Հայկ Այվազյանը գրել է. «Նոր տեղեկություններ են ի հայտ գալիս։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին երեկ համառորեն հրավիրել է իր հայ գործընկերներին շտապ մեկնել Թեհրան՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի մասնակցությամբ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը։ Հայաստանի պաշտպանության նախարարության ղեկավարությունը երկու անգամ մերժել է այդ հրավերները»։
Զինված ուժեր

Մարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններում առաջխաղացման փորձեր իրականացնող ադրբեջանական զինուժին: Ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակում է կիրառել հրետանային ու հրթիռային միջոցներ։ Արցախի ՊՆ

Կատարվողը տեղային մարտերը որևէ ձևով չենք կարող համարել, ինչպես փորձում է ներկայացնել Ադրբեջանը, Արցախի ուղղությամբ լայնածավալ ռազմական գործողություններ են իրականացվում, որոնք ուղեկցվում են ադրբեջանական զինանոցի գրեթե բոլոր միջոցների կիրառմամբ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կառավարության շենքի դիմաց ընթացող ինքնաբուխ հավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: Նա հայտնեց, որ ադրբեջանական կողմն իր […]

Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանը էսօր Արցախում իր գրեթե բոլոր զինատեսակներն օգտագործել է: Արցախի բանակը, իհարկե, պատասխանել է, բայց էդքան մարդկային ուժ, ու տեխնիկա չունեին: Զոհեր ու վիրավորներ ունենք»:

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ ԶՈւ N զորամասում լուրջ դժգոհություններ են, պատճառը կապիտուլյանտի օրերս Վանաձոր այցն է։ Երբ Հայաստանի վարչապետի աթոռը զավթած անձի ավտոշարասյունը անցել է Վանաձորի փողոցներով, երկու պայմանագրային զինծառայող, ովքեր այդ պահին դրսում են եղել, պատվի չեն առել, ինչից հետո հողատուն կատաղած զանգահարել է Պ նախարարին հրահանգել պատժել։ […]

Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սոթքի և Նորաբակի ուղղությամբ հերթական սադրանքին։ «Այսօր Ադրբեջանի զինված ուժերը, օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և ականանետեր, Սոթքի և Նորաբակի մոտակայքում Հայաստանի մարտական դիրքերի ուղղությամբ թիրախավորել են N դիրքերը, ինչի հետևանքով զոհվել է 3 զինծառայող, վիրավորվել ՝ 2-ը: Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները` զուգորդված ռազմատենչ հռետորաբանությամբ, Ադրբեջանի քաղաքականության […]

Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր: ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի […]

Դուք հասկանո՞ւմ եք, որ Արցախով չի ավարտվելու, բոլոր նրանք, ովքեր ասում էին, թե Արցախը տանք, հանգիստ ապրենք: Նրանք կանգ չեն առնի, մինչեւ չոչնչացնեն մեզ բոլորիս: Ու այս ամբողջ իրավիճակի մեջ արգելում են օգնել հայ զինվորին:

Խաղաղության օրակարգի ցնդաբանությամբ ախտահարվածներին ի գիտություն. Ադրբեջանը ավարտում է նոր պատերազմի նախապատրաստությունները։ Ակնհայտ է, որ հիմնական թիրախը Արցախը և Սյունիքն են։

Երբ Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ կրակել են ու վիրավորել աշխատողներին, մեր զինուժն ինչո՞ւ չի ոչնչացրել այն դիրքը, որտեղից կրակել են:





