Թուրք բանտարկյալը Հրանտ Դինքի սպանության համար մեղադրում է «Ֆեթհուլլականների միությանը»
Օգոստոս 22, 2009թ. 17:26
Թուրք Վարոլ Բյուլենթ Արալը «Էրգենեկոնի» հետաքննությունը վարող դատախազ Զաքարիա Օզին տված ցուցմունքում ասել է, որ Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը և Մալաթիայի գրահրատարակչության երեք քրիստոնյա աշխատակիցների կոտորածը իրագործել է «Էրգենեկոնի» անդամ, 17 ջոկատներ ունեցող «Ֆեթհուլլականների միությունը»:
Արալն ասել է, որ «Էրգենեկոնի» հրամանները տրվում են Ազգային անվտանգության քաղաքական փաստաթղթի համաձայն : Արալը նշել է, որ հիշյալ խմբում կան լրագրողներ, հեռուստատեսությունների աշխատակիցներ, քաղաքական գործիչներ և պաշտոններից գիտակցաբար հեռացած բարձր վարձատրվող սերժանտներ ու նրանց հետ կապված ազգայնական ոստիկաններ:
Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը:












