Գլխավոր » Լրահոս

Շնորհավոր ծնունդդ` Վեհափառ

Օգոստոս 22, 2009թ. 14:39

կաթողիկոսԱմենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն օգոստոսի 21-ին դարձավ 58 տարեկան:
Վեհափառը ծննդյան օրվա  առթիվ ստացել է բազմաթիվ շնորհավորանքներ և ուղերձներ`
քաղաքական, հասարակական, պետական, մշակութային գործիչներից ու Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաներից:
Գարեգին Բ-ին շնորհավորել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայ ժողովրդի հոգևոր կյանքում բացառիկ առաքելության, նրա ազգային, մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում ունեցած ներդրումների և ակնառու նվաճումների համար Վեհափառ Հայրապետին պարգևատրել է Ազգային ժողովի պատվո մեդալով:
«ԱրմԱր»-ը ևս միանում է բազմաթիվ շնորհավորանքներին և Ամենայն հայոց հովվապետին մաղթում քաջառողջություն և բեղուն աշխատանք:


Թեգեր` ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`