Քաղաքականություն

Դեկտեմբեր 14, 2023թ. 23:42

Մենք չէինք, որ հրաժարվեցինք Ղարաբաղից, Հայաստանն էր, որ ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով «Միր» հեռուստաալիքի թղթակցի հարցմանը ԱՊՀ ապագայի վերաբերյալ՝ հաշվի առնելով Հայաստանի ու Մոլդովայի դիրքորոշումները։ Ինչպե՞ս է նախագահը ընդհանրապես գնահատում հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն միավորումները: «Հայաստանում Ղարաբաղի հետ կապված պարզ գործընթացներ չեն ընթանում։ Սա բոլորս […]


Դեկտեմբեր 14, 2023թ. 23:38

Ադրբեջանը եւ Հայաստանը ներկա փուլում, ինչպես երբեք, մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Այս մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Բաքվի մամուլի ասուլիսում, որտեղ գտնվում է պաշտոնական այցով։ «44-օրյա պատերազմից հետո, որը տեղի ունեցավ երեք տարի առաջ, ի հայտ է եկել տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն։ Մենք կարծում ենք, որ այսօր, ինչպես երբեք, […]


Դեկտեմբեր 14, 2023թ. 23:31

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը համոզված է՝ ստեղծված  իրավիճակից կան ելքեր, լուծումներ, իրական տեսլականներ, «որոնք կյանքի են կոչվելու առանց ՔՊ-ի և նրանց սատելիտների»: «Մեր պետությունն այժմ գտնվում է պատմական այնպիսի կրախի առջև, որին անհրաժեշտ է միայն համազգային նոր զարթոնք, վերածնունդ, ռևանշ: Այլապես  բախտորոշ գեոպոլիտիկ քամիները խորտակման են տանելու հայկական պետականության նավակը […]


Դեկտեմբեր 14, 2023թ. 23:06

«Զովիգյան» հանրային գրասենյակը հրապարակել է բաց կոդով հետախուզական (OSINT) և գեոլոկացիոն զեկույց՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) շրջափակման մեկամյակին ընդառաջ:  Զեկույցը նախատեսված էր պարզելու, թե արդյոք Ադրբեջանը Լաչինի միջանցքում իրականացրել է շրջափակում՝ Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ: «Շրջափակումից մինչև պատերազմ. Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումներ» վերնագրով զեկույցը համահեղինակել է  «Զովիգյան» հանրային գրասենյակի  հիմնադիր Լին Զովիգյանը՝ բաց կոդով հետախուզության […]


Դեկտեմբեր 12, 2023թ. 01:32

Այսօր Արցախի Հանրապետության անկախության ու Սահմանադրության հանրաքվեների օրն է, ինչպես նաև Մարդու իրավունքների միջազգային օրը, իսկ երեկ՝ Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրը, որն, ի դեպ, ՄԱԿ-ի կողմից ընդունվել է Հայաստանի առաջարկով: Թեև այս չորս առիթներն էլ լրջորեն խեղված են Արցախի ժողովրդի համար, բայց չորսն էլ, որպես հայեցակարգային հենասյուներ, անհրաժեշտ են մեր ապագայի կերտման գործում: Արցախն այժմ […]


Դեկտեմբեր 12, 2023թ. 00:16

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Միլի-մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջուն, անդրադառնալով գերիների փոխանակման հարցին և դրա շուրջ բանակցությունների ընթացքում հայկական կողմի գործողություններին, հատկապես գնահատել է  Կլիմայի փոփոխության կոնֆերանսն Ադրբեջանում անցկացնելու հարցում Հայաստանի աջակցությունը` պաշտպանելով այդ երկրի թեկնածությունը: Պատգամավորը հիշեցրել է մեկ տարի առաջ Լաչինի միջանցքի մոտ, այսպես կոչված, «բնապահպան ակտիվիստների» բողոքի ակցիան, որով, նրա կարծիքով, իրենց […]


Դեկտեմբեր 10, 2023թ. 21:37

Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը. այս մասին, «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ զրույցում: Ֆիդանն ամերիկացի գործընկերոջ հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և խաղաղության բանակցությունները։ «Մենք ամերիկյան կողմին ասացինք, որ Թուրքիան աջակցում է երկու երկրի միջև […]


Դեկտեմբեր 10, 2023թ. 19:46

Դեկտեմբերի 15-ին Մոսկվայում կանցկացվի «Ռուսաստան-Հայաստան» առաջին հանրային համաժողովը, որին կմասնակցեն երկու երկրների հասարակական կարծիքի ավելի քան 300 առաջնորդներ, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Միջոցառման կազմակերպիչներն են Ռուսաստանի Դաշնության հանրային պալատը, «Միասին» հասարակական կազմակերպությունը և «Միջազգային համագործակցության առաջնորդներ» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը: Համաժողովին բարձր մակարդակի հյուրեր են սպասվում։ Քննարկման թեմաներից են «պատմական հիշողության պահպանումը որպես Ռուսաստանի և Հայաստանի […]


Դեկտեմբեր 10, 2023թ. 19:41

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այ փորձանք, բա որ 2018-ին հասկացել ես Արցախի լուծարման փաստի անխուսափելիությունը. ինչո՞ւ էիր 2019-ին Ստեփանակերտում գոռում՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Ինչո՞ւ էիր 2018 -ին հայտարարում, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումն անխուսափելի է։ Ինչո՞ւ 2019-ին մերժեցիր համանախագահների «5 պլյուս 2» տարբերակով խնդրի լուծումը։ Ինչո՞ւ էիր նույն Շուշիում 2020-ին […]


Դեկտեմբեր 10, 2023թ. 19:03

Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները Արցախի Հանրապետության Անկախության հանրաքվեի, մարդու հիմնարար իրավունքների և ցեղասպանության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախի ազգային- ազատագրական պայքարի ճանապարհին նահատակված հայորդիների շիրիմներին: Օրվա կապակցությամբ ԱՀ ԱԺ-ն հանդես է եկել հայտարարությամբ . «Արցախի ազգային – ազատագրական պայքարի պատմության մեջ ինքնորոշման և ժողովրդավարական սկզբունքների հիման […]