Թուրքիայի կողմից: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված […]


Փետրվար 20, 2015թ. 21:47

Կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի` Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված «Սիփանա քաջեր» կոնցերտ-պոեմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ 10 տարի անց միայն՝ նվիրվելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ստեղծագործությունը կատարեցին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և շեփորահար Ռամ Օրենը, ով Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի թիվ մեկ փողհարն է, մի երկիր, որը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։