Ցեղասպանության անտեսանելի զենքը սովն է։
ԼՂՀ փաստեր


Ադրբեջանը հումանիտար աղետը, սովահարության սպառնալիքը օգտագործում է որպես զենք Արցախի ժողովրդին բռնի հպատակեցման համար:

Ինչպես ընդգծված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, Ցեղասպանության կանխարգելումը եւ խոցելի բնակչության պաշտպանությունը համաշխարհային հանրության հիմնարար պարտավորություններից են։

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, ում ընտանիքը ևս ադրբեջանական ջարդերից փախուստի է դիմել, արձանագրում է, որ Սումգաիթյան ողբերգության հերթական տարելիցն անցնում է առանց որևէ պետության կողմից քաղաքական ու իրավական ճշգրիտ գնահատականներ տալու: «Այն ժամանակ Ամերկայի Միացյալ Նահանգները շատ պարզ ձևով օգտագործեց Սումգաիթի հայերի հարցը Սովետի հետ իրենց հարաբերությունների ու ինչ-որ նպատակների հասնելու հարցում: Բայց Խորհրդային միության փլուզումից […]

Պաշտոնական տվյալներով այս վայրենի խրախճանքի օրերին դաժանաբար սպանվեցին 27 հայեր, խոշտանգվեցին, թալանվեցին հարյուրավորները: Կոտորածները նպատակ ունեին խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը: Դրանք ոչ այլ ինչ էին, քան պատասխան Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնց պահանջն էր` իրականացնել ինքնորոշման իրենց սահմանադրական իրավունքը:

Լեւոն Տեր-Պետրոսյան. Հայաստանի քաղաքական մթնոլորտի առողջացման բացթողնված մի պատեհություն Լեւոն Տեր-Պետրոսյան. Հայաստանի քաղաքական մթնոլորտի առողջացման բացթողնված մի պատեհություն Ս.թ. փետրվարի 12-ի կեսօրին ես մի նյութ էի ուղարկել iLur.am կայքին եւ «Չորրորդ իշխանություն» օրաթերթին՝ մյուս օրն առավոտյան հրապարակելու նպատակով։ Բայց երբ փետրվարի 12-ի երեկոյան Սերժ Սարգսյանը հանդես եկավ Գագիկ Ծառուկյանի դեմ ուղղված իր հայտնի ելույթով, ես […]
ԼՂՀ մարտական հենակետում զինծառայող է զոհվել Փետրվարի 14-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արման Սերգեյի Օսիպյանը: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը […]

Ֆեյսբուքը վավերացրել է ԼՂՀ կառավարության էջը՝ ճանաչելով այն որպես պաշտոնական էջ: Դրանով «ոգևորված»՝ ադրբեջանցիները սկսել են զանգվածայնորեն գրոհել էջը՝ վիրուսակիր և հայհոյախառը մեկնաբանություններով, նամակներով և բողոքներով: Երեկ հարյուրավոր մեկնաբանություններ են ջնջվել և օգտատերեր արգելափակվել, սակայն այսօր ևս ադրբեջանական ողջ համակարգը լծվել է այդ խուլիգանությանը: Ուստի, ստիպված ենք ժամանակավորապես արգելափակել Ադրբեջանից մուտքը դեպի էջ, քանի դեռ […]
2014 թ. առաջին անգամ խորհրդարանական մակարդակով Արցախի ինքնորոշման իրավունքը սատարող բանաձեւ է ընդունվել Եվրոպական մայրցամաքում, մասնավորապես, Բասկերի Երկրի խորհրդարանի կողմից։
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1800 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 20000 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նույն ժամանակահատվածում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները շփման գծի տարբեր հատվածներում ձեռնարկել են երկու տասնյակից ավելի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձեր, […]




