Գլխավոր » Լրահոս

Թուրք բանտարկյալը Հրանտ Դինքի սպանության համար մեղադրում է «Ֆեթհուլլականների միությանը»

Օգոստոս 22, 2009թ. 17:26

Թուրք Վարոլ Բյուլենթ Արալը «Էրգենեկոնի»  հետաքննությունը վարող դատախազ Զաքարիա Օզին տված ցուցմունքում ասել է, որ Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը և Մալաթիայի գրահրատարակչության երեք քրիստոնյա աշխատակիցների կոտորածը իրագործել է «Էրգենեկոնի» անդամ, 17 ջոկատներ ունեցող «Ֆեթհուլլականների միությունը»:
Արալն ասել է, որ «Էրգենեկոնի» հրամանները տրվում են Ազգային անվտանգության քաղաքական փաստաթղթի համաձայն : Արալը նշել է, որ հիշյալ խմբում կան լրագրողներ, հեռուստատեսությունների աշխատակիցներ, քաղաքական գործիչներ և պաշտոններից գիտակցաբար հեռացած բարձր վարձատրվող սերժանտներ ու նրանց հետ կապված ազգայնական ոստիկաններ:
Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`