Շնորհավոր ծնունդդ` Վեհափառ
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն օգոստոսի 21-ին դարձավ 58 տարեկան:
Վեհափառը ծննդյան օրվա առթիվ ստացել է բազմաթիվ շնորհավորանքներ և ուղերձներ`
քաղաքական, հասարակական, պետական, մշակութային գործիչներից ու Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաներից:
Գարեգին Բ-ին շնորհավորել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայ ժողովրդի հոգևոր կյանքում բացառիկ առաքելության, նրա ազգային, մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում ունեցած ներդրումների և ակնառու նվաճումների համար Վեհափառ Հայրապետին պարգևատրել է Ազգային ժողովի պատվո մեդալով:
«ԱրմԱր»-ը ևս միանում է բազմաթիվ շնորհավորանքներին և Ամենայն հայոց հովվապետին մաղթում քաջառողջություն և բեղուն աշխատանք:
Թեգեր` Սերժ Սարգսյան, Տիգրան Սարգսյան












